17.05.2024 -
040.0434.270411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 ապրիլի 2011 թվականի N 434-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ
(ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 12-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման (հրապարակման) կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 16.05.2024 թիվ 696-Ն որոշում)
(որոշումը խմբ. 07.12.2023 թիվ 2119-Ն որոշում)
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 16.05.2024 թիվ 696-Ն որոշում)
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 7-ի
N 434-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման (հրապարակման) կարգը:
2. Պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդն ստեղծվում, պահպանվում և տեղեկատվությունը տրամադրվում (հրապարակվում) է «Տարածական տվյալների մասին» օրենքի պահանջների համաձայն:
3. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի` պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը պահպանվում, օգտագործվում են, և տեղեկատվությունը տրամադրվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, տրամադրման, տարածման, օգտագործման կարգի պահանջների համաձայն:
4. Պետական (բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ) տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդն ստեղծվում, պահպանվում, տեղեկատվությունը տրամադրվում (հրապարակվում) է լիազորված մարմնի Կադաստրի կոմիտեի (այսուհետ` կոմիտե) կողմից:
5. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդում նյութերն ու տվյալները համալրվում և դուրս են գրվում կոմիտեի ղեկավարի հրամանով ստեղծված փորձագիտական հանձնաժողովի կողմից:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
6. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդը (տեղեկատվական բանկը) ստեղծվում, համալրվում և թարմացվում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից` «Տարածական տվյալների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի տվյալների հիման վրա:
7. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդում պահպանվում են «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով նախատեսված` պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստացված նյութերն ու տվյալները, ինչպես նաև «Տարածական տվյալների մասին» օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված նյութերն ու տվյալները:
8. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) (բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ) ֆոնդի նյութերն ու տվյալները պահվում են կոմիտեում` անժամկետ:
9. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) (բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ) տվյալների ֆոնդում ընդգրկված նյութերի, տվյալների, մետատվյալների ցանկերը հրապարակվում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալում:
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ (ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ)
10. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերը և տվյալները ենթակա են տրամադրման N 1 ձևով սահմանված դիմումի կամ գրության հիման վրա, որտեղ նշվում են պահանջվող նյութի անվանումը, քանակը և այլ անհրաժեշտ տվյալներ:
11. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերից և տվյալներից կարող են օգտվել ֆիզիկական ու իրավաբանական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:
12. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդից տեղեկատվությունը տրամադրվում է «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Տարածական տվյալների մասին» օրենքների պահանջներին համապատասխան:
13. Պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերի (ոչ էլեկտրոնային տարբերակով) բնօրինակները տրամադրման ենթակա չեն: Օգտագործողներին պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերը տրամադրվում են թղթային և (կամ) էլեկտրոնային կրիչներով:
14. Տարածական տվյալները և մետատվյալները տրամադրվում (հրապարակվում) են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով: Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերի, տվյալների տրամադրման (հրապարակման) պայմանագրի ձևաթուղթը սահմանված է N 2 ձևում:
15. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերի և տվյալների հաշվառման, տեղեկատվության տրամադրման մատյանների ձևաթղթերը ներկայացված են NN 3, 4 ձևերում:
(հավելվածը փոփ. 16.05.2024 թիվ 696-Ն որոշում)
Ձև N 1
Կադաստրի կոմիտեի
տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն
ստորաբաժանման պետ
____________________________
____________________________
______________________________________________________
(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)
______________________________________________________
(դիմողի քաղաքացիությունը)
______________________________________________________
(դիմողի բնակության, աշխատանքի կամ ուսումնական
հաստատության գտնվելու վայրը)
Հեռ. ___________________
ԴԻՄՈՒՄ N ______
Խնդրում եմ տրամադրել _________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Վճարումը կատարված է, որի կապակցությամբ կցում եմ վճարման անդորրագիրը:
Դիմողի վավերապայմանները _________________________________________
ԴԻՄՈՂ ____________________ _________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _______________20 թ.
Ձև N 2
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ)
քաղ. Երևան ___ ________ 20 թվական
[] իրավաբանական անձ
անվանումը _________________________________________________________
գրանցման համարը ________________________
գտնվելու վայրը ___________________________,
որի անունից [] կանոնադրության և [] լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`
անունը _____________________
ազգանունը ________________________
հայրանունը _______________________
հաշվառման հասցեն, բնակության վայր
___________________________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները ___________________________
_____________________________________________________________________
(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
էլեկտրոնային փոստի հասցե _____________________
սարքավորման ստատիկ IP ____________________
[] 1 ամիս ժամկետով
__________________ [] 12 ամիս ժամկետով
(ստորագրություն) _________________
(ստորագրություն)
[] Վարչական սահմաններ
[] Անշարժ գույք («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կադաստրային քարտեզ)
[] Գնահատում
[] Իրավունք (գույքային իրավունքի տեսակ)
[] Հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք)
[] Հասցե
[] Ռելիեֆ
[] Մակերևութային ջրեր
[] Ճանապարհատրանսպորտային ցանց
[] Պլանաբարձունքային հիմք
[] Աշխարհագրական անվանում
[] Օդատիեզերական լուսանկարահանման տվյալներ
[] ֆիզիկական անձ
անունը _____________________
ազգանունը ________________________
հայրանունը _______________________
հաշվառման հասցեն, բնակության վայր
___________________________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները ____________________________
_____________________________________________________________________
(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
էլեկտրոնային փոստի հասցե _____________________
[] սարքավորման ստատիկ IP ____________________
[] 1 ամիս ժամկետով __________________ [] 12 ամիս ժամկետով
(ստորագրություն) __________________
(ստորագրություն)
[] Վարչական սահմաններ
[] Անշարժ գույք («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կադաստրային քարտեզ)
[] Գնահատում
[] Իրավունք (գույքային իրավունքի տեսակ)
[] Հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք)
[] Հասցե
[] Ռելիեֆ
[] Մակերևութային ջրեր
[] Ճանապարհատրանսպորտային ցանց
[] Պլանաբարձունքային հիմք
[] Աշխարհագրական անվանում
[] Օդատիեզերական լուսանկարահանման տվյալներ
(այսուհետ` պատվիրատու) մի կողմից և Կադաստրի կոմիտեն (այսուհետ` կոմիտե),
ի դեմս _________________________________________________________-ի,
որը գործում է_____________________________________________________
հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:
1. Պայմանագրի առարկան
1.1. Համաձայն սույն պայմանագրի` կոմիտեն պարտավորվում է պատվիրատուի կողմից ծառայության համար նախատեսված վճարումը կատարելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում կնքված պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեին տրամադրել հայցվող բազային տարածական տվյալների յուրաքանչյուր խմբի առցանց հասանելիության Օ Ջի Սի Վի Էմ Էս (OGC WMS) հղումը 1 ամիս կամ 12 ամիս ժամկետով` համապատասխան թարմացումներով:
1.2. Ծառայությունները մատուցված են համարվում կոմիտեի կողմից տեղեկատվությունը պատվիրատուին տրամադրվելու պահից: Տրամադրված տեղեկատվության հնարավոր տեխնիկական թերությունների մասին պատվիրատուն պարտավոր է հայտնել 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Տրամադրված տեղեկատվության տեխնիկական թերությունների մասին պատվիրատուի կողմից նշված ժամկետում չհայտնաբերվելու դեպքում տեղեկատվությունը համարվում է տեխնիկապես անթերի տրամադրված:
2. Կողմերի իրավունքները և պարտավորությունները
2.1. Կոմիտեն իրավունք ունի տրամադրված տեղեկատվությունը պատվիրատուի կողմից երրորդ անձանց փոխանցվելու դեպքում պատվիրատուից պահանջելու կոմիտեին պատճառված վնասին համապատասխան փոխհատուցում:
2.2. Կոմիտեն պարտավորվում է`
2.2.1. Պատվիրատուի կողմից տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարը կոմիտեին փոխանցվելուց և տեղեկատվության դիմում ներկայացվելուց հետո պատվիրատուին տրամադրել տեղեկատվությունն ամբողջ ծավալով` սույն պայմանագրի 1.1-ին կետով սահմանված եղանակով:
2.2.2. Սույն պայմանագրի 1.2-րդ կետով սահմանված ժամկետում պատվիրատուի դիմելու օրվանից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում անհատույց վերացնել տրամադրված տեղեկատվության` հայտնաբերված բոլոր տեխնիկական թերությունները:
2.2.3. Սույն պայմանագրի 2.3.2-րդ կետով նախատեսված դեպքում պատվիրատուին վերադարձնել տեղեկատվության տրամադրման համար վճարված գումարը` վճարված գումարի վերադարձման մասին պատվիրատուի դիմումը կոմիտե ներկայացնելու օրվան հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:
2.3. Պատվիրատուն իրավունք ունի`
2.3.1. Տեղեկատվությունն ստանալուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում պահանջելու անհատույց վերացնել ստացված տեղեկատվության` հայտնաբերված բոլոր տեխնիկական թերությունները:
2.3.2. Կոմիտեի կողմից սույն պայմանագրի 2.2.1-ին և 2.2.2-րդ կետերում նշված պարտավորությունների խախտման դեպքում պահանջելու վերադարձնել տեղեկատվության տրամադրման համար վճարված գումարը:
2.4. Պատվիրատուն պարտավորվում է`
2.4.1. Վճարել տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարը:
2.4.2. Ստացված տեղեկատվությունը չփոխանցել երրորդ անձանց:
3. Պայմանագրի գինը և հաշվարկների կարգը
3.1. Բազային տարածական տվյալների յուրաքանչյուր խմբի (Օ Ջի Սի Վի Էմ Էս (OGC WMS) առցանց հասանելիության ապահովման համար գանձվում է վճար «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
3.2. Տեղեկատվության վճարի չափը չի կարող պայմանավորվել տրամադրվող նյութերի ծավալից:
4. Պայմանագրի գործողության ժամկետը
4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է 1 ամիս կամ 12 ամիս ժամկետով:
4.2. Սույն պայմանագիրն ամբողջությամբ վաղաժամկետ դադարեցնել ցանկացող կողմը պետք է դրա մասին գրավոր հայտնի մյուս կողմին` 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:
4.3. Պայմանագիրն ամբողջությամբ կարող է վաղաժամկետ լուծվել`
1) կողմերի համաձայնությամբ.
2) կոմիտեի կողմից` միակողմանի, եթե պատվիրատուի կողմից խախտվի սույն պայմանագրի 2.4.2-րդ կետում նշված պարտավորությունը.
3) պատվիրատուի կողմից` միակողմանի, եթե կոմիտեի կողմից խախտվեն սույն պայմանագրի 2.2.1-ին և 2.2.2-րդ կետերում նշված պարտավորությունները:
5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր)
Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
6. Վեճերի լուծման կարգը
Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Սույն պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավերական է, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:
7.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:
Պատվիրատու Կադաստրի կոմիտե
___________________ ___________________
(ստորագրություն) (ստորագրություն)
(2-րդ ձևը փոփ. 16.05.2024 թիվ 696-Ն որոշում)
Ձև N 3
ՄԱՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
._________________________________________________________________________.
|NN |Գույքա-|Օբյեկ-| Ստացված նյութի տեսակը |Նյութի |Ծանո-|
|ը/կ|գրման |տի |________________________________________|ոչնչա- |թագ- |
| |համարը |անվա- |նյութի |բնօրի- |կազմո- |տեղեկա-|այլ |ցումը, |րու- |
| | |նումը |տեսակը,|նակի |ղական |մատյանը|նյութեր |արձանա-|թյուն|
| | |և |կոորդի-|(պատ- |բնօրի- |(ֆորմու| |գրու- | |
| | |(կամ) |նատային|ճենի, |նակը |լյար) | |թյան | |
| | |ծածկա-|համա- |այդ |(հրատա-| | |համարը | |
| | |գիրը |կարգը |թվում` |րակչա- | | |և | |
| | | | |էլեկտրո|կան | | |ամսա- | |
| | | | |նային |բնօրի- | | |թիվը | |
| | | | |կրիչի |նակը) | | | | |
| | | | |վրա) | | | | | |
| | | | |անվանա-| | | | | |
| | | | |համարը | | | | | |
|___|_______|______|_______|_______|_______|_______|________|_______|_____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|___|_______|______|_______|_______|_______|_______|________|_______|_____|
|___|_______|______|_______|_______|_______|_______|________|_______|_____|
|___|_______|______|_______|_______|_______|_______|________|_______|_____|
|___|_______|______|_______|_______|_______|_______|________|_______|_____|
._________________________________________________________________________.
(3-րդ ձևը փոփ. 16.05.2024 թիվ 696-Ն որոշում)
Ձև N 4
ՄԱՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
.______________________________________________________________________.
|NN |Դիմումի|Դիմողի|Դիմողի | Նյութի կամ տվյալի տեսակը |Տրամա- |Ծանո-|
|ը/կ|համարը |անունը|վավերա-|_____________________________|դըրման |թագ- |
| | |ազգա- |պայման-|նյութի|չափի |քանակը|գույքա-|օրը, |րու- |
| | |նունը |ները |կամ |միավորը| |գրման |ստացողի|թյուն|
| | |(անվա-| |տվյալի| | |համարը |ստորագ | |
| | |նումը)| |անվա- | | | |րու- | |
| | | | |նումը | | | |թյունը | |
|___|_______|______|_______|______|_______|______|_______|_______|_____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|___|_______|______|_______|______|_______|______|_______|_______|_____|
|___|_______|______|_______|______|_______|______|_______|_______|_____|
|___|_______|______|_______|______|_______|______|_______|_______|_____|
|___|_______|______|_______|______|_______|______|_______|_______|_____|
|___|_______|______|_______|______|_______|______|_______|_______|_____|
.______________________________________________________________________.
(4-րդ ձևը փոփ. 16.05.2024 թիվ 696-Ն որոշում)