Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԶՆՆ ...

 

03.11.2023 -

 

040.0277.250309

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2009 թվականի N 277-Ն

 

ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ, ՈՒՂԵԳՐԻ, ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.3» կետը և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասին» օրենքի 24.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) բուժհաստատությունների կողմից վարորդի սթափության վիճակի զննության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) բուժհաստատությունների կողմից վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) բուժհաստատությունների կողմից վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը` համաձայն N 5 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 02.02.17 թիվ 72-Ն, 06.02.2020 թիվ 129-Ն որոշումներ)

1.1. Սահմանել, որ արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով ոստիկանության ծառայողի կողմից վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցին ներկայացվող հիմնական պահանջներն են`

1) չափման արդյունքների և մուտքագրված տվյալների արտաբերում սահմանված տեսքի ելքային փաստաթղթի (արձանագրության) տեսքով` ինչպես չափումից անմիջապես հետո, այնպես էլ հետագայում` տեխնիկական միջոցի հիշողությունից.

2) առանց հոսանքի արտաքին աղբյուրների միացման իրականացվող չափումների քանակը`

ա. առանց արձանագրություն տպագրելու` 500-ից ոչ պակաս,

բ. արձանագրություն տպագրելով` 100-ից ոչ պակաս.

3) թույլատրելի սխալանքի սահմանները`

ա. 0-0,2 մգ/լ միջակայքի համար` +-0,02 մգ/լ-ից ոչ ավելի,

բ. 0,2 մգ/լ-ից բարձր միջակայքի համար` +-10%-ից ոչ ավելի.

4) նմուշը վերցնելուց հետո չափման ժամանակը` 10 վրկ-ից ոչ ավելի.

5) չափումների արդյունքների հիշողություն` վերջին 20000 չափումներից ոչ պակաս.

6) սնուցումն ավտոնոմ AAA տիպի մարտկոցներով` փոփոխական և հաստատուն հոսանքի արտաքին աղբյուրներից սնուցման (լիցքավորման) հնարավորությամբ.

7) տվիչի շահագործման ժամկետ` 2 տարվանից ոչ պակաս.

8) տեխնիկական միջոցի և համակարգչի միջև կապի ապահովում ստանդարտացված միացումներով (USB կամ miniUSB).

9) աշխատանքային և պահպանման ռեժիմներում ջերմաստիճանների նվազագույն և առավելագույն թույլատրելի սահմանները` -10 oC-ից մինչև 50 oC:

(1.1-ին կետը լրաց. 02.02.17 թիվ 72-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 06.02.2020 թիվ 129-Ն որոշում)

(նախաբանը փոփ. 02.11.2023 թիվ 1894-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի մարտի 19-ի

N 277-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 02.02.17 թիվ 72-Ն որոշում)

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա վարորդի սթափության վիճակի զննության (այսուհետ` զննություն) հետ կապված հարաբերությունները: Սույն կարգը տարածվում է նաև անձի սթափության վիճակի որոշման այլ դեպքերի վրա:

2. Վարորդի սթափության վիճակի զննություն կատարվում է այն դեպքում, երբ օրենքը նախատեսում է քրեական կամ վարչական պատասխանատվություն ալկոհոլ, թմրամիջոցներ և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութ գործածելու և այդ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար` իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի (այսուհետ` ուղեգիր)` համաձայն սույն որոշման N 5 հավելվածով հաստատված ձևի և կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն:

(2-րդ կետը փոփ. 06.02.2020 թիվ 129-Ն որոշում)

3. Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձանց (այսուհետ` բուժհաստատություն) կողմից: Բուժհաստատությունների շուրջօրյա աշխատանքի բացակայության դեպքում, աշխատանքային ժամից դուրս, ինչպես նաև հանգստյան, հիշատակի և տոնական օրերին վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է շտապօգնության ծառայությունների կողմից:

4. Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բուժհաստատության ղեկավարի հրամանով նշանակված բժշկի կամ ստորաբաժանման կողմից:

5. Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա օրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերման հետազոտությունները, համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի, իրականացվում է պետական պատվեր տեղադրող մարմնի և բժշկական օգնության և սպասարկման համար լիցենզավորված անձի միջև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման մասին պայմանագրի հիման վրա:

6.  (6-րդ կետն ուժը կորցրել է 06.02.2020 թիվ 129-Ն որոշում)

7. Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա օրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերման հետազոտությունները` կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն իրականացվում են վճարովի:

8. Եթե զննությունն իրականացվում է համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների, ուղեգրերի կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում կազմվում է վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն (այսուհետ` արձանագրություն)` առանց ջնջումների, երեք օրինակից` համաձայն սույն որոշման:

(8-րդ կետը փոփ. 06.02.2020 թիվ 129-Ն որոշում)

9. Եթե զննությունն իրականացվում է քաղաքացու դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում կազմվում է վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն` առանց ջնջումների, երկու օրինակից` համաձայն սույն որոշման:

(9-րդ կետը փոփ. 06.02.2020 թիվ 129-Ն որոշում)

10. Վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ տվյալներն արձանագրվում են վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում` համաձայն սույն որոշման:

(10-րդ կետը փոփ. 06.02.2020 թիվ 129-Ն որոշում)

11. Վարորդի կողմից զննություն անցնելուց հրաժարվելու դեպքում զննություն իրականացնող բժիշկը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում և արձանագրությունում կատարում է դրա մասին գրառում:

12. Զննություն կարող է իրականացվել վարորդի արտաշնչած օդի, նրանից վերցված մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:

12.1. Քաղաքացու դիմումի հիման վրա վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է միայն վարորդից վերցված մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:

(12.1-ին կետը լրաց. 11.08.2022 թիվ 1235-Ն որոշում)

13. Մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով զննություն իրականացնելիս` վարորդներից վերցվում է ոչ ավելի, քան 20 միլիլիտր արյուն և (կամ) 200 միլիլիտր մեզ:

14. Վարորդի օրգանիզմում ալկոհոլի հայտնաբերման համար զննությունն առաջին հերթին իրականացվում է վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով (բացառությամբ քաղաքացու դիմումի հիման վրա իրականացվող զննության դեպքերի):

(14-րդ կետը փոփ. 11.08.2022 թիվ 1235-Ն որոշում)

15. Վարորդի գրավոր պահանջով և (կամ) իր կողմից արտաշնչած օդի նմուշներ հանձնելուց վարորդի հրաժարվելու դեպքում զննություն կարող է իրականացվել մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:

16. Եթե վարորդը գտնվում է անգիտակից վիճակում, ապա զննությունն իրականացվում է արյան հետազոտության միջոցով:

17. Վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով զննությունն իրականացվում է օդի փորձանմուշները վերցնելուց անմիջապես հետո:

18. Մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով զննությունն իրականացվում է փորձանմուշները վերցնելուց հետո 1-4 օրվա ընթացքում` կախված փորձանմուշներ հանձնած անձի առողջական վիճակից:

19. Սթափության վիճակի որոշման համար վերցվող փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում փորձանմուշների վերցման օրվանից 8 ամիս ժամկետով: Զննության արդյունքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված ակտերի բողոքարկման դեպքում փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում մինչև բողոքի հիման վրա վերջնական ակտի ընդունումը:

20. Մեկ եղանակով (մեթոդով) սթափության վիճակի զննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զննվողը կարող է պահանջել, որ իր սթափության վիճակը որոշվի նաև այլ եղանակով (մեթոդով):

21. Եթե վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի կամ կազմակերպությունների դիմումների, ապա վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության առաջին օրինակը տրվում է համապատասխանաբար վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու որոշում ընդունած իրավասու պետական մարմնին, դիմում կամ ուղեգիր ներկայացրած կազմակերպությանը, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության առաջին օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և գրառումը հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երկրորդ օրինակը տրվում է այն անձին, ում նկատմամբ իրականացվել է վարորդի սթափության վիճակի զննություն, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության երկրորդ օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և գրառումը հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երրորդ օրինակը պահվում է բուժհաստատությունում, որտեղ իրականացվել է զննությունը:

22. Եթե վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է քաղաքացու դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության առաջին օրինակը տրվում է վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու դիմում ներկայացրած անձին, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության առաջին օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երկրորդ օրինակը պահվում է այն բուժհաստատությունում, որտեղ իրականացվել է զննությունը:

23. Արձանագրության` զննությունն իրականացրած բուժհաստատությունում պահվող օրինակին կցվում է որոշումը, ուղեգիրը կամ դիմումը, որի հիման վրա կատարվել է զննությունը, արյան և (կամ) մեզի հետազոտության դեպքում` այդ հետազոտության պատասխանը, այլ մեթոդով զննություն իրականացնելու վարորդի գրավոր պահանջի առկայության դեպքում` այդ գրավոր պահանջը: Արձանագրությունները պետք է լինեն համարակալված և վավերացված բուժհաստատության կնիքով ու տնօրենի ստորագրությամբ: Վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանի էջերը նույնպես պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բուժհաստատության կնիքով ու տնօրենի ստորագրությամբ:

24. Վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությունը և սույն կարգի 21-րդ կետով նախատեսված կից փաստաթղթերը զննությունն իրականացրած կազմակերպությունում պահվում են երեք տարի ժամկետով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի մարտի 19-ի

N 277-Ն որոշման

 

Ձև

 

ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ

ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N ___

 

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

                 (բուժհաստատության լրիվ անվանումը)

 

1. Զննության ժամը, օրը, ամիսը, տարեթիվը _________________________________: 2. Զննությունը կատարողի անունը, ազգանունը և պաշտոնը ____________________ _________________________________________________________________________: 3. Զննվողի անունը, ազգանունը ____________________________________________: 4. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _________________________________________: 5. ՈՒմ կողմից է ընդունվել զննության որոշումը ____________________________ _________________________________________________________________________: 6. Տեղեկություններ ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման մասին  ______________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________: 7. Արտաշնչված օդի հետազոտությունը`

1) մեթոդը` __________________________________________________________,

2) հետազոտման արդյունքը` ____________________________________________ _________________________________________________________________________:

8. Օրգանիզմի հետազոտությունը`

1) կենսամիջավայրի տեսակը (մեզ և (կամ) արյուն)` _____________________,

2) հետազոտման արդյունքը` ____________________________________________ _________________________________________________________________________:

 

9. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ___________________________________________________ _________________________________________________________________________:

 

    Հետազոտող`           ___________________

                          (ստորագրություն)

 

    Հետազոտվող`          ___________________

                          (ստորագրություն)

 

    Բուժհաստատության ղեկավար`     ___________________

                                   (ստորագրություն)

 

Կ.Տ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2009 թվականի մարտի 19-ի

N 277-Ն որոշման

 

Ձև

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Զննու|Զննու-|Զննու-|Զնն-|Զնն-|Զնն-|Զննու-|Զննու-|Արձա-|Զննու|Արձանագ-|

|ը/կ|թյան |թյան  |թյան  |վողի|վողի|վողի|թյունն|թյան  |նա-  |թյան |րություն|

|   |մասին|մասին |ենթակա|անձը|անու|բնա-|իրակա-|իրակա-|գրու-|եզրա-|ստացող- |

|   |որո- |որոշ- |անձին |հաս-|նը, |կու-|նացնո-|նացման|թյան |կացու|ների    |

|   |շում |ման,  |ուղեկ-|տա- |ազգա|թյան|ղի    |տարե- |համա-|թյու-|անունը, |

|   |ընդու|ուղե- |ցողի  |տող |նու-|և   |անու- |թիվը, |րը   |նը   |ազգանու-|

|   |նած  |գրի,  |անունը|փաս-|նը  |հաշ-|նը,   |ամիսը,|     |     |նը,     |

|   |կամ  |դիմու-|ազգա- |տա- |և   |վառ-|ազգա- |ամսա- |     |     |պաշտոնը,|

|   |ուղե-|մի հա-|նունը,|թղթի|ծնն-|ման |նունը,|թիվը  |     |     |ծառայո- |

|   |գիր  |մարը, |պաշտո-|տե- |դյան|վայ-|պաշ-  |և     |     |     |ղական   |

|   |տված |դրա   |նը,   |սակը|օրը,|րերը|տոնը, |ժամը  |     |     |վկայակա-|

|   |մարմ-|լրաց- |ծառա- |և   |ամի-|    |ստորա-|      |     |     |նի      |

|   |նի,  |ման   |յողա- |դրա |սը, |    |գրու- |      |     |     |համարը  |

|   |կամ  |ամսա- |կան   |հա- |տարե|    |թյունը|      |     |     |(պաշտոնա|

|   |դի-  |թիվը  |վկայա-|մարը|թիվը|    |      |      |     |     |տար անձի|

|   |մում |և     |կանի  |    |    |    |      |      |     |     |դեպ-    |

|   |ներ- |ժամը  |համարը|    |    |    |      |      |     |     |քում),  |

|   |կա-  |      |      |    |    |    |      |      |     |     |ստացող- |

|   |յաց- |      |      |    |    |    |      |      |     |     |ների    |

|   |րած  |      |      |    |    |    |      |      |     |     |ստորա-  |

|   |կազ- |      |      |    |    |    |      |      |     |     |գրու-   |

|   |մա-  |      |      |    |    |    |      |      |     |     |թյուն-  |

|   |կեր- |      |      |    |    |    |      |      |     |     |ները,   |

|   |պու- |      |      |    |    |    |      |      |     |     |ստացման |

|   |թյան |      |      |    |    |    |      |      |     |     |ամսաթիվը|

|   |կամ  |      |      |    |    |    |      |      |     |     |        |

|   |քաղա-|      |      |    |    |    |      |      |     |     |        |

|   |քացու|      |      |    |    |    |      |      |     |     |        |

|   |անու-|      |      |    |    |    |      |      |     |     |        |

|   |նը   |      |      |    |    |    |      |      |     |     |        |

|   |(ան- |      |      |    |    |    |      |      |     |     |        |

|   |վանու|      |      |    |    |    |      |      |     |     |        |

|   |մը   |      |      |    |    |    |      |      |     |     |        |

|___|_____|______|______|____|____|____|______|______|_____|_____|________|

|1  | 2   |  3   |  4   | 5  | 6  | 7  |  8   |  9   | 10  | 11  |  12    |

|___|_____|______|______|____|____|____|______|______|_____|_____|________|

|   |     |      |      |    |    |    |      |      |     |     |        |

|   |     |      |      |    |    |    |      |      |     |     |        |

|___|_____|______|______|____|____|____|______|______|_____|_____|________|

|   |     |      |      |    |    |    |      |      |     |     |        |

|   |     |      |      |    |    |    |      |      |     |     |        |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2009 թվականի մարտի 19-ի

N 227-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱՇՆՉԱԾ ՕԴԻ ՄԵՋ ՄԱՔՈՒՐ ԱԼԿՈՀՈԼԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ (ՈՉ ՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ՍՏՈՒԳՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետի հիման վրա ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու (այսուհետ` վարորդի սթափության վիճակի զննություն) հետ կապված հարաբերությունները: Սույն կարգը տարածվում է նաև նավավարի սթափության վիճակի ստուգման դեպքերի վրա:

(1-ին կետը փոփ. 02.11.2023 թիվ 1894-Ն որոշում)

2. Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է տեխնիկական միջոցով վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով` օդի փորձանմուշները վերցնելուց անմիջապես հետո:

3. Վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու համար ոստիկանության ծառայողը տեխնիկական միջոց է մուտքագրում զննության ենթակա վարորդի անունը, ազգանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, տեղադրում նոր զննության խողովակ (մունդշտուկ) և առաջարկում վարորդին արտաշնչելու միջոցով անցնել սթափության վիճակի զննություն` նրան բացատրելով զննություն անցնելու (արտաշնչելու) ձևը:

4. Եթե վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում պետք է կազմվի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ապա տեխնիկական միջոցով կազմվում է (տպագրվում է) նաև վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն` երկու օրինակից, որում պարտադիր նշվում են հետևյալ տվյալները`

1) տեխնիկական միջոցի համարը.

2) տեխնիկական միջոցի վերջին ստուգաչափման օրը, ամիսը, տարեթիվը.

3) սթափության վիճակի զննության օրը, ամիսը, տարեթիվը, ժամը.

4) ալկոհոլի պարունակությունը.

5) վարորդի անունը, ազգանունը.

6) տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը.

7) սթափության վիճակի զննություն իրականացնող տեսուչի ազգանունը, կրծքանշանի համարը:

5. Վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության մեկ օրինակը ստորագրությամբ տրվում է վարորդին, իսկ երկրորդ օրինակը` կցվում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը:

6. Վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվում է, եթե նրա արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է նույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված չափը 10 տոկոսով (0.12 մգ/լ կամ ավելի է), իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ` եթե նրա արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափը 10 տոկոսով (0.56 մգ/լ կամ ավելի է):

(6-րդ կետը փոփ. 06.02.2020 թիվ 129-Ն որոշում)

7. Եթե վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվելու, ապա տեխնիկական միջոցով վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն չի կազմվում (տպագրվում):

8. Եթե վարորդը խուսափում է (այդ թվում` հրաժարվելու միջոցով) սույն կարգին համապատասխան վարորդի սթափության վիճակի զննություն անցնելուց, ապա սթափության վիճակի զննությունն իրականացվում է սույն որոշմամբ նախատեսված բուժհաստատությունների կողմից` սույն որոշմամբ սահմանված կարգով, իսկ բուժհաստատությունում սթափության վիճակի զննություն անցնելուց խուսափելու (այդ թվում` հրաժարվելու միջոցով) դեպքում առաջանում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

(4-րդ հավելվածը լրաց. 02.02.17 թիվ 72-Ն որոշում)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2009 թվականի մարտի 19-ի

N 277-Ն որոշման

 

Ձև

 

ՈՒՂԵԳԻՐ ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ

 

    օրինակ 1                                              N 000000

տրվում է զննություն կատարողին

 

    _________________________________     ք. _____________  ______________

    զննության ներկայացման օրը, ամիսը,         զննության իրականացման վայրը

    տարին, ժամը, րոպեն                        (մարզ, քաղաք)

 

Ես` __________________________________________________________

զննության ներկայացնողի պաշտոնը,

 

______________________________________________________________

                   կոչումը, ազգանունը, կրծքանշանի համարը,

 

քաղաքացի ______________________________________________________________

ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարին

 

Բնակվող ___________________________ հեռախոս ___________

 

համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության

օրենսգրքի 265-րդ հոդվածի` ներկայացնում եմ սթափության վիճակի զննության

__________________________________________________________________

                         բուժհաստատության անվանումը

 

______________________________________

                                    զննության ներկայացնողի ստորագրությունը

 

___________________________ կտրման գիծ ___________________________

 

ՈՒՂԵԳԻՐ ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ

 

    օրինակ 2                                              N 000000

կցվում է վարչական նյութերին

 

    _________________________________     ք. _____________  ______________

    զննության ներկայացման օրը, ամիսը,        զննության իրականացման վայրը

    տարին, ժամը, րոպեն                       (մարզ, քաղաք)

 

Ես` _____________________________________________________

զննության ներկայացնողի պաշտոնը,

_________________________________________________________

               կոչումը, ազգանունը, կրծքանշանի համարը,

 

քաղաքացի _____________________________________________________________

ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարին

 

Բնակվող ______________________________ հեռախոս ________

 

համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության

օրենսգրքի 265-րդ հոդվածի` ներկայացնում եմ սթափության վիճակի զննության

 

_____________________________________________

              բուժհաստատության անվանումը

 

______________________________________

                                    զննության ներկայացնողի ստորագրությունը

 

1-ին օրինակն ստացա` __________________________________________________

սթափության վիճակն ստուգող աշխատակցի պաշտոնը,

ազգանունը, ստորագրությունը

 

___ ___________________20___ թ.

 

(5-րդ հավելվածը լրաց. 06.02.2020 թիվ 129-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2009
N 277-Ն
Որոշում