Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈ ...

 

07.01.2023 -

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի  23-ին

 

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 4-րդ մասում «դատական դեպարտամենտի ղեկավարը» բառերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհրդի նախագահը» բառերով:

 

i

Հոդված  2.  Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1.1-ին մասի «Որպես գիտական աստիճան ունեցող հավակնորդ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ցուցակներում» բառերով.

2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում սույն հոդվածով նախատեսված անձանց վերապատրաստման արդյունքները գնահատվում են սույն օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածներով սահմանված կանոններով, իսկ անձինք վերապատրաստումը համարվում են անցած դրական գնահատման դեպքում և եթե նրանք մասնակցել են լրացուցիչ վերապատրաստման համապատասխան առարկայական կուրսի բոլոր ժամերին, այդ թվում` երբ նրանց բացակայությունը ճանաչվել է հարգելի:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. խաչատուրյան


2022 թ. դեկտեմբերի 27
Երևան
ՀՕ-589-Ն

 

 Պաշտոնական հրապարակման օրը` 28 դեկտեմբերի 2022 թվական:   


 

 

pin
ՀՀ 23.12.2022
N ՀՕ-589-Ն օրենք