041.0193.230403
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2003 թվականի N 193-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 625 ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 81 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1750-Ն որոշման 4-րդ կետի`
1. Ուժը կորցրած ճանաչել`
i
ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտի կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 625 որոշումը.
i
բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչության կանոնադրություններն ու կենտրոնական ապարատների կառուցվածքները հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 81 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ