Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԻ ՔԱՂԱՔԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ...

 

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 սեպտեմբերի 1997 թվականի N 7/1

 

ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿՎԱՐՁԻ

i

(ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐՁԻ) ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 7 կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի հ. 251 որոշումը և նպատակ ունենալով փոքրիշատե սոցիալական աջակցություն ցուցաբերել համայնքի առանձին խմբերի կարիքավոր ընտանիքներին.

Համայնքի ավագանին որոշում է`

Սահմանել, որ սկսած 1997 թ. հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» հ. 251 որոշման 2-րդ կետի ա, բ, գ, դ, ե ենթակետերով թվարկված խմբերի քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են Նոր Նորք համայնքի սեփականություն հանդիսացող բնակարաններում և թաղապետարանի կառավարման ներքո գտնվող բազմաբնակարան բնակելի տներում, օգտվում են համապատասխանաբար բնակվարձի և ընդհանուր օգտագործման տարածքների ու գույքի սպասարկման վարձի 50 տոկոս զեղչով վճարման իրավունքից:

 

 

pin
Նոր Նորք համայնք
12.09.1997
N 7/1
Որոշում