Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅ ...

29.11.1996 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.03.1996  -ից մինչեւ   29.11.1996  -ը:
 

/ուժը կորցրել է 29.11.96 թիվ 62 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 1996 թվականի թիվ 42

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով ֆինանսական շուկայի ձևավորման և առավել արդյունավետ կարգավորման, ֆինանսական համակարգում տոկոսադրույքների սահմանման նոր մոտեցման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Սահմանել բազիսային տոկոսադրույք, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով ֆինանսական շուկայում փաստացի ձևավորված տոկոսադրույքները և միտումները: Այն հիմք է հանդիսանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հաշվարկման համար:

Բազիսային տոկոսադրույքը յուրաքանչյուր ամսվա 25-ի դրությամբ հաշվարկվում է որպես նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից ներգրավված կարճաժամկետ դեպոզիտների, վարկային սակարկությունների, միջբանկային դեպոզիտների տոկոսադրույքների կշռված միջին:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ` հիմք ընդունելով բազիսային տոկոսադրույքը:

3. Սահմանել, որ բազիսային տոկոսադրույքի 10 %-ից ավելի տատանումների դեպքում հարցը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությանը:

4. Հաստատել «Բազիսային և վերաֆինանսավորման տոկոսադրույքների հաշվարկման» կարգը (կցվում է):

5. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի սահմանման կարգի մասին» թիվ 27 որոշումը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի վարչության

1996 թվականի մարտի 1-ի թիվ 42 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Բազիսային և վերաֆինանսավորման տոկոսադրույքների հաշվարկման

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բազիսային տոկոսադրույքը, որի հիման վրա սահմանվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

        n1         n2        n3            n4    n5    n6    

        ._         ._        ._            ._    ._    ._    

Tb =  (  > Di*Tdi+  > Si*Tsi+ > Bi*Tbi) / ( > Di+ > Si+ > Bi)

        ._         ._        ._            ._    ._    ._    

        i=1        i=1       i=1           i=1   i=1   i=1

 

որտեղ`

Tb-ն` բազիսային տոկոսադրույքն է.

Di-ն` ներգրավված դեպոզիտի ծավալը.

n-ը`  համապատասխան գործարքի քանակը.

i-ն`  գործարքի տեսակը ցույց տվող ինդեքսը.

Tdi-ն` դեպոզիտների տոկոսադրույքները.

Si-ն` վարկային սակարկություններով տեղաբաշխված վարկերի ծավալները.

Tsi-ն` վարկային սակարկությունների արդյունքում ձևավորված փաստացի

տոկոսադրույքները.

Bi-ն` միջբանկային դեպոզիտների ծավալները.

Tbi-ն` միջբանկային դեպոզիտների տոկոսադրույքները:

 

2. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Tv = Tb + C

որտեղ`

Tv-ն  վերաֆինանսավորման տոկոսադրույքն է.

C -ն  վերադիր տոկոսն է, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության և

հաստատվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

վարչության կողմից: Դրա մեծությունը որոշելիս` հաշվի են առնվում

սղաճի նկատմամբ սպասումները և պետական պարտատոմսերի առաջնային

տեղաբաշխման արդյունքները (միջին եկամտաբերությունը, փաստացի

տեղաբաշխման ծավալը), այնպես, որ վերաֆինանսավորման ռեալ

տոկոսադրույքը երկարաժամկետ հատվածում լինի դրական մեծություն: @

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
01.03.1996
N 42
Որոշում