Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ, ԾԱՆՐ, ՎՆԱՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ, ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ, ԱՌԱՆՁՆԱՊ ...

 

12.08.2023 -

 

040.0670.100714

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2014 թվականի N 670-Ն

 

ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ, ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բարձր լեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում` 8000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով.

2) պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց` առողջության համար ծանր, վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված հավելումները պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վճարվում է հիմնական աշխատավարձի հետ միասին` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարբերականությամբ և ժամկետում:

(2-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)

3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների վրա:

(3-րդ կետը փոփ. 11.08.2023 թիվ 1345-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(վերնագիրը, նախաբանը և որոշումը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.07.2014
N 670-Ն
Որոշում