(ուժը կորցրել է 06.11.01 ՀՕ-262 օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«22» հոկտեմբերի 1996 թ.
«ԲԱՆԿԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 37 հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 37. ԲԱՆԿԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ /ՔԱՂԱՔԱՅԻՆ/ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ
Մինչև Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մասին օրենքների ընդունումը բանկերի սնանկացման վերաբերյալ գործերը քննում են հանրապետության հետևյալ շրջանային /քաղաքային/ ժողովրդական դատարանները`
ա/ Երևան քաղաքի Սպանդարյանի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Երևան քաղաքում.
բ/ Գյումրի քաղաքի Շիրակի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Շիրակի մարզի տարածքում.
գ/ Վանաձորի քաղաքային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Լոռվա մարզի տարածքում.
դ/ Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Տավուշի մարզի տարածքում.
ե/ Աշտարակի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Արագածոտնի մարզի տարածքում.
զ/ Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Կոտայքի մարզի տարածքում.
է/ Կամոյի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Գեղարքունիքի մարզի տարածքում.
ը/ Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Արմավիրի մարզի տարածքում.
թ/ Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Արարատի մարզի տարածքում.
ժ/ Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Վայոց ձորի մարզի տարածքում.
ժա/ Կապանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Սյունիքի մարզի տարածքում»:
ՀՈԴՎԱԾ 2. Այդ կապակցությամբ օրենքի 37 հոդվածը համարել 38 հոդված:
i
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
16 նոյեմբերի 1996 թ.
ՀՕ-83