Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՈՒՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԴՐ ...

 

 

040.1125.051015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2015 թվականի N 1125-Ն

 

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ԸՆԴԳՐԿՄԱՆ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 286-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառման (ընդգրկման), ինչպես նաև մաքսային մարմիններ այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 09.03.2023 թիվ 288-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանն ու վերնագիրը փոփ. 09.03.2023 թիվ 288-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 1-ի

N 1125-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ԸՆԴԳՐԿՄԱՆ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 09.03.2023 թիվ 288-Ն որոշում)

 

1. Սույն կարգի կարգավորման առարկա են անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառման (ընդգրկման), ինչպես նաև մաքսային մարմիններ այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները: Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով սահմանված իմաստներով:

(1-ին կետը փոփ. 09.03.2023 թիվ 288-Ն որոշում)

2. Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում հաշվառվելու օրվանից սկսած անմաքս առևտրի խանութի տիրապետողը (այսուհետ` տիրապետող) վարում է անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառումը և յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, Պետական եկամուտների կոմիտեի կողմից հաստատված ձևով հաշվետվություն է ներկայացնում այն մաքսային մարմին, որի գործունեության տարածքում գտնվում է անմաքս առևտրի խանութը, որում ներառվում են տեղեկություններ անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման, դրանց իրացման և անմաքս առևտրի խանութում ապրանքների մնացորդների վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 09.03.2023 թիվ 288-Ն որոշում)

3. Անկախ սույն կարգի 2-րդ կետում ամրագրված ժամկետից` անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրից տիրապետողին օրենքով սահմանված կարգով հանելու դեպքում հաշվետվությունը ներկայացվում է անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրից տիրապետողին հանելու վերաբերյալ որոշման ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(3-րդ կետը փոփ. 09.03.2023 թիվ 288-Ն որոշում)

4. Հաշվետվության մեջ ներառվում են անմաքս առևտրի խանութ մուտքագրված և անմաքս առևտրի խանութում իրացված ապրանքների, ինչպես նաև անմաքս առևտրի խանութ մուտքագրված այն ապրանքների մասին տեղեկություններ, որոնց նկատմամբ կիրառված «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը փոխարինվել է այլ մաքսային ընթացակարգով:

5. Հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ թղթային եղանակով (պարտադիր կցելով նաև հաշվետվության էլեկտրոնային ֆայլը)` տիրապետողի տնօրենի կամ նրա լիազորած անձի ստորագրությամբ:

(5-րդ կետը փոփ. 09.03.2023 թիվ 288-Ն որոշում)

6. Հաշվետվությունը լրացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերում նշված արտարժույթի վերահաշվարկի նպատակով կիրառվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:

7. Ներկայացված հաշվետվության մեջ սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում տիրապետողը կարող է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն: Ներկայացված հաշվետվության մեջ մաքսային մարմնի կողմից սխալների հայտնաբերման դեպքում մաքսային մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով ծանուցում է տիրապետողին, և տիրապետողողը ծանուցումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ճշգրտված հաշվետվություն:

(7-րդ կետը փոփ. 09.03.2023 թիվ 288-Ն որոշում)

8. Նույն տիրապետողին պատկանող երկու և ավելի անմաքս առևտրի խանութների առկայության դեպքում տիրապետողը սույն կարգով սահմանված հաշվետվությունը ներկայացնում է առանձին` յուրաքանչյուր անմաքս առևտրի խանութի համար:

(8-րդ կետը լրաց. 09.03.2023 թիվ 288-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2015
N 1125-Ն
Որոշում