Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԾԱՌԱՅԱԾ ...

 

 

040.0905.150807

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2007 թվականի N 905-Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԾԱՌԱՅԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՑ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՐԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի օգոստոսի 9-ի

N 905-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԾԱՌԱՅԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՑ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՐԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու հարաբերությունները:

2. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու դիմումները քննարկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 22-ի N 1197-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) կողմից` սույն կարգի և իր աշխատակարգի համաձայն:

(2-րդ կետը փոփ. 02.02.2023 թիվ 123-Ն որոշում)

3. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանցից ընդունում է տվյալ ֆիզիկական անձի կողմից համապատասխան դիմում, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ և դրանք եռօրյա ժամկետում ներկայացնում միջգերատեսչական հանձնաժողով:

4. Միջգերատեսչական հանձնաժողովն ուսումնասիրվում է ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներով կամ դրանց հետևանքների վերացման գործողություններով պայմանավորված ֆիզիկական անձանց պատճառված վնասների վերաբերյալ փաստաթղթերը և տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մեկամսյա ժամկետում փոխհատուցելու և օգնություն տրամադրելու, կամ այն մերժելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարություն, ընդ որում, փոխհատուցում և օգնություն տրամադրելու առաջարկ ներկայացնելու դեպքում նշվում է նաև առաջարկվող փոխհատուցման չափը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գնահատված չափով:

(4-րդ կետը փոփ. 02.02.2023 թիվ 123-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և օգնություն տրամադրելու դիմումը կարող է մերժվել, եթե տվյալ ֆիզիկական անձի կողմից չի ներկայացվել սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերից որևէ մեկը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն կարգի 4-րդ կետում նշված առաջարկությունների համաձայն ընդունում է համապատասխան որոշում, որով սահմանվում են ֆիզիկական անձանց ցանկը, փոխհատուցման և օգնության գումարները, ինչպես նաև դրանց տրամադրման ժամանակացույցը:

7. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց օգնություն է տրամադրվում նվազագույն աշխատավարձի չափով:

8. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված փոխհատուցումների և օգնությունների տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.08.2007
N 905-Ն
Որոշում