02.01.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 61-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Հոդված 61. |
Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի (այդ թվում` կառուցապատված) մասնավորեցումն ու օտարումն իրականացնող լիազոր մարմինները |
1. Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի (այդ թվում` կառուցապատված) մասնավորեցումն ու օտարումն իրականացնում են`
1) համայնքների վարչական սահմաններում` համայնքների ղեկավարները, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքերի.
2) իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի (այդ թվում` կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված` չկառուցապատված հողամասերի), ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) և օտարման առաջարկվող պետական հողամասերի դեպքերում` պետական գույքի կառավարման լիազոր մարմինը` «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենսգրքով, մասնավորեցման և օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին մասում «հողամասերն» բառը փոխարինել «հողամասերը, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի,» բառերով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասը «ղեկավարն է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-519-Ն
|
|
Պաշտոնական հրապարկման օրը` 23 դեկտեմբերի 2022 թվական: