27.10.2023 -
041.1156.131213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 դեկտեմբերի 2013 թվականի N 1156-Ա
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 988-Ն որոշման հավելվածի 31-րդ կետը`
Հաստատել Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
(որոշումը փոփ. 12.05.2022 թիվ 509-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թ. դեկտեմբերի 13-ի
N 1156-Ա որոշման
ԿԱԶՄ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի` համապատասխան ոլորտը համակարգող խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի երկու տեղակալներ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 11.11.16 թիվ 1055-Ա, 04.06.2021 թիվ 602-Ա, 12.05.2022 թիվ 509-Ա, 27.10.2023 թիվ 1068-Ա որոշումներ)