29.02.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
27 մայիսի 2020 թվականի N 477-Ն
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 102-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը»` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը»` համաձայն N 2 հավելվածի:
2.1. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված Հավելված N 1-ի Օրինակելի ձևի 7-րդ, 9-րդ և 11-րդ դաշտերում լրացված հաշվետվական տվյալները համարվում են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվություն:
(2.1-ին կետը լրաց. 16.06.2021 թիվ 585-Ն հրաման)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 15-ի «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը, լրացման, հրապարակման և ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 13-ի թիվ 59-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 102-Ն հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Դ. Անանյան
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2020 թվականի
մայիսի 27-ի N 477-Ն հրամանի
Օրինակելի ձև
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
._________________________________________________________________________.
|._______________________________________________________________________.|
|| Հաշվետվություն` հասարակական կազմակերպությունների գործունեության ||
|._______________________________________________________________________.|
| _____________________________________________________________________ |
| |
| ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
| գործադիր մարմնի կողմից |
| .____________________. |
| .____________________. |
| ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
| ._______________________________. |
| ._______________________________. |
| Հասարակական կազմակերպության |
| .____________________. |
| .____________________. |
| գործունեության մասին |
||_______________________________________________________________________.|
||1. Հասարակական կազմակերպության ||
||_______________________________________________________________________||
||1.1. Լրիվ անվանումը | ||
||___________________________________________|___________________________||
||1.2. ՀՎՀՀ-ն | ||
||___________________________________________|___________________________||
||1.3. Գտնվելու վայրը | ||
||[] Արտացոլել պաշտոնական կայքում | ||
||___________________________________________|___________________________||
||1.4. Պետական գրանցման համարը | ||
||___________________________________________|___________________________||
||1.5. Պետական գրանցման տարին, ամիսը ամսաթիվը| ||
||___________________________________________|___________________________||
||1.6. Հեռախոսը (այդ թվում` բջջային) | ||
||___________________________________________|___________________________||
||1.7. Պաշտոնական ինտերնետային կայքը | ||
||___________________________________________|___________________________||
||1.8. Էլեկտրոնային փոստը | ||
||_______________________________________________________________________||
||2. Գործադիր մարմնի ղեկավարի` ||
||_______________________________________________________________________||
||Անունը Ազգանունը |Պաշտոնը ||
||_______________________________________________________________________||
||3. Կանոնադրությամբ սահմանված գործության առարկան և նպատակը` ||
||_______________________________________________________________________||
||(3.1-ին կետը հանվել է 16.06.2021 թիվ 585-Ն հրաման) ||
||_______________________________________________________________________||
||(3.2-րդ կետը հանվել է 16.06.2021 թիվ 585-Ն հրաման) ||
|._______________________________________________________________________.|
|._______________________________________________________________________.|
||4. Հասարակական կազմակերպության` ||
||_______________________________________________________________________||
||4.1 Անդամների թիվը | ||
||___________________________________________|___________________________||
||4.2. Կամավորների թիվը | ||
|._______________________________________________________________________.|
|._______________________________________________________________________.|
||5. Հաշվետու տարվա ընթացքում գումարված | ||
||ժողովների քանակը | ||
|._______________________________________________________________________.|
|._______________________________________________________________________.|
||6. Իրականացված ծրագրեր` ||
||_______________________________________________________________________||
||Հ/Հ|6.1 Ծրագրի անվանումը|6.2 Վայրը |6.3 Նպատակը |6.4 Կարգավիճակը ||
||___|____________________|______________|____________|__________________||
||1. | | | | ||
|._______________________________________________________________________.|
|._______________________________________________________________________.|
||7. Հանրային միջոցներով իրականացված ծրագրեր` ||
||_______________________________________________________________________||
||Հ/Հ|7.1 Ծրագրի |7.2 Վայրը|7.3 Կարգավիճակը|7.4 Նպատակը|7.5 Հիմնական ||
|| |անվանումը | | | |արդյունքները ||
||___|____________|_________|_______________|___________|________________||
||1. | | | | | ||
|._______________________________________________________________________.|
|._______________________________________________________________________.|
||8. Տարեկան մուտքեր ||
||_______________________________________________________________________||
||8.1 Դրամական միջոցները | ||
||___________________________________________|___________________________||
||8.2 Գույքը | ||
||___________________________________________|___________________________||
||Ընդամենը | ||
|._______________________________________________________________________.|
|._______________________________________________________________________.|
||9. Հանրային միջոցներ և ստացման աղբյուրներ` ||
||_______________________________________________________________________||
||Հ/Հ|9.1 Դրամական միջոցներ |9.3 Ստացման աղբյուրները ||
||___|_______________________________________|___________________________||
||1. | | ||
||___|_______________________________________|___________________________||
||Հ/Հ|9.2 Գույքը |9.3 Ստացման աղբյուրները ||
||___|_______________________________________|___________________________||
||1. | | ||
||___________________________________________|___________________________||
||Ընդամենը | ||
|._______________________________________________________________________.|
|._______________________________________________________________________.|
||10. Օգտագործված դրամական միջոցները և/կամ շարժական/անշարժ գույքը` ||
||_______________________________________________________________________||
||10.1 Դրամական միջոցները | ||
||_______________________________________________________________________||
||10.2 Գույքը ||
||_______________________________________________________________________||
||Հ/Հ|10.2.1 Տեսակը |10.2.2 Արժեքը ||
||___|_______________________________________|___________________________||
||1. | | ||
||___________________________________________|___________________________||
||Ընդամենը | ||
|._______________________________________________________________________.|
|._______________________________________________________________________.|
||11. Հանրային դրամական միջոցների և/կամ տրամադրված գույքի օգտագործումը, ||
||ծախսերը ||
||_______________________________________________________________________||
||11.1 Դրամական միջոցները | ||
||_______________________________________________________________________||
||11.2 Գույքը ||
||_______________________________________________________________________||
||Հ/Հ|11.2.1 Տեսակը |11.2.2 Արժեքը ||
||___|_______________________________________|___________________________||
||1. | | ||
||___________________________________________|___________________________||
||Ընդամենը | ||
|._______________________________________________________________________.|
|._______________________________________________________________________.|
||12. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու` ||
||_______________________________________________________________________||
||Հ/Հ|12.1 Տեսակը |12.2 Ստացման շահույթը |12.3 Շահույթի օգտագործումը ||
||___|________________|______________________|___________________________||
||1. | | | ||
|._______________________________________________________________________.|
| Կից ներկայացվում է |
|._______________________________________________________________________.|
||Աուդիտորի եզրակացություն` ||
||_______________________________________________________________________||
||Ֆայլի անուն |Էջերի քանակը ||
||___________________________________________|___________________________||
||_______________________________________________________________________||
|| ._____. ._____. ||
|| |Կցել | |Ջնջել| ||
|| ._____. ._____. ||
|| Նշումներ` ||
||_______________________________________________________________________||
|| ||
|| ||
|._______________________________________________________________________.|
|._______________________________________________________________________.|
||Այլ փաստաթղթեր` ||
||_______________________________________________________________________||
||Ֆայլի անուն ||
||_______________________________________________________________________||
|| ._____. ._____. ||
|| |Կցել | |Ջնջել| ||
|| ._____. ._____. ||
|| ._____________________. .________. ||
|| |Հիշել ժամանակավորապես| |Գրանցել | ||
|| ._____________________. .________. ||
|._______________________________________________________________________.|
._________________________________________________________________________.
(ձևը փոփ. 16.06.2021 թիվ 585-Ն, 09.08.2022 թիվ 823-Ն որոշումներ)
1. Հասարակական կազմակերպությունների (այսուհետև` Կազմակերպություն) գործունեության հաշվետվության օրինակելի ձևի (այսուհետ` Հաշվետվություն) «ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Գործադիր մարմնի կողմից» դաշտում նշվում է գործադիր մարմնի կողմից հաշվետվության հաստատման ամսաթիվը` օրացույցի օգնությամբ:
2. Հաշվետվության «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ» դաշտի առաջին մասում նշվում է հաշվետվություն ներկայացնող Կազմակերպության անվանումը` ինքնաշխատ եղանակով, իսկ երկրորդ մասում այն հաշվետու տարին, որի համար ներկայացվում է հաշվետվությունը` բացվող ցանկի օգնությամբ:
3. Հաշվետվության 1.1-1.5 կետերում համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով լրացվում են Կազմակերպության` լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը` ընդ որում, նշատուփում նշում կատարելու դեպքում գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվությունը կարտացոլվի հրապարակվող հաշվետվությունում), պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, տվյալների անհամապատասխանության դեպքում` սխալներն ուղղելու հնարավորությամբ:
4. Հաշվետվության 1.6-1.8 կետերում լրացվում են Կազմակերպության հեռախոսահամարը (այդ թվում` բջջային), պաշտոնական ինտերնետային կայքը և էլեկտրոնային փոստը, ընդ որում 1.6 դաշտում առկա ստեղնի օգնությամբ հնարավոր է ավելացնել լրացուցիչ տողեր այլ հեռախոսահամարներ ավելացնելու նպատակով: ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում Կազմակերպության վերաբերյալ սույն կետով նախատեսված տվյալների առկայության դեպքում դրանք կլրացվեն ինքնաշխատ եղանակով:
(4-րդ կետը փոփ. 01.12.2021 թիվ 1231-Ն հրաման)
5. Հաշվետվության 2-րդ կետում լրացվում է գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը: Ընդ որում ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անվան և ազգանվան վերաբերյալ տվյալների առկայության դեպքում դրանք կլրացվեն ինքնաշխատ եղանակով:
(5-րդ կետը փոփ. 01.12.2021 թիվ 1231-Ն հրաման)
6. Հաշվետվության 3-րդ կետում լրացվում է Կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան և նպատակը: Ընդ որում այս դաշտում անհրաժեշտ է ամբողջությամբ արտացոլել Կազմակերպության կանոնադրության համապատասխան բաժնում առկա գործունեության առարկան և նպատակները: Լրացուցիչ տողեր ավելացվում են 3-րդ կետում առկա ստեղնի միջոցով:
(6-րդ կետը փոփ. 16.06.2021 թիվ 585-Ն, 09.08.2022 թիվ 823-Ն որոշումներ)
7. Հաշվետվության 4-րդ կետում լրացվում են Կազմակերպության անդամների (հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ), ինչպես նաև կամավորների (հաշվետու տարվա ընթացքում) թիվը:
(7-րդ կետը փոփ. 26.02.2024 թիվ 220-Ն հրաման)
8. Հաշվետվության 5-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում գումարված ժողովների քանակը:
9. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը` բացառությամբ հանրային միջոցներով իրականացվածները, յուրաքանչյուր ծրագրի անվանումը և վայրը, ծրագրի նպատակը և կարգավիճակը (ավարտված կամ ընթացքի մեջ): Մեկից ավելի ծրագրեր կամ դրանք տարբեր վայրերում իրականացնելու դեպքում լրացուցիչ տողեր ավելացվում են նույն կետում առկա ստեղնի միջոցով: Ընդ որում ծրագրերի իրականացման վայրը նշելու դեպքում անհրաժեշտ է նշել դրա իրականացման երկիրը, իսկ Հայաստանի Հանրապետությունում ծրագրերի իրականացման դեպքում` նաև մարզը և համայնքը:
(9-րդ կետը փոփ. 09.08.2022 թիվ 823-Ն որոշում)
10. Հաշվետվության 7-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից հանրային միջոցներով իրականացված ծրագրերը` յուրաքանչյուր ծրագրի անվանումը և վայրը, ծրագրի կարգավիճակը, նպատակը և հիմնական արդյունքները (ծրագրի իրականացման արդյունքում կատարված աշխատանքի համառոտ նկարագրությունը): Մեկից ավելի ծրագրեր կամ դրանք տարբեր վայրերում իրականացնելու դեպքում լրացուցիչ տողեր ավելացվում են նույն կետում առկա ստեղնի միջոցով: Ընդ որում ծրագրերի իրականացման վայրը նշելու դեպքում անհրաժեշտ է նշել դրա իրականացման երկիրը, իսկ Հայաստանի Հանրապետությունում ծրագրերի իրականացման դեպքում` նաև մարզը և համայնքը:
(10-րդ կետը փոփ. 09.08.2022 թիվ 823-Ն որոշում)
11. Հաշվետվության 8-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության տարեկան փաստացի մուտքերի` այդ թվում ստացված հանրային միջոցների, ընդհանուր գումարը. 8.1 կետում` դրամական միջոցները, 8.2 կետում` դրամական միջոցներից տարբերվող այլ գույքը` հաշվապահական հաշվեկշռում արտացոլված արժեքով:
(11-րդ կետը փոփ. 09.08.2022 թիվ 823-Ն որոշում)
12. Հաշվետվության 9-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության հանրային դրամական միջոցների և/կամ գույքի չափի, դրանց ստացման աղբյուրների, վերաբերյալ տեղեկատվությունը: Լրացուցիչ տողեր ավելացվում են 9.1 և 9.2 կետերում առկա ստեղների միջոցով:
13. Հաշվետվության 10-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից օգտագործված (այդ թվում` ծախսված) դրամական միջոցները և/կամ Կազմակերպությանը սեփականության և/կամ տիրապետման իրավունքով պատկանող` շարժական (տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա), անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ), տեսակը, արժեքը: Լրացուցիչ տողեր ավելացվում են 10.2 կետում առկա ստեղնի միջոցով:
(13-րդ կետը փոփ. 09.08.2022 թիվ 823-Ն որոշում)
14. Հաշվետվության 11-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության հանրային դրամական միջոցների ծախսման և/կամ տրամադրված գույքի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը:
15. Հաշվետվության 12-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվություն` գործունեության տեսակը, ստացված շահույթը և շահույթի օգտագործումը:
16. Հաշվետվության «Կից ներկայացվում է» բաժնում «Կցել» ստեղնի միջոցով ընտրվում և կցվում է աուդիտորի եզրակացության ֆայլը և համապատասխանաբար նշում է կատարվում կցվող փաստաթղթերի քանակի վերաբերյալ: Կցված ֆայլը (փաստաթուղթը) հեռացվում է «Ջնջել» ստեղնի միջոցով:
(16-րդ կետը փոփ. 16.06.2021 թիվ 585-Ն հրաման)
17. Կազմակերպությունը հնարավորություն ունի Հաշվետվության «Նշումներ» դաշտում ավելացնելու իր գործունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ և «Կցել» ստեղնի միջոցով ընտրել և հաշվետվությանը կցել այլ նյութեր պարունակող ֆայլեր: Կցված ֆայլը հեռացվում է «Ջնջել» ստեղնի միջոցով:
18. Հաշվետվության «Հիշել ժամանակավորապես» ստեղնի միջոցով հնարավոր պահպանել լրացված տեղեկությունները` հետագայում դրանցում փոփոխություններ կատարելու կամ հաշվետվությունը գրանցելու նպատակով: Այս դեպքում հաշվետվությունը չի հրապարակվում:
19. Հաշվետվության «Գրանցել» ստեղնի միջոցով Կազմակերպությունը հաստատում է իր կողմից լրացված տեղեկությունները և հաշվետվությունը ներբեռնելուց, ստորագրելուց և վերբեռնելուց հետո հրապարակվում է ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում (www.taxservice.am):
(19-րդ կետը փոփ. 09.08.2022 թիվ 823-Ն որոշում)
20. Հաշվետվությունը համարվում է թերի, եթե չի պարունակում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկություններից որևէ մեկը կամ պարունակում է ակնհայտ հակասություններ:
21. Հաշվետվությունը լրացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված եկամուտների և ծախսերի հաշվառման դրամարկղային մեթոդի կիրառմամբ, հայերեն, ՀՀ դրամով:
(21-րդ կետը փոփ. 09.08.2022 թիվ 823-Ն որոշում)
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2020 թվականի մայիսի
27-ի N 477-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Հասարակական կազմակերպությունն իր գործունեության մասին հաշվետվությունը, իսկ աուդիտը պարտադիր լինելու դեպքում, նաև աուդիտորի եզրակացությունը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակում է ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության պաշտոնական կայքում (www.taxservice.am):
2. Հասարակական կազմակերպության կողմից սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվությունը, աուդիտորի եզրակացությունը (առկայության դեպքում) սահմանված կարգով հրապարակելը համարվում է Լիազոր մարմին ներկայացում:
8Էx