Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՆՁ ...

 

 

041.0394.250602

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2002 թվականի N 394-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետին, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 1-ին ու 13-րդ ենթակետերին և 143-րդ կետին համապատասխան`

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ընթացիկ գործունեության նկատմամբ վերահսկողության կարգը` համաձայն հավելվածի:

(որոշումը փոփ. 02.09.09 թիվ 724-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

վարչապետի 2002 թվականի

հունիսի 25-ի N 394-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ընթացիկ գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):

2. Աշխատակազմն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ընթացիկ գործունեության նկատմամբ վերահսկողության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ընթացիկ գործունեության նկատմամբ վերահսկողության անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ընթացիկ գործունեության նկատմամբ վերահսկողության աշխատանքային ծրագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

6. Աշխատակազմը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ընթացիկ գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է իր համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների (ստորաբաժանման) (այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանում) միջոցով:

 

II. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ընթացիկ գործունեության նկատմամբ վերահսկողության ոլորտում աշխատակազմի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ընթացքում տեղ գտած թերությունների բացահայտումը, դրանց վերացման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ ներկայացնելը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության նախարարություններում, պետական կառավարման այլ մարմիններում սահմանված կարգով ուսումնասիրությունների կատարումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը:

(7-րդ կետը փոփ. 02.09.09 թիվ 724-Ն որոշում)

 

III. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված խնդիրների իրականացման նպատակով աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ անցկացնում է ուսումնասիրություններ, այդ թվում` նաև գործադիր իշխանության մարմինների լիազորությունների (գործառույթների) իրականացման ընթացակարգերի վերաբերյալ, կատարում է վերլուծություններ, կատարում նրանց հանձնարարականները, կազմակերպում արդյունքների քննարկում, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր, տեղեկանք և առաջարկություններ: Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի համաձայնությամբ ուսումնասիրություններ կարող են կատարվել նաև աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման նախաձեռնությամբ.

բ) ուսումնասիրություններ է կատարում Հայաստանի Հանրապետության նախարարություններում, պետական կառավարման այլ մարմիններում, վերլուծում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ընթացքը, ամփոփում արդյունքներն ու ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների կատարումը վերահսկելու նպատակով հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ, առանձին դեպքերում, ելնելով հարցի կարևորությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություն նրանց կողմից խորհրդակցություն հրավիրելու վերաբերյալ` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականների կատարումը չապահովելու կամ անբավարար կատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ խախտումներ թույլ տված, իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Հետամուտ է լինում բացահայտված թերությունների վերացմանը և պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ու Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին զեկուցում հանձնարարականների կատարման արդյունքների մասին.

ե) վերահսկում է Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին հասցեագրված դիմումներում, բողոքներում և առաջարկություններում նշված հարցերի լուծման գործընթացը.

զ) անհրաժեշտության դեպքում ուսումնասիրություններին մասնակից է դարձնում համապատասխան փորձագետների.

է) նշված գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական կառավարման այլ մարմիններից կարող է պահանջել համապատասխան փաստաթղթեր և անհրաժեշտ տեղեկատվություն:

(8-րդ կետը փոփ. 02.09.09 թիվ 724-Ն որոշում)

(կարգը փոփ. 02.09.09 թիվ 724-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.06.2002
N 394-Ն
Որոշում