01.01.2024 -
040.0684.020713
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 2013 թվականի N 684-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ, ԱՌԱՆՁԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 57-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիսի 27-ի
N 684-Ն որոշման
ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ, ԱՌԱՆՁԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն իրավական ակտով սահմանվում են պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները (այսուհետ` չափաքանակներ):
2. Չափաքանակի ցուցանիշները մշակված են ութժամյա աշխատանքային հերթափոխի համար:
3. Անտառային տնկարկներում առանձին աշխատանքների կատարման ծախսերի չափաքանակները սահմանելիս հաշվի է առնվում տնկարանի բաժինների` ցանքի և դպրոց-հողամասի առկայությունը:
4. Տնկարանների ցանքի բաժնում իրականացվում է ծառաթփատեսակների սերմերի ցանքի աշխատանքներ, իսկ դպրոց-հողամասում մշակվում և ձևավորվում են խոշոր տնկանյութերը:
5. Հողի հակահրդեհային հանքայնացման, անտառմշակույթների սրսկման, հողում խրամատների նախապատրաստման, համատարած վարի մեքենայացված աշխատանքների համար դիզելային վառելիքի ծախսը կազմում է 40 լիտր (մեկ հեկտարի հաշվով), իսկ փոսերի փորման համար` 30 լիտր:
6. Ըստ մեխանիկական կազմի հողերը բաժանվում են`
1) թեթև (ավազային փխրուն, ավազային կապակցված և ավազակավային հողերը).
2) միջին (կավավազային թեթև, կավավազային միջակ և կավավազային ծանր հողերը).
3) ծանր (կավային թեթև, կավային միջակ և կավային ծանր հողերը):
7. Հողի մոլախոտապատվածությունը բաժանվում է աստիճանների`
1) թույլ (խոտածածկը զբաղեցնում է միավոր տարածքի մինչև 25 տոկոսը).
2) միջին (խոտաբույսերը զբաղեցնում են միավոր տարածքի 26-50 տոկոսը).
3) ուժեղ (խոտաբույսերը զբաղեցնում են միավոր տարածքի 50 տոկոսից ավելին):
ԳԼՈՒԽ 2. |
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ |
8. Անտառների պահպանության, առանձին աշխատանքների կատարման ծախսերի հաշվարկման համար`
1) անտառապատման և անտառավերականգնման տարածքի ցանկապատման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 1-ում.
2) հողի հակահրդեհային հանքայնացման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 2-ում:
N 1 աղյուսակ
Անտառապատման և անտառավերականգնման տարածքի ցանկապատման աշխատանքների
կատարման չափաքանակները
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափի |Չափաքանակի |Ծախսերի |
|ը/կ| |միավորը|ցուցանիշը |չափաքանակը|
| | | |(1 չափաքանակի|(դրամ) |
| | | |չափը) | |
|___|____________________________________|_______|_____________|__________|
|1. |Շինափայտի մաքրում կեղևից և շվերից |հատ |42 |8700 |
| |(տրամագիծը 10-12 սմ) | | | |
|___|____________________________________|_______|_____________| |
|2. |Հենասյուների պատրաստում 1,8 մ |հատ |95 | |
| |երկարությամբ, ստորին մասի (70 սմ) | | | |
| |երեսպատում պաշտպանիչ շերտով | | | |
|___|____________________________________|_______|_____________| |
|3. |Հենասյուների մոտեցում տեղադրում և |հատ |42 | |
| |ամրացում | | | |
|___|____________________________________|_______|_____________| |
|4. |Փշալարի բացում, ձգում և ամրացում |գծմ |515 | |
| |հենասյուներին ամրակներով (հինգ | | | |
| |փշալար հորիզոնական և երկու | | | |
| |անկյունագծով հենասյուների միջև) | | | |
|___|____________________________________|_______|_____________|__________|
|5. |Պատրաստի հենասյուների բարձում |խմ |5.6 |18750 |
| |ավտոմեքենա արտադրամասում և | | | |
| |բեռնաթափում ավտոմեքենայից | | | |
| |հանդամասում | | | |
|___|____________________________________|_______|_____________| |
|6. |Ցանկապատի տարածքի տեղաձևում և |հատ |42 | |
| |փոսերի փորում հենասյուների տեղադրման| | | |
| |համար 0,35x0,35 մ (0,5 մ խորությամբ)| | | |
._________________________________________________________________________.
N 2 աղյուսակ
Հողի հակահրդեհային հանքայնացման աշխատանքների կատարման չափաքանակները
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափի |Չափաքանակի |Ծախսերի |
|ը/կ| |միավորը|ցուցանիշը |չափաքանակը|
| | | |(1 չափաքանակի|(դրամ) |
| | | |չափը) | |
|___|__________________________________________________________|__________|
|1. |Հողի հակահրդեհային հանքայնացում ձեռքով (անտառային թաղիքի |8700 |
| |և բուսական մնացորդների հեռացում, հողաշերտի փխրեցում) | |
|___|__________________________________________________________| |
|1.1|թեթև հողերում |քմ |390 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.2|միջին հողերում | |330 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.3|ծանր հողերում | |270 | |
|___|__________________________________________________________|__________|
|2. |Հողի հակահրդեհային հանքայնացում մեքենայացված (հանքայնացված|37500 |
| |շերտի լայնությունը 2,4 մ) | |
|___|__________________________________________________________|__________|
|2.1|թեթև հողերում |կմ |8 | |
|___|____________________________________| |_____________| |
|2.2|միջին հողերում | |6 | |
|___|____________________________________| |_____________| |
|2.3|ծանր հողերում | |5 | |
._________________________________________________________________________.
ԳԼՈՒԽ 3. |
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ |
9. Անտառների պաշտպանության, առանձին աշխատանքների կատարման ծախսերի հաշվարկման համար`
1) չորացած ճյուղերի և բնաշիվերի հեռացման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 3-ում.
2) վնասատուներից և հիվանդություններից տնկարանների պաշտպանության աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 4-ում.
3) վնասատուներից և հիվանդություններից դպրոց-հողամասի պաշտպանության աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 5-ում.
4) վնասատուներից և հիվանդություններից անտառմշակույթների պաշտպանության մեքենայացված (տրակտորային սրսկիչով) աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 6-ում:
N 3 աղյուսակ
Չորացած ճյուղերի և բնաշիվերի հեռացման աշխատանքների
կատարման չափաքանակը
._________________________________________________________________________.
|Աշխատանքի անվանումը |Չափի |Չափաքանակի |Ծախսերի |
| |միավորը|ցուցանիշը |չափաքանակը|
| | |(1 չափաքանակի|(դրամ) |
| | |չափը) | |
|________________________________________|_______|_____________|__________|
|Չորացած ճյուղերի, բնաշիվերի հատում |հատ |35 |8700 |
|ձեռքով և կտրած շիվերի տեղափոխում |(ծառ) | | |
|անտառամիջյան ճանապարհաեզր | | | |
._________________________________________________________________________.
N 4 աղյուսակ
Վնասատուներից և հիվանդություններից տնկարանների պաշտպանության
աշխատանքների կատարման չափաքանակները
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափի |Չափաքանակի |Ծախսերի |
|ը/կ| |միավորը|ցուցանիշը |չափաքանակը|
| | | |(1 չափաքանակի|(դրամ) |
| | | |չափը) | |
|___|__________________________________________________________|__________|
|1 |Պայքար դաշտամկների դեմ (թունավոր գրավչանյութի տեղադրում |11300 |
| |բնանցքերի մեջ) միջինը մեկ հա-ի հաշվով | |
|___|__________________________________________________________| |
|1.1|մինչև 40 բնանցք |հա |4.3 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.2|41-80 բնանցք | |3.6 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.3|81-100 բնանցք | |3.1 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.3|101-200 բնանցք | |2.4 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.4|201-300 բնանցք | |1.3 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.5|301-400 բնանցք | |1.2 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.6|401-600 բնանցք | |0.9 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.7|601-800 բնանցք | |0.7 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.8|801-1200 բնանցք | |0.6 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.9|1200-ից ավելի | |0.5 | |
|___|____________________________________|_______|_____________| |
|2. |Ցանքերի սրսկում վնասատուների և |քմ |3000 | |
| |հիվանդությունների դեմ ձեռքի սրսկիչով| | | |
._________________________________________________________________________.
N 5 աղյուսակ
Վնասատուներից և հիվանդություններից դպրոց-հողամասի պաշտպանության
աշխատանքների կատարման չափաքանակները
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափի |Չափաքանակի |Ծախսերի |
|ը/կ | |միավորը|ցուցանիշը |չափաքանակը|
| | | |(1 չափաքանակի|(դրամ) |
| | | |չափը) | |
|____|_________________________________________________________|__________|
|1. |Պայքար դաշտամկների դեմ (թունավոր գրավչանյութի տեղադրում |11300 |
| |բնանցքերի մեջ) միջինը մեկ հա-ի հաշվով | |
|____|_________________________________________________________| |
|1.1 |մինչև 40 բնանցք |հա |4.3 | |
|____|___________________________________| |_____________| |
|1.2 |41-80 բնանցք | |3.6 | |
|____|___________________________________| |_____________| |
|1.3 |81-100 բնանցք | |3.1 | |
|____|___________________________________| |_____________| |
|1.4 |101-200 բնանցք | |2.4 | |
|____|___________________________________| |_____________| |
|1.5 |201-300 բնանցք | |1.3 | |
|____|___________________________________| |_____________| |
|1.6 |301-400 բնանցք | |1.2 | |
|____|___________________________________| |_____________| |
|1.7 |401-600 բնանցք | |0.9 | |
|____|___________________________________| |_____________| |
|1.8 |601-800 բնանցք | |0.7 | |
|____|___________________________________| |_____________| |
|1.9 |801-1200 բնանցք | |0.6 | |
|____|___________________________________| |_____________| |
|1.10|1200-ից ավելի | |0.5 | |
|____|_________________________________________________________| |
|2. |Տնկիների սրսկում վնասատուների և հիվանդությունների | |
| |դեմ ձեռքի սրսկիչով | |
|____|_________________________________________________________| |
|2.1 |տնկիների բարձրությունը մինչև 1,5 մ|հատ |1250 | |
|____|___________________________________| |_____________| |
|2.2 |տնկիների բարձրությունը մինչև | |750 | |
| |1,5-2 մ | | | |
|____|___________________________________| |_____________| |
|2.3 |տնկիների բարձրությունը 2 մ-ից ավելի| |500 | |
._________________________________________________________________________.
N 6 աղյուսակ
Վնասատուներից և հիվանդություններից անտառմշակույթների պաշտպանության
մեքենայացված (տրակտորային սրսկիչով) աշխատանքների
կատարման չափաքանակները
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափի |Չափաքանակի |Ծախսերի |
|ը/կ| |միավորը|ցուցանիշը |չափաքանակը|
| | | |(1 չափաքանակի|(դրամ) |
| | | |չափը) | |
|___|__________________________________________________________|__________|
|1. |Հիվանդություններով վարակված կամ վնասատուներով բնակեցված |37500 |
| |անտառմշակույթների ցողում (սրսկում) տրակտորային սրսկիչով | |
| |(նշված աշխատանքներն իրականացվում են 1 տրակտորիստի և երկու| |
| |բանվորների օգնությամբ (բանվորներն իրականացնում են | |
| |բանվորական հեղուկի պատրաստումը և սրսկիչի լիցքավորումը): | |
|___|__________________________________________________________|__________|
|1.1|ծառերի բարձրությունը մինչև 2 մ |հա |4 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.2|ծառերի բարձրությունը մինչև 2-5 մ | |3 | |
|___|____________________________________| |_____________|__________|
|1.3|բանվորական հեղուկի պատրաստում | |4 |11300 |
| | | |_____________| |
| | | |3 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.4|սրսկիչի լիցքավորում | |4 | |
| | | |_____________| |
| | | |3 | |
._________________________________________________________________________.
ԳԼՈՒԽ 4. |
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ |
10. Անտառների վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի հաշվարկման համար հաստատվում են հետևյալ չափաքանակները`
1) անտառմշակույթների հիմնադրման համար տարածքի տեղանշման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 7-ում.
2) հողում փոսերի նախապատրաստում` ձեռքով աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 8-ում.
3) հողում փոսերի նախապատրաստում` մեքենայացված աշխատանքների միջոցով կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 9-ում.
4) հողում խրամատներով նախապատրաստում` ձեռքով աշխատանքների միջոցով կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 10-ում.
5) հողում խրամատների նախապատրաստում` մեքենայացված աշխատանքների միջոցով, ինչպես նաև հողի հետ լցում խրամատներում ձեռքով աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 11-ում.
6) սերմերի ցանքի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 12-ում.
7) սերմնաբուսակների տնկման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 13-ում.
8) տնկիների տնկման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 14-ում.
9) անտառային տնկարանների ցանքի բաժնի հիմնման և խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 15-ում.
10) դպրոց-հողամասի հիմնման և խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 16-ում.
11) դպրոց-հողամասի կտրոններով հիմնման և խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 17-ում.
12) անտառմշակույթների ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 18-ում.
13) անտառմշակույթների խնամքի` ձեռքով խոտհնձի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 19-ում.
14) անտառմշակույթների խնամքի` մեքենայացված խոտհնձի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 20-ում.
15) փոսերով տնկված տնկիների խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 21-ում.
16) փոսերով տնկված սերմնաբուսակների բաժակների վերանորոգման աշխատանքների ձեռքով կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 22-ում.
17) մոլախոտերի հեռացում հերբիցիդների կիրառմամբ մեքենայացված աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 23-ում.
18) անտառմշակույթների ոռոգման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 24-ում.
19) առուների պատրաստման և վերանորոգման, ինչպես նաև փոսերով տնկված անտառմշակույթների բաժակների վերանորոգման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 25-ում.
20) սերմնաբուսակներով և խոշոր տնկիներով անտառմշակույթների լրացման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 26-ում.
21) բնական վերաճի օժանդակման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 27-ում.
22) երկու տարեկան սերմնաբուսակների և խոշոր տնկիների հանման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 28-ում.
23) ասեղնատերևավոր տնկիների հողագնդով հանման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 29-ում.
24) կոճղաշվային/բնաշիվային եղանակով վերականգնման աջակցման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 30-ում.
25) փակ արմատային համակարգով տնկանյութի աճեցման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 31-ում:
N 7 աղյուսակ
Անտառմշակույթների հիմնադրման համար տարածքի տեղանշման աշխատանքների
կատարման չափաքանակը
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափի |Չափաքանակի |Ծախսերի |
|ը/կ| |միավորը|ցուցանիշը |չափաքանակը|
| | | |(1 չափաքանակի|(դրամ) |
| | | |չափը) | |
|___|____________________________________|_______|_____________|__________|
|1. |Անտառմշակույթների հիմնադրման համար |հա |3 |8700 |
| |տարածքի տեղանշում լարով | | | |
._________________________________________________________________________.
N 8 աղյուսակ
Հողում փոսերի նախապատրաստում` ձեռքով աշխատանքների
կատարման չափաքանակները
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափի |Չափաքանակի |Ծախսերի |
|ը/կ| |միավորը|ցուցանիշը |չափաքանակը|
| | | |(1 չափաքանակի|(դրամ) |
| | | |չափը) | |
|___|__________________________________________________________|__________|
|1. |Փոսերի փորում ձեռքով, չափսերը 0,3x0,3x0,3 մ |8700 |
|___|__________________________________________________________| |
|1.1|թեթև հողերում |հատ |100 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.2|միջին հողերում | |82 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.3|ծանր հողերում | |65 | |
|___|__________________________________________________________| |
|2. |Փոսերի փորում ձեռքով, չափսերը 0,4x0,4x0,4 մ | |
|___|__________________________________________________________| |
|2.1|թեթև հողերում |հատ |80 | |
|___|____________________________________| |_____________| |
|2.2|միջին հողերում | |60 | |
|___|____________________________________| |_____________| |
|2.3|ծանր հողերում | |40 | |
|___|__________________________________________________________| |
|3. |Փոսերի փորում ձեռքով, չափսերը 0,5x0,5x0,5 մ | |
|___|__________________________________________________________| |
|3.1|թեթև հողերում |հատ |60 | |
|___|____________________________________| |_____________| |
|3.2|միջին հողերում | |45 | |
|___|____________________________________| |_____________| |
|3.3|ծանր հողերում | |30 | |
._________________________________________________________________________.
N 9 աղյուսակ
Հողում փոսերի նախապատրաստում` մեքենայացված աշխատանքների միջոցով
կատարման չափաքանակները
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափի |Չափաքանակի |Ծախսերի |
|ը/կ| |միավորը|ցուցանիշը |չափաքանակը|
| | | |(1 չափաքանակի|(դրամ) |
| | | |չափը) | |
|___|_____________________________________________________________________|
|1. |Փոսերի փորում մեքենայացված չափսերը 0,3x0,3x0,3 մ |
|___|_____________________________________________________________________|
|1.1|թեթև հողերում |հատ |450 |18750 |
|___|____________________________________| |_____________| |
|1.2|միջին հողերում | |400 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.3|ծանր հողերում | |350 | |
|___|__________________________________________________________| |
|2. |Փոսերի փորում մեքենայացված չափսերը 0,4x0,4x0,4 մ | |
|___|__________________________________________________________| |
|2.1|թեթև հողերում |հատ |400 | |
|___|____________________________________| |_____________| |
|2.2|միջին հողերում | |350 | |
|___|____________________________________| |_____________| |
|2.3|ծանր հողերում | |300 | |
|___|__________________________________________________________| |
|3. |Փոսերի փորում մեքենայացված չափսերը 0,5x0,5x0,5 մ | |
|___|__________________________________________________________| |
|3.1|թեթև հողերում |հատ |350 | |
|___|____________________________________| |_____________| |
|3.2|միջին հողերում | |300 | |
|___|____________________________________| |_____________| |
|3.3|ծանր հողերում | |250 | |
|___|__________________________________________________________|__________|
|4. |Հողի հանում փոսերից ձեռքով չափսերը 0,3x0,3x0,3 մ |8700 |
|___|__________________________________________________________|__________|
|4.1|թեթև հողերում |հատ |200 | |
|___|____________________________________| |_____________| |
|4.2|միջին հողերում | |165 | |
|___|____________________________________| |_____________| |
|4.3|ծանր հողերում | |130 | |
|___|__________________________________________________________| |
|5. |Հողի հանում փոսերից ձեռքով չափսերը 0,4x0,4x0,4 մ | |
|___|__________________________________________________________| |
|5.1|թեթև հողերում |հատ |160 | |
|___|____________________________________| |_____________| |
|5.2|միջին հողերում | |130 | |
|___|____________________________________| |_____________| |
|5.3|ծանր հողերում | |100 | |
|___|__________________________________________________________| |
|6. |Հողի հանում փոսերից ձեռքով չափսերը 0,5x0,5x0,5 մ | |
|___|__________________________________________________________| |
|6.1|թեթև հողերում |հատ |140 | |
|___|____________________________________| |_____________| |
|6.2|միջին հողերում | |110 | |
|___|____________________________________| |_____________| |
|6.3|ծանր հողերում | |80 | |
._________________________________________________________________________.
N 10 աղյուսակ
Հողում խրամատներով նախապատրաստում` ձեռքով աշխատանքների միջոցով
կատարման չափաքանակները
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափի |Չափաքանակի |Ծախսերի |
|ը/կ| |միավորը|ցուցանիշը |չափաքանակը|
| | | |(1 չափաքանակի|(դրամ) |
| | | |չափը) | |
|___|__________________________________________________________|__________|
|1. |Խրամատների փորում ձեռքով, չափսերը 0,5x0,35 մ |8700 |
|___|__________________________________________________________| |
|1.1|թեթև հողերում |գծմ |55 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.2|միջին հողերում | |45 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.3|ծանր հողերում | |35 | |
|___|____________________________________|_______|_____________| |
|2. |Քարերի հավաքում խրամատներում |քմ |680 | |
| |հողլիցքից առաջ | | | |
|___|__________________________________________________________| |
|3. |Հողի հետ լցում խրամատներում, ձեռքով 0,5x0,35 մ | |
|___|__________________________________________________________| |
|3.1|թեթև հողերում |գծմ |400 | |
|___|____________________________________| |_____________| |
|3.2|միջին հողերում | |325 | |
|___|____________________________________| |_____________| |
|3.3|ծանր հողերում | |250 | |
._________________________________________________________________________.
N 11 աղյուսակ
Հողում խրամատների նախապատրաստում` մեքենայացված աշխատանքների
միջոցով, ինչպես նաև հողի հետ լցում խրամատներում ձեռքով
աշխատանքների կատարման չափաքանակները
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափի |Չափաքանակի |Ծախսերի |
|ը/կ| |միավորը|ցուցանիշը |չափաքանակը|
| | | |(1 չափաքանակի|(դրամ) |
| | | |չափը) | |
|___|__________________________________________________________|__________|
|1. |Խրամատների պատրաստում, պլանտաժային գութանով 0,5x0,6 մ |37500 |
| |խորությամբ | |
|___|__________________________________________________________|__________|
|1.1|թեթև հողերում |գծմ |4500 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.2|միջին հողերում | |3800 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.3|ծանր հողերում | |3100 | |
|___|____________________________________|_______|_____________|__________|
|2. |Քարերի հավաքում խրամատներում |քմ |680 |8700 |
| |հողլիցքից առաջ | | | |
|___|__________________________________________________________|__________|
|3. |Հողի հետ լցում խրամատներում, ձեռքով | |
|___|__________________________________________________________| |
|3.1|թեթև հողերում |գծմ |400 | |
|___|____________________________________| |_____________| |
|3.2|միջին հողերում | |325 | |
|___|____________________________________| |_____________| |
|3.3|ծանր հողերում | |250 | |
._________________________________________________________________________.
N 12 աղյուսակ
Սերմերի ցանքի աշխատանքների կատարման չափաքանակները
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափի |Չափաքանակի |Ծախսերի |
|ը/կ| |միավորը|ցուցանիշը |չափաքանակը|
| | | |(1 չափաքանակի|(դրամ) |
| | | |չափը) | |
|___|__________________________________________________________|__________|
|1. |Ցանքի համար խրամատներում ակոսների պատրաստում |8700 |
|___|__________________________________________________________|__________|
|1.1|3 սմ խորությամբ |գծմ |3400 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.2|7 սմ խորությամբ | |2500 | |
|___|__________________________________________________________| |
|2. |Կաղնու, հաճարենու և այլ սերմերի ցանք 3-5 հատ մեկ | |
| |ցանքատեղում | |
|___|__________________________________________________________| |
|2.1|թեթև հողերում |հատ |600 | |
|___|____________________________________| |_____________| |
|2.2|միջին հողերում | |500 | |
|___|____________________________________| |_____________| |
|2.3|ծանր հողերում | |400 | |
|___|____________________________________|_______|_____________| |
|3. |Խրամատների ուղղում ցանքից հետո |գծմ |550 | |
._________________________________________________________________________.
N 13 աղյուսակ
Սերմնաբուսակների տնկման աշխատանքների կատարման չափաքանակները
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափի |Չափաքանակի |Ծախսերի |
|ը/կ| |միավորը|ցուցանիշը |չափաքանակը|
| | | |(1 չափաքանակի|(դրամ) |
| | | |չափը) | |
|___|____________________________________|_______|_____________|__________|
|1. |Սերմնաբուսակների ժամանակավոր ծածկում|հատ |50 |8700 |
| |հողով հազ. | | | |
|___|____________________________________|_______|_____________| |
|2. |Տնկման համար սերմնաբուսակների |հատ |30 | |
| |նախապատրաստում հազ. | | | |
|___|__________________________________________________________| |
|3. |Սերմնաբուսակների տնկում բահով, նախապատրաստված հողում | |
|___|__________________________________________________________| |
|3.1|թեթև հողերում |հատ |270 | |
|___|____________________________________| |_____________| |
|3.2|միջին հողերում | |250 | |
|___|____________________________________| |_____________| |
|3.3|ծանր հողերում | |230 | |
|___|____________________________________|_______|_____________| |
|4. |Խրամատների ուղղում տնկումից հետո |գծմ |550 | |
._________________________________________________________________________.
N 14 աղյուսակ
Տնկիների տնկման աշխատանքների կատարման չափաքանակները
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափի |Չափաքանակի |Ծախսերի |
|ը/կ| |միավորը|ցուցանիշը |չափաքանակը|
| | | |(1 չափաքանակի|(դրամ) |
| | | |չափը) | |
|___|__________________________________________________________|__________|
|1. |Տնկման համար տնկիների նախապատրաստում, արմատների և սաղարթի|8700 |
| |ձևավորում, տեսակավորում, աճման խթանիչներով արմատների | |
| |մշակում | |
|___|__________________________________________________________| |
|1.1|խոշոր տնկիներ |հատ |370 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.2|մանր տնկիներ | |400 | |
|___|____________________________________| |_____________| |
|1.3|թփեր | |430 | |
|___|__________________________________________________________| |
|2. |Մանր տնկիների տնկում մինչև 1 մ բարձրությամբ | |
| |(նախապատրաստված փոսերում) | |
|___|__________________________________________________________| |
|2.1|փոսերի խորությունը 0,3x0,3x0,3մ |հատ |240 | |
|___|____________________________________| |_____________| |
|2.2|փոսերի խորությունը 0,4x0,4x0,4մ | |220 | |
|___|____________________________________| |_____________| |
|2.3|փոսերի խորությունը 0,5x0,5x0,5մ | |200 | |
|___|__________________________________________________________| |
|3. |Խոշոր տնկիների տնկում 1-2 մ բարձրությամբ (նախապատրաստված | |
| |փոսերում) | |
|___|__________________________________________________________| |
|3.1|փոսերի խորությունը 0,4x0,4x0,4մ |հատ |160 | |
|___|____________________________________| |_____________| |
|3.2|փոսերի խորությունը 0,5x0,5x0,5մ | |140 | |
|___|__________________________________________________________| |
|4. |Թփերի տնկում (նախապատրաստված փոսերում) | |
|___|__________________________________________________________| |
|4.1|փոսերի խորությունը 0,3x0,3x0,3մ |հատ |310 | |
|___|____________________________________| |_____________| |
|4.2|փոսերի խորությունը 0,4x0,4x0,4մ | |280 | |
|___|____________________________________| |_____________| |
|4.3|փոսերի խորությունը 0,5x0,5x0,5մ | |250 | |
|___|__________________________________________________________| |
|5. |Տնկիների տնկում հողագնդով (նախապատրաստված փոսերում) | |
|___|__________________________________________________________| |
|5.1|փոսերի խորությունը 0,3x0,3x0,3մ |հատ |60 | |
|___|____________________________________| |_____________| |
|5.2|փոսերի խորությունը 0,4x0,4x0,4մ | |40 | |
|___|____________________________________| |_____________| |
|5.3|փոսերի խորությունը 0,5x0,5x0,5մ | |25 | |
._________________________________________________________________________.
N 15 աղյուսակ
Անտառային տնկարանների ցանքի բաժնի հիմնման և խնամքի աշխատանքների
կատարման չափաքանակները
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափի |Չափաքանակի |Ծախսերի |
|ը/կ | |միավորը|ցուցանիշը |չափաքանակը|
| | | |(1 չափաքանակի|(դրամ) |
| | | |չափը) | |
|_____|__________________________________|_______|_____________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_____|__________________________________|_______|_____________|__________|
|1. |Հողի նախապատրաստում համատարած |հա |1,66 |37500 |
| |մեքենայացված վար (տրակտորով) | | | |
|_____|__________________________________|_______|_____________|__________|
|2. |Հողի մեքենայացված փխրեցում |հա |1,66 |25000 |
| |(տրակտորով) | | | |
|_____|________________________________________________________|__________|
|3. |Հողագնդերի փխրեցում բահով և հարթեցում փոցխով նախապես |8700 |
| |վարած հողում | |
|_____|________________________________________________________|__________|
|3.1 |թեթև հողերում |քմ |170 | |
|_____|__________________________________|_______|_____________| |
|3.2 |միջին հողերում |քմ |131 | |
|_____|__________________________________|_______|_____________| |
|3.3 |ծանր հողերում |քմ |92 | |
|_____|__________________________________|_______|_____________| |
|4. |Մշակված հողի մաքրում մոլախոտերից |քմ |1148 | |
| |և արմատներից (ձեռքով) | | | |
|_____|__________________________________|_______|_____________| |
|4.1 |մարգերի լայնակի տեղանշում լարով |քմ |950 | |
|_____|__________________________________|_______|_____________| |
|4.2 |մարգերի նախապատրաստում ձեռքով |քմ |430 | |
|_____|__________________________________|_______|_____________| |
|5. |Մարգերի պատրաստում ցանքի համար |գծմ |4380 | |
| |լարով 3-7 սմ խորությամբ | | | |
|_____|__________________________________|_______|_____________| |
|6. |Ցանքի համար սերմերի նախապատրաստում|կգ |65 | |
|_____|__________________________________|_______|_____________| |
|7. |Սերմերի ցանք (ժապավենաձև |գծմ |780 | |
| |հողալցումով) | | | |
|_____|________________________________________________________|__________|
|8. |Ցանքերում փխրեցում և մոլախոտերի հեռացում ձեռքով | |
|_____|________________________________________________________| |
| |մոլախոտապատվածության աստիճանը | |
|_____|________________________________________________________|__________|
|8.1 |թույլ |քմ |200 | |
|_____|__________________________________| |_____________|__________|
|8.2 |միջին | |150 | |
|_____|__________________________________| |_____________|__________|
|8.3 |ուժեղ | |100 | |
|_____|__________________________________|_______|_____________|__________|
|9. |Տնկարանի ոռոգում |քմ |2500 | |
|_____|__________________________________|_______|_____________|__________|
|10. |Տնկարանի պարարտացում |քմ |1830 | |
|_____|__________________________________|_______|_____________|__________|
|11. |Ցանքերի սրսկում վնասատուների և |քմ |3000 |11300 |
| |հիվանդությունների դեմ ձեռքի | | | |
| |սրսկիչով | | | |
|_____|________________________________________________________|__________|
|12. |Պայքար դաշտամկների դեմ (թունավոր գրավչանյութի տեղադրում | |
| |բնանցքերի մեջ) | |
|_____|________________________________________________________|__________|
|12.1 |մինչև 40 բնանցք մեկ հա-ի հաշվով |հա |4.3 | |
|_____|__________________________________| |_____________|__________|
|12.2 |41-80 բնանցք | |3.6 | |
|_____|__________________________________| |_____________|__________|
|12.3 |81-100 բնանցք | |3.1 | |
|_____|__________________________________| |_____________|__________|
|12.4 |101-200 բնանցք | |2.4 | |
|_____|__________________________________| |_____________|__________|
|12.5 |201-300 բնանցք | |1.3 | |
|_____|__________________________________| |_____________|__________|
|12.6 |301-400 բնանցք | |1.21 | |
|_____|__________________________________| |_____________|__________|
|12.7 |401-600 բնանցք | |0.9 | |
|_____|__________________________________| |_____________|__________|
|12.8 |601-800 բնանցք | |0.7 | |
|_____|__________________________________| |_____________|__________|
|12.9 |801-1200 բնանցք | |0.6 | |
|_____|__________________________________| |_____________|__________|
|12.10|1200-ից ավելի | |0.5 | |
._________________________________________________________________________.
-----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում