041.0559.270902
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 սեպտեմբերի 2002 թվականի N 559-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 67-րդ կետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության 538 3 1
նախարարության աշխատակազմ`
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 190 3 1
առանձնացված ստորաբաժանումներ`
Ատոմային էներգիայի օգտագործման միջուկային 26 2 -
և ռադիացիոն անվտանգության տեսչություն
Հայաստանի Հանրապետության բնապահպանական 192 3 -
տեսչություն
Հայաստանի Հանրապետության 36 3 -
հիդրոօդերևութաբանության և շրջակա
միջավայրի մոնիտորինգի գործակալություն
Հայաստանի Հանրապետության երկրաբանական 15 1 -
գործակալություն
Հայաստանի Հանրապետության օգտակար 11 1 -
հանածոների պաշարների գործակալություն
Հայաստանի Հանրապետության ջրային 41 2 -
ռեսուրսների կառավարման գործակալություն
Կենսառեսուրսների կառավարման գործակալություն 27 2 -».
i
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 11.1-ին, 12-րդ, 47-րդ և 53-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ