Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏ ...

01.03.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   01.03.1998  -ը:
 

(մասնակի ուժը կորցրել է 01.01.98թ և լրիվ 01.03.98թ` 15.12.97 թիվ 329 որոշում)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 1996 թվականի թիվ 28

 

i

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության

1996 թվականի օգոստոսի 9-ի թիվ 134 որոշմամբ հաստատված

«Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և

հրապարակումը» կանոնակարգ 3-ի մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 9-ի թիվ 134 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի 2-րդ գլխի «Հաշվետվությունների և տեղեկանքների ներկայացումը» 2-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հաշվետվությունները և տեղեկանքները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կարգավորման և վերլուծությունների վարչության հաշվետվությունների ընդունման և հաշվապահական մեթոդոլոգիայի մշակման բաժին են ներկայացվում փոստի, այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով կամ բանկի պատասխանատու ներկայացուցչի կողմից առձեռն` բանկի հայեցողությամբ, կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում: Եթե հաշվետվության (տեղեկանքի) ներկայացման օրը համընկնում է հանգստյան օրվա հետ, ապա հաշվետվությունը (տեղեկանքը) ներկայացվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

Եթե ներկայացվող տվյալները հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չեն կրել, կամ եթե հաշվետվությանը (տեղեկանքին) առնչվող գործարքներ չեն իրականացվել, ապա բանկը ներկայացնում է գրություն` նշելով չներկայացվող ձևերը:

Բանկի լիազոր ներկայացուցիչը կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության ցուցումով հրավիրվում է հաշվետվությունների ընդունման և հաշվապահական մեթոդոլոգիայի մշակման բաժին` համապատասխան պարզաբանումներ և մեկնաբանումներ տալու համար, եթե.

ա) մագնիսական կրիչը (մագնիսական սկավառակը կամ էլեկտրոնային փոստի միջոցով հաղորդված տեղեկատվությունը) ունի ծրագրային կամ մեխանիկական թերություն, մագնիսական կրիչի ու ձևաթղթի տեղեկատվությունը չի համընկնում, հաշվետվությունը լրացված է ոչ միտումնավոր ակնհայտ վրիպումով կամ սխալով, և նմանատիպ այլ դեպքերում.

բ) հաշվետվությունների հետ ներկայացվող բացատրագրում արտացոլված չեն բանկում հաշվառման վիճակի գնահատման, առանձին հաշիվների վերծանման և հաշվետվություններում չարտացոլված, բայց բանկի գործունեության բնութագրման համար էական ցուցանիշները, և նմանատիպ այլ դեպքերում.

գ) ներկայացված հաշվետվությունները համապատասխանում են կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևերին, սակայն որոշ կետերի վերաբերյալ պարզաբանման անհրաժեշտություն է առաջացել:

Սույն կետի «ա» ենթակետում նշված դեպքերում հաշվետվությունների փաթեթը չի համարվում ընդունված, իսկ «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում հաշվետվությունների փաթեթը կարող է համարվել ընդունված: Վերոհիշյալ դեպքերում համապատասխան բանկին սպասարկողը, տեղյակ պահելով անմիջական ղեկավարին, նրա ցուցումով համապատասխան փաստաթուղթ (ծանուցում) է պատրաստում` հաշվետվություններում տեղ գտած թերությունների, պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի մասին բանկին տեղեկացնելու համար (ծանուցման ձևը կցվում է): Այդ փաստաթղթով բանկի լիազոր ներկայացուցիչը հրավիրվում է հաշվետվությունների ընդունման և հաշվապահական մեթոդոլոգիայի մշակման բաժին` հաշվետվությունների ճշտված փաթեթը ներկայացնելու կամ հաշվետվությունների վերաբերյալ պարզաբանումներ և մեկնաբանումներ տալու համար:

Հաշվի առնելով բանկի տարածքային տեղաբաշխումը (գտնվելու վայրը)` հաշվետվություններում տեղ գտած թերությունների և սխալների մասին բանկին ծանուցում են, ինչպես նաև «բ» և «գ» ենթակետերով նախատեսված պարզաբանումները կարող են տրվել հեռախոսի (հեռախոսագրի), էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցներով:

Հաշվետվությունների ընդունման և պարզաբանումների վերաբերյալ սահմանված ձևով բանկին տրվող ծանուցումը գրանցվում է հաշվետվությունների ընդունման և հաշվապահական մեթոդոլոգիայի մշակման բաժնի հատուկ գրանցամատյանում` բանկին հայտնելուց հետո: Բանկն իր հերթին պարտավոր է ծանուցումը ստանալուց հետո այն գրանցել և միջոցներ ձեռնարկել` սահմանված ժամկետում ծանուցման հանձնարարականի կատարումն ապահովելու համար»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն գրությամբ հայտնում ենք ___________________________________ բանկին, որ ___ __________ 19 __ թ. իր կողմից կենտրոնական բանկ ներկայացված թիվ __________________ հաշվետվությունները`

 

- համապատասխանում են հաշվետվությունների ներկայացման համար կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին, սակայն պարզաբանման կարիք են զգում:

Կենտրոնական բանկն առաջարկում է հաշվետվություն ներկայացրած բանկի ներկայացուցչին հաշվետվությունը ներկայացնելու պահից մեկ օրվա ընթացքում ներկայանալ կենտրոնական բանկ` հաշվետվության վերաբերյալ պարզաբանումներ տալու վերաբերյալ:

 

- չեն համապատասխանում հաշվետվությունների ներկայացման համար կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին:

Կենտրոնական բանկն առաջարկում է հաշվետվություն ներկայացրած բանկի ներկայացուցչին հաշվետվությունը ներկայացնելու պահից մեկ օրվա ընթացքում ներկայանալ կենտրոնական բանկ` հաշվետվությունը կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
10.10.1996
N 28
Որոշում