031.0068.100703
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ՆԿ-1316-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-1316-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
ա) կարգադրության հավելվածը լրացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների նոր անձնագրերով` համաձայն 1-ին հավելվածի.
բ) կարգադրության հավելվածից հանել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը` համաձայն 2-րդ հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
10 հուլիսի 2003 թ.
ՆԿ-68-Ն
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
Նախագահի 2003 թվականի
հուլիսի 10-ի
ՆԿ-68-Ն կարգադրության
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչության պետի պաշտոնի անձնագիր N 11.1
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 25.1
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչության պետի տեղակալի պաշտոնի անձնագիր N 25.2
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 67.1
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 67.2
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 67.3
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 89.1
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 89.2
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 102.1
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
Նախագահի 2003 թվականի
հուլիսի 10-ի
ՆԿ-68-Ն կարգադրության
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսների բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 15
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսների բաժնի վարիչի տեղակալի պաշտոնի անձնագիր N 36
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 57
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 58
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսների բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 71
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 83
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 84