030.1102.200502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի «Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-799 հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները` որոշում եմ.
1. 2001 թվականի Հանրապետության Նախագահի մրցանակ շնորհել`
ա) բնական գիտությունների զարգացման բնագավառում`
Հայկ ԱԴԱՄՅԱՆԻՆ «Հետազոտություններ քվանտային
Գագիկ ԿՐՅՈՒՉԿՅԱՆԻՆ տեխնոլոգիաների ուղղությամբ» գիտական
Սուրեն ՄԱՆՎԵԼՅԱՆԻՆ հոդվածների շարքի համար.
Նաիրա ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ
բ) տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում`
«Ավիաինֆոտել» ՓԲԸ-ին և «Փոխադրում» ինֆորմացիոն համակարգ
«Էլբրուս-2000» ՓԲԸ-ին «Զվարթնոց» ՄՕ ՊՓԲԸ համար» աշխատանքի
համար.
գ) արվեստի և գրականության բնագավառում`
Աղասի ԱՅՎԱԶՅԱՆԻՆ «Մանչերը» բեմական վեպի համար.
դ) առողջապահության բնագավառում`
Արթուր ՇՈՒՔՈՒՐՅԱՆԻՆ «Կոնդուկտիվ ծանրալսությամբ տառապող
հիվանդների վիրաբուժական ռեաբիլիտացիան»
մենագրության համար.
ե) մարդկային զարգացման և հումանիստական արժեքների, այդ թվում` հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում`
Հովհաննես ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ «Հայաստանի և հարակից շրջանների
Թադևոս ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (հետմահու) տեղանունների բառարան» աշխատանքի համար:
Ստեփան ՄԵԼԻՔ-ԲԱԽՇՅԱՆԻՆ (հետմահու)
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
20 մայիսի 2002 թ.
ՆՀ-1102