041.0438.160702
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 2002 թվականի N 438-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 74-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726 որոշման 24-րդ կետին համապատասխան`
i
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից իրենց վրա դրված պարտականությունները` ըստ նրանց միջև բաշխվող հետևյալ բնագավառների`
Ս. Ավանեսյան` ԼՂՀ-ի, փախստականների վերաբնակեցման, միգրացիայի
հետ կապված հարցեր
Կ. Հակոբյան` բնապահպանական, ընդերքօգտագործման, սեյսմիկ
պաշտպանության և լեռնատեխնիկական հսկողության
հարցեր
Պ. Մանուկյան` Հայաստանի Հանրապետության կառավարության և
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների
ու հանձնարարականների կատարման նկատմամբ
վերահսկողության հարցեր
Ս. Մարգարյան` ԱՊՀ անդամ պետությունների հայկական համայնքների
հետ կապերի և տարածաշրջանային ինտեգրացման
ծրագրերի իրագործման հետ կապված հարցեր
Ռ. Մարկոսյան` պետության և եկեղեցու փոխհարաբերություններին,
կրոնական կազմակերպություններին, ազգային
փոքրամասնություններին և ազգամիջյան
հարաբերություններին վերաբերող հարցեր
Գ. Մարտիրոսյան` ջրային տնտեսության և ջրային ռեսուրսների
օգտագործման հարցեր
Վ. Մովսիսյան` Հայաստանի Հանրապետության կառավարության
մարդասիրական օգնության կենտրոնական
հանձնաժողովի, գյուղատնտեսության հարցեր
Բ. Նազարյան` պաշտպանության, արտակարգ իրավիճակների և
իրավապահ մարմինների հետ կապված հարցեր
Ն. Մելքումյան` արտաքին տնտեսական և սփյուռքի հետ կապված
հարցեր
(1-ին կետը լրաց. 11.02.03 թիվ 50-Ա որոշում)
2. Իրեն վերապահված բնագավառներում պարտականություններն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականը`
ա) պարտավոր է վերլուծել, ուսումնասիրել պետական կառավարման համապատասխան ոլորտում տիրող իրավիճակն ու Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել զեկուցագիր, տեղեկանք կամ առաջարկություն.
բ) անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, կարող է համապատասխան պետական կառավարման մարմնից պահանջել փաստաթղթեր, նյութեր և տեղեկատվություն.
գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, իր կողմից կատարված ուսումնասիրության կամ վերլուծության կապակցությամբ կարող է Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն խորհրդակցությունների հրավիրման վերաբերյալ.
դ) իր կարծիքն ստանալու համար ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տալիս է առաջարկություն.
ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն` նրանց դիմումների, բողոքների կամ առաջարկությունների քննարկման համար, արդյունքների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին.
զ) կատարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի առանձին հանձնարարություններ:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների միջև պարտականությունների բաշխման մասին» N 418 որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ