14.07.2023 -
040.0753.220612
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հունիսի 2012 թվականի N 753-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 9 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 7-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման ոլորտում համակարգող մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
2. Հաստատել տեխնիկական կանոնակարգման ոլորտում կանոնակարգող մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 11-ի «Տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման և կիրառման կարգը հաստատելու մասին» N 9 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի հունիսի 7-ի
N 753-Ն որոշման
ՑԱՆԿ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն
10. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
11. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե
(հավելվածը փոփ. 21.05.2020 թիվ 785-Ն, 13.07.2023 թիվ 1172-Ն որոշումներ)