ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 18-Լ
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՄԱՆ ԿԱՄ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ընտանիքում բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի գնահատման չափորոշիչները` համաձայն հավելվածի:
2. Հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետին:
(2-րդ կետը փոփ. 06.08.2020 թիվ 30-Լ հրաման)
3. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ Վ. ՕՍԻՊՅԱՆ
2019թ. հուլիսի 17
Երևան
Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2019 թ. հուլիսի 17-ի
թիվ 18-Լ հրամանի
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՄԱՆ ԿԱՄ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման իրավասու ծառայողն ընտանիքում բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի առկայությունը գնահատում է հետևյալ չափորոշիչների հիման վրա.
1. Ենթադրաբար բռնության ենթարկված անձի հետ անցկացված լսման արձանագրությունը:
2. Ենթադրաբար բռնություն գործադրողի հետ անցկացված լսման արձանագրությունը (եթե վերջինս դեպքի վայրում է):
3. Դեպքի վայրում ներկա այլ անձանց հետ անցկացված լսումների արձանագրությունները:
4. Ենթադրաբար բռնություն գործադրողի տիրապետության տակ զենքի առկայությունը և գտնվելու վայրը, որը ստուգվում է բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում` ոստիկանության հաշվառումներով:
5. Ենթադրաբար բռնություն գործադրողի կողմից սպառնալիքներ հնչեցնելը և վարքագիծը:
6. Ենթադրաբար բռնության ենթարկված անձի և նրա խնամքի տակ գտնվող անձանց մարմնի և հագուստի վրա առերևույթ բռնության հետքերը:
7. Հասցված վնասվածքների նկարագրությունը (որքանով դա հնարավոր է անել առանց փորձաքննության), քանակը, տեղակայումը և գործիքները (միջոցները), որոնք օգտագործվել են վնասվածքները հասցնելու համար:
8. Ենթադրաբար բռնության ենթարկված անձի և նրա խնամքի տակ գտնվող անձանց վարքագիծը (այդ թվում` վախը, շնչելու և կուլ տալու դժվարությունը, դողը, շարժումների անհավասարակշռությունը):
9. Ենթադրաբար բռնություն գործադրողի դեմ նախկինում ներկայացված բողոքները և հաղորդումները:
10. Ենթադրաբար բռնություն գործադրողի և ենթադրաբար բռնության ենթարկված անձի միջև հարաբերությունների բնույթը, դատական վեճերի` այդ թվում` ամուսնալուծության, երեխաների խնամակալության հետ կապված գործընթացի առկայությունը:
11. Բռնության ենթարկված անձին պատկանող գույքին պատճառված վնասը:
12. Ենթադրաբար բռնության ենթարկված անձի` անչափահաս, հղի, տարեց լինելը կամ հաշմանդամություն ունենալը կամ այլ հատկանիշներ, որոնք նրան հատկապես խոցելի են դարձնում:
13. Ենթադրաբար բռնություն գործադրողի` հոգեբուժական կամ նարկոլոգիական հաստատություններում հաշվառման վերցված լինելը:
14. Ենթադրաբար բռնություն գործադրողի` առերևույթ ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ գտնվելը:
15. Ենթադրաբար բռնություն գործադրողի մոտ բռնությամբ զուգորդված հանցանքի համար դատվածության առկայությունը, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված լինելը և փորձաշրջանի մեջ գտնվելը:
16. Ենթադրաբար բռնություն գործադրողի նկատմամբ նախկինում նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում կայացված լինելը, այդ թվում` հաշտեցման հիմքով կամ ենթադրաբար բռնության ենթարկված անձի կողմից պաշտպանական որոշման /նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական/ պահանջների կատարմանը խոչընդոտելու պատճառով օրենքով սահմանված դեպքում վերոհիշյալ որոշումների վերացված լինելը:
Հարցաթերթ
Ընտանիքում բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն
սպառնացող վտանգի գնահատման չափորոշիչների վերաբերյալ
«___» ___________ 20 թ. ___________________
(կատարման վայրը)
_____________________________________________________________________
(ոստիկանության իրավասու ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)
_____________________________________________________________________
Ընտանիքում ենթադրաբար բռնության ենթարկվածի անձնական տվյալներ
Անունը, ազգանունը, հայրանունը _________________________________
Ծննդյան տարեթիվը, ծննդավայրը _________________________________
Կրթությունը __________________________________________________
Ընտանեկան դրությունը __________________________________________
Աշխատանքի վայրը _______________________________________________
Գրանցման և բնակության փաստացի վայրերի հասցեն և հեռախոսահամարները ___
______________________________________________________________________
Ընտանիքում ենթադրաբար բռնության ենթարկված անձին ուղղվում են
հետևյալ հարցերը (անհրաժեշտության դեպքում թարգմանչի օգնությամբ)`
._____________________________________________________________________.
|Հարցը |Այո| Ոչ|Տեղյակ|Հրաժարվում եմ|
| | | |չեմ |պատասխանել |
|________________________________________|___|___|______|_____________|
|1. Դուք վնասվածք ստացե՞լ եք ներկա դեպքի | | | | |
|պատճառով | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|2. Արդյո՞ք Դուք վախ ունեք, որ ենթադրաբար| | | | |
|բռնություն գործադրած անձը կվնասի Ձեզ | | | | |
|կամ Ձեր խնամքի տակ գտնվող անձանց | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|3. Արդյո՞ք ենթադրաբար բռնություն | | | | |
|գործադրած անձը սպառնացել է վնասել Ձեզ | | | | |
|կամ Ձեր խնամքի տակ գտնվող անձանց | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|4. Արդյո՞ք ենթադրաբար բռնություն | | | | |
|գործադրած անձը սպառնացել է սպանել Ձեզ | | | | |
|կամ Ձեր խնամքի տակ գտնվող անձանց | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|5. Արդյո՞ք ենթադրաբար բռնություն | | | | |
|գործադրած անձը սպառնացել է Ձեզ կամ Ձեր | | | | |
|խնամքի տակ գտնվող անձանց` գործածելով | | | | |
|զենք (դանակ կամ այլ առարկա) | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|6. Ենթադրաբար բռնություն գործադրած անձը | | | | |
|երբևէ ֆիզիկական բռնություն գործադրե՞լ է| | | | |
|Ձեր նկատմամբ (ի՞նչ հաճախականությամբ) | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|7. Ենթադրաբար բռնություն գործադրած անձը | | | | |
|Ձեզ երբևէ պարտադրե՞լ է սեռական | | | | |
|հարաբերություն ունենալ իր հետ | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|8. Արդյո՞ք ենթադրաբար բռնություն | | | | |
|գործադրած անձը հետապնդել է Ձեզ, | | | | |
|վերահսկողություն իրականացրե՞լ է Ձեր | | | | |
|գործողությունների նկատմամբ | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|9. Արդյո՞ք ենթադրաբար բռնություն | | | | |
|գործադրած անձը մեկուսացրե՞լ է Ձեզ կամ | | | | |
|զրկե՞լ է ֆինանսական միջոցներից | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|10. Ենթադրաբար բռնություն գործադրած անձի| | | | |
|տիրապետության տակ արդյոք առկա՞ է զենք | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|11. Ենթադրաբար բռնություն գործադրած անձը| | | | |
|երբևէ դաժանաբար վարվե՞լ է Ձեր ընտանի | | | | |
|կենդանու նկատմամբ | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|12. Ենթադրաբար բռնություն գործադրած | | | | |
|անձից Դուք վերջերս (վերջին մեկ տարվա | | | | |
|ընթացքում) փորձե՞լ եք ամուսնալուծվել կամ| | | | |
|բաժանվել կամ Ձեր միջև արդյոք կա՞ | | | | |
|երեխաների խնամակալության հետ կապված վեճ | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|13. Ենթադրաբար բռնություն գործադրած անձը| | | | |
|տառապու՞մ է ալկոհոլամոլությունից, | | | | |
|թմրամոլությունից, թունամոլությունից կամ | | | | |
|խաղամոլությունից | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|14. Ենթադրաբար բռնություն գործադրած անձը| | | | |
|Ձեր հղիության ընթացքում (եթե նա տեղյակ | | | | |
|էր հղիության մասին) գործադրե՞լ է | | | | |
|բռնություն | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|15. Արդյո՞ք ենթադրաբար բռնություն | | | | |
|գործադրած անձի նկատմամբ երբևէ կայացվել | | | | |
|է ընտանիքում բռնության համար | | | | |
|նախազգուշացման, անհետաձգելի միջամտության| | | | |
|կամ պաշտպանական որոշում կամ մեղադրական | | | | |
|դատավճիռ | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|16. Ենթադրաբար բռնություն գործադրած անձը| | | | |
|երբևէ խախտե՞լ է նախազգուշացման, | | | | |
|անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական| | | | |
|որոշումները | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|17. Ենթադրաբար բռնություն գործադրած անձը| | | | |
|երբևէ դատապարտվե՞լ է բռնությամբ | | | | |
|զուգորդված հանցանք կատարելու համար | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|18. Ենթադրաբար բռնություն գործադրած անձը| | | | |
|հաշվառվա՞ծ է հոգեբուժական կամ | | | | |
|նարկոլոգիական դիսպանսերում | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|19. Արդյո՞ք ենթադրաբար բռնություն | | | | |
|գործադրած անձը հնչեցրել է սպառնալիք Ձեր | | | | |
|կողմից, ոստիկանություն կամ այլ իրավապահ | | | | |
|մարմիններ դիմելու դեպքերում | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|20. Բռնարարը սպառնու՞մ է կամ փորձու՞մ է | | | | |
|ինքնասպան լինել | | | | |
|________________________________________|___|___|______|_____________|
|21. Արդյո՞ք Դուք հղի եք կամ ծննդաբերել | | | | |
|եք վերջին մեկ տարվա ընթացքում կամ ունե՞ք| | | | |
|հաշմանդամություն | | | | |
._____________________________________________________________________.
Ենթադրաբար բռնության ենթարկված անձ _________________ _________________
(անուն ազգանուն) (ստորագրություն)
Ոստիկանության իրավասու ծառայող _________________ _________________
(անուն ազգանուն) (ստորագրություն)
Վերը թվարկված հարցերից 10-ին դրական պատասխանելը վկայում է ընտանիքում բռնության կրկնման կամ շարունակման անհետաձգելիորեն սպառնացող վտանգի առկայության մասին:
3. Ենթադրաբար բռնություն գործադրած անձին ուղղվում են հետևյալ հարցերը.
17. Արդյո՞ք նա գործադրել է բռնություն:
18. Եթե այո, ապա դրա պատճառը և հանգամանքները:
19. Եթե ոչ, ապա ինչպես է բացատրում ենթադրաբար ընտանիքում բռնության ենթարկված անձի մարմնի և հագուստի վրա և դեպքի վայրում առկա բռնության հետքերը:
20. Արդյոք նրա նկատմամբ երբևէ կայացվե՞լ է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, բռնությամբ զուգորդված հանցանքի համար մեղադրական դատավճիռ և արդյո՞ք նա հաշվառման է վերցվել ընտանիքում բռնություն կատարելու համար:
21. Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ է ընտանիքում ենթադրաբար բռնության ենթարկված անձի հետ, արդյո՞ք նրանց միջև առկա է որևէ դատական վեճ:
22. Արդյո՞ք նրա տիրապետության տակ առկա է զենք:
4. Եթե ենթադրաբար գործադրվել է փոխադարձ բռնություն, ոստիկանության իրավասու ծառայողը որոշում է.
23. Կողմերից ո՞ր մեկն է գործել պաշտպանության վիճակում:
24. Եթե կողմերից ոչ մեկն առերևույթ չի գործել պաշտպանության սահմաններում, ու՞մ կողմից բռնությունը շարունակելու կամ կրկնելու հավանականությունն է ավելի բարձր` ելնելով յուրաքանչյուրի վնասվածքների բնույթից, քանակից, տեղակայումից, օգտագործված գործիքներից և միջոցներից, ինչպես նաև 1-ին կետի 13-17-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքներից:
5. Ընտանիքում բռնության անմիջականորեն սպառնացող վտանգի գնահատման ձևակերպումը
Ընտանիքում բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի գնահատումը ձևակերպվում է անհետաձգելի միջամտության որոշման մեջ, որը բովանդակում է.
25. Դեպքի վայրի հասցե, հաղորդման վերաբերյալ տեղեկություններ, ենթադրաբար բռնություն գործադրած և ենթադրաբար բռնության ենթարկված, ինչպես նաև դեպքի վայրում ներկա և այլ անձանց անուն, ազգանուն, հայրանուն, բնակության և հաշվառման հասցե, արձանագրությունը կազմող իրավասու ծառայողի անուն, ազգանուն, հայրանուն, կոչում, պաշտոն:
26. Ենթադրաբար բռնության ենթարկված անձի կողմից ընտանիքում բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի գնահատման ամփոփում` ըստ սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված հարցաթերթի, որը լրացվում է 16 տարին լրացած անձի կողմից:
(26-րդ կետը փոփ. 06.08.2020 թիվ 30-Լ հրաման)
27. Ենթադրաբար բռնության ենթարկված անձին (անձանց) պատճառված վնասի, նրա (նրանց) վարքագծի և խոցելիությունը բնութագրող հատկանիշների նկարագրություն` համաձայն սույն հավելվածի 5-7-րդ և 11-րդ կետերով նախատեսված չափորոշիչների:
28. Ենթադրաբար բռնություն գործադրած անձի վարքագծի նկարագրություն և անձը բնութագրող հատկանիշների արձանագրում` համաձայն սույն հավելվածի 3-4-րդ, 11-րդ, 13-18-րդ կետերով նախատեսված չափորոշիչների:
29. Ենթադրաբար բռնության ենթարկված և ենթադրաբար բռնություն գործադրած անձանց միջև հարաբերությունների նկարագրություն` համաձայն սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված չափորոշիչի:
30. Դեպքի վայրում բռնության հետքերի և գույքին պատճառված վնասի նկարագրություն:
31. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված սահմանափակում(ներ)ը և դրա (դրանց) գործողության ժամկետը (ժամկետները):
32. Որոշման բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ` դատարանը, որի որոշումը կարող է բողոքարկվել, ինչպես նաև այն խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները:
33. Ստորագրությունները և որոշումը կազմելու ամսաթիվը:
Որոշումը ստորագրում է այն կայացրած իրավասու ծառայողը: Մասնակիցները ևս ստորագրում են որոշման տակ, իսկ անչափահաս և անգործունակ անձանց փոխարեն ստորագրում են նրանց օրինական ներկայացուցիչները, եթե վերջիններս ներկա են որոշման կայացման պահին: Եթե ենթադրաբար բռնություն գործադրած անձը դեպքի վայրում ներկա չէ, այդ մասին որոշման մեջ կատարվում է համապատասխան նշում: Եթե մասնակիցները հրաժարվում են ստորագրել, այդ մասին կատարվում է համապատասխան գրառում: Որոշումը ստորագրելուց հրաժարվող անձին պետք է հնարավորություն տրվի բացատրելու հրաժարման պատճառները կամ պատճառները բացատրելուց հրաժարվելը, ինչի մասին նույնպես գրառում է կատարվում:
(հավելվածը փոփ. 29.06.2022 թիվ 20-Լ հրաման)