Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆ ...

 

11.06.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը «քարտուղարը» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի)» բառերով.

2) 6-րդ մասը «անձնագիրը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվող պաշտոնի անձնագրերի» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարը Հաշվեքննիչ պալատի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնում է Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվելուց հետո` ի գիտություն:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը «համաձայնությամբ» և «հետո» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Հաշվեքննիչ պալատի)» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. հունիսի 7
Երևան
ՀՕ-248-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հունիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 22.05.2024
N ՀՕ-248-Ն օրենք