Սեղմել Esc փակելու համար:
«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻ ...

 

 

041.0132.160212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2012 թվականի N 132-Ա

 

«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ)» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի N 1301-Ն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետը`

Հաստատել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

(որոշումը փոփ. 13.01.2023 թիվ 28-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թ. փետրվարի 16-ի

N 132-Ա որոշման

 

ԿԱԶՄ

«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ)» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կադրերի պատրաստման ծրագրերի պատասխանատու (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

Երևանի պետական համալսարանի գիտական հարցերի գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի վարիչ (համաձայնությամբ)

«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի առաջատար գիտաշխատող (Ռ. Մկրտչյան, համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 03.02.2020 թիվ 121-Ա, 13.07.2020 թիվ 797-Ա, 13.01.2023 թիվ 28-Ա, 17.04.2023 թիվ 419-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.02.2012
N 132-Ա
Որոշում