(ուժը կորցրել է 20.02.02 ՀՕ-308 օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«3» դեկտեմբերի 1996թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 93 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Օրենսդրական նախաձեռնության հեղինակի և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ առանձին հարցի քննարկման համար Ազգային Ժողովը կարող է սահմանել այլ կարգ: Այդ կարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների և ելույթ ունեցողների թիվը, ինչպես նաև կրճատվել Ազգային Ժողովի կանոնակարգով նախատեսված ելույթի կամ հարց տալու տևողությունը: Նշված կարգը ներկայացնում է օրենսդրական նախաձեռնության հեղինակը, և Ազգային Ժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 119 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Օրենսդրական նախաձեռնության հեղինակի և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ առանձին օրենքներ կարող են քննարկվել և ընդունվել Ազգային Ժողովի որոշմամբ սահմանված հատուկ ընթացակարգով: Նշված ընթացակարգը ներկայացնում է օրենսդրական նախաձեռնության հեղինակը, և Ազգային Ժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 123 հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով`
«Այս դեպքում սահմանված ժամկետում ներկայացված առաջարկությունների հեղինակներն ունեն մինչև հինգ րոպե տևողությամբ ելույթի իրավունք, որից հետո հիմնական զեկուցողն ունի մինչև տասը րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթի իրավունք: Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը կարող է հրաժարվել նախագիծն իր համար ընդունելի ուղղումներով ամբողջությամբ ընդունելու մասին առաջարկից, որի դեպքում գործում է սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված կարգը»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
25 դեկտեմբերի 1996 թ.
ՀՕ-90