041.0642.061102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2002 թվականի N 642-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 67-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 196 որոշման`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման հավելվածի 33-րդ և 34-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
աշխատակազմ` 500 5 1
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ` 460 5 1
առանձնացված ստորաբաժանումներ`
Պետական ռեզերվների գործակալություն` 22 - -
Մետաղափորձական վերահսկողության տեսչություն` 18 - -
34. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
տեղական մարմիններ` 239 - -
այդ թվում`
գանձապետական բաժանմունքներ` 231 - -
թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից
պատրաստված իրերի պահպանման պետական գանձարան` 8 - -».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 37-րդ կետը:
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ