041.0453.250702
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2002 թվականի N 453-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ N 3633-0 AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև օտարերկրյա ներդրումների և խթանման ծրագրի N 3633-0 AM վարկային համաձայնագրի իրականացման կառավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի փետրվարի 27-ի «Ձեռնարկությունների ինկուբատոր» և «Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստում» ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 97 որոշմամբ հաստատված կառավարման խորհրդին:
i
2. Նշված համաձայնագրով նախատեսված ֆինանսական կառավարման (սարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին մինչև 2004 թվականի մարտի 31-ը, իսկ սկսած 2004 թվականի ապրիլի 1-ից` այդ լիազորությունները վերապահել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը:
(2-րդ կետը փոփ. 30.03.04 թիվ 170-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ