18.07.2024 -
040.1258.111109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2009 թվականի N 1258-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 11.07.2019 թիվ 870-Ա որոշում)
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 697-Ա որոշումը:
(վերնագիրը փոփ. 11.07.2019 թիվ 870-Ա, 18.07.2024 թիվ 1106-Ա որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի նոյեմբերի 6-ի
N 1258-Ա որոշման
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում պարտականությունները կատարող)
- ՀՀ կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի երկրատարածական տվյալների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ
- ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ
- ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի վարիչ
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների պահպանության և օգտագործման բաժնի պետ
- ՀՀ կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի երկրատարածական տվյալների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
- ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության ավագ մասնագետ
- ՀՀ կադաստրի կոմիտեի առաջին բաժնի փորձագետ
- ՀՀ կադաստրի կոմիտեի խմբագիր
- ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն
- ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժնի վարիչ
- ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչ
- ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)
- «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի արևելագիտության բաժնի գիտաշխատող (համաձայնությամբ)
- ՀՀ ԳԱԱ-ի քարտեզաբան-քարտեզագետ (համաձայնությամբ)
- «Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ-ի անդամ
(հավելվածը փոփ. 25.08.11 թիվ 1217-Ա, 11.09.14 թիվ 959-Ա, 28.12.17 թիվ 1713-Ա, 11.07.2019 թիվ 870-Ա, 02.04.2020 թիվ 431-Ա, 18.07.2024 թիվ 1106-Ա որոշումներ)