040.0057.010216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունվարի 2016 թվականի N 57-Ն
ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 15-րդ հոդվածի և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի (այսուհետ` օգտագործվող զենք) տեսակը, ձևը և մոդելը` համաձայն հավելվածի:
2) մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող զենքի քանակը`
ա. յուրաքանչյուր չորս պահնորդին` մեկ միավոր ծառայողական կամ քաղաքացիական զենքի հաշվարկով,
բ. յուրաքանչյուր երկու թիկնապահին` մեկ միավոր ծառայողական զենքի հաշվարկով:
(1-ին կետը փոփ. 09.06.2022 թիվ 859-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 18.05.2023 թիվ 742-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի հունվարի 29-ի
N 57-Ն որոշման
ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՄՈԴԵԼԸ
.______________________________________________________________________.
|Օգտագործվող զենքի |Օգտագործվող զենքի |Օգտագործվող զենքի մոդելը |
|տեսակը |ձևը | |
|___________________|____________________|_____________________________|
|ծառայողական |կարճ ակոսափող |ՀՀ կառավարության կողմից |
| | |հաստատված քրեագիտական |
| | |պահանջներին համապատասխանող |
| | |տեխնիկական բնութագիր ունեցող |
| | |ցանկացած մոդել |
|___________________|____________________| |
|քաղաքացիական |ողորկ-երկարափող | |
.______________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 09.06.2022 թիվ 859-Ն, 18.05.2023 թիվ 742-Ն որոշումներ)