01.04.2024 -
040.0966.190815
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 օգոստոսի 2015 թվականի N 966-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի և 49-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի օգոստոսի 6-ի
N 966-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս ուղևորային, բեռնային, փոստային կամ համակցված մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների (տեխնիկական, ոչ առևտրային, առևտրային, մասնավոր չվերթ և այլն) իրականացման թույլտվություններ տալու գործընթացի ապահովումը, դրանց իրականացման համար պահանջների և պայմանների սահմանումը:
2. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցություններ են համարվում առևտրային կամ ոչ առևտրային նպատակով դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս իրականացվող մեկանգամյա օդային փոխադրումները և նշված մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունը ապահովելու նպատակով օդանավի մեկից ավելի թռիչքները:
3. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` օդային հաղորդակցություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից տրված թույլտվության հիման վրա:
(3-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2321-Ն որոշում)
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
4. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողը մեկանգամյա ոչ կանոնավոր կամ օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձը (այսուհետ` հայտատու) մեկանգամյա ոչ առևտրային ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն ստանալու համար չվերթի իրականացման ժամից առնվազն 48 ժամ առաջ նախարարություն է ներկայացնում կամ ուղարկում հայտ (հեռագրի, էլեկտրոնային փոստի, հատուկ ավիացիոն կապի կամ հեռապատճենի միջոցով)` սույն կարգի N 1 ձևով սահմանված տեղեկատվությամբ:
5. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության համար հայտատուն հայտին կից նախարարություն է ներկայացնում նաև ուղևորների, ուղեբեռների, բեռների և երրորդ անձանց ապահովագրության վկայականները:
6. Եթե օդային փոխադրումը հրատապ է և հայտատուն չի կարող պահպանել սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետը, ապա հայտատուն պետք է սույն կարգի 4-րդ կետում նշված կապի որևէ միջոցով նշի հայտը սահմանված ժամկետներում չներկայացնելու հիմնավոր պատճառաբանությունը:
7. Անհրաժեշտության դեպքում հայտն անհապաղ համաձայնեցվում է նախարարության պատասխանատու ստորաբաժանումների հետ` իրենց իրավասությունների շրջանակում ուսումնասիրելու և մեկօրյա ժամկետում եզրակացություն ներկայացնելու նպատակով:
8. Հայտը սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրա մասին տեղեկացվում է նախարարություն` թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Այդ դեպքում հայտատուին տրամադրվում է դիտողությունների ցանկը` հայտը նախարարություն մուտքագրվելուց հետո 12 ժամվա ընթացքում: Հայտատուն իր թռիչքն իրականացնելու ժամկետից առնվազն 12 ժամ առաջ պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները` դրա մասին գրավոր տեղեկացնելով նախարարության: Համապատասխանության դեպքում օդանավ շահագործողին տրվում է մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության թույլտվություն (հեռագրի, էլեկտրոնային փոստի, հատուկ ավիացիոն կապի կամ հեռապատճենի միջոցով)` համաձայն N 2 ձևի:
9. Հայտը մերժվում է, եթե`
1) չեն պահպանվել սույն կարգի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի դրույթները.
2) ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ են կամ ներկայացված տեղեկությունները թերի, եթե հայտի և կից տեղեկությունների թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվել կամ շտկվել.
3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին:
10. Հայտի մերժման դեպքում դրա մասին հայտատուն նույն օրը տեղեկացվում է համապատասխան գրավոր ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները:
11. Հայտը չի կարող թողնվել անհետևանք կամ մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
12. Սույն բաժնում նշված հայտերի քննարկման և համաձայնեցման ընթացքում հաշվի են առնվում դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:
III. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
13. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունների տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող նախարարության պաշտոնատար անձանց ցուցակը հաստատվում է նախարարի հրամանով:
(13-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2321-Ն որոշում)
14. Նախարարության կողմից տրված չվերթերի իրականացման թույլտվությունները գործում են 48 ժամ` հայտերով նախատեսված չվերթերի իրականացման պահից սկսած:
(14-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2321-Ն որոշում)
15. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգերի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները նախարարության կողմից պարբերաբար (յուրաքանչյուր փոփոխության դեպքում) հրապարակվում են նախարարության http://www.mtad.am պաշտոնական ինտերնետային կայքում:
(15-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2321-Ն որոշում)
16. Սույն կարգում նշված ժամերի հաշվարկները վերաբերելի են միայն աշխատանքային օրերին:
(16-րդ կետը լրաց. 28.12.2023 թիվ 2321-Ն որոշում)
Ձև N 1
Form 1
ՀԱՅՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
APPLICATION ON OBTAINING PERMISSION FOR OPERATION OF SINGLE NON-SCHEDULED AIR TRANSPORTATION BY ARMENIAN AIR OPERATORS
1. Օդանավ շահագործողի անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները
Name of the air operator, place of business, all numbers of communication
___________________________________________________________
2. Չվերթի համարը
Flight number
___________________________________________________________
3. Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը, առավելագույն թռիչքային քաշը
Aircraft type, nationality and registration marks, maximum take of weight (MTOW)
___________________________________________________________
4. Չվերթի նպատակը
Purpose of flight
___________________________________________________________
5. Փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված և այլն)
Type of traffic (Passengers, cargo, combined, etc.)
___________________________________________________________
6. Չվերթի երթուղին, թռիչքի կատարման ամսաթիվը և ժամերը, թռիչք/վայրէջքի աերոդրոմները
Flight route, date and time of flight operation, departure/arrival aerodrome
___________________________________________________________
7. Օդանավի բեռնվածությունը (ուղևորների թիվը, անունները, ազգանունները, բեռի քաշը և բնույթը)
Load of the aircraft (number of passengers, their names, surnames; weight and nature of cargo)
___________________________________________________________
--------------------------
ԻՐՏԵԿ - ռուսերեն տարբերակը չի բերվում
Ձև N 2
Form 2
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/00 PERMISSION 000/00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
FOR OPERATION OF SINGLE NON-SCHEDULED AIR TRANSPORTATION BY ARMENIAN AIR OPERATORS
Օդանավ շահագործողը ______________________________________________
Air Operator ___________________________________________________
Երթուղին ________________________________________________________
Route ___________________________________________________________
Չվերթի համարը ___________________________________________________
Flight number ___________________________________________________
Փոխադրման կատարման ամսաթիվը և ժամերը ___________________________
Date and time of flight operation _______________________________
Օդանավերի տիպերը ________________________________________________
Aircraft types __________________________________________________
Օդանավերի ազգային և գրանցման նիշերը ____________________________
Aircraft national and registration marks ________________________
____________________________ _________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) (ստորագրությունը)
(Position, name, surname) (Signature)
___ __________ 20___ թ.
___ __________ 20___ թ.
(տալու ամսաթիվը)
(date of issue)
(հավելվածը փոփ. 28.12.2023 թիվ 2321-Ն որոշում)