(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
25 հոկտեմբերի 1990 թ. թիվ 488
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՓՇՏԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրության կառավարչական մարմինները հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ժամանակակից պահանջներից բխող խնդիրները համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրության սոցիալիստական սեփականության հափշտակումների դեմ պայքարի ծառայությունը վերանվանել հանրապետության պետական ունեցվածքի պաշտպանության ծառայության:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մինիստրների խորհրդի հաստատմանը ներկայացնել մինիստրության նոր կանոնադրությունը և կառուցվածքը: