040.1457.101215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 2015 թվականի N 1457-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ (ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
i
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները)` համաձայն N 1 հավելվածի.
2) Ազգային անվտանգության ծառայության համակարգի զինծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները)` համաձայն N 2 հավելվածի.
2.1) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները)` համաձայն N 2.1 հավելվածի.
3) Փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները)` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 14.12.17 թիվ 1674-Ն, 22.09.2023 թիվ 1611-Ն / գործողությունը` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության
մասով, տարածվում է 2023 թվականի հունիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)
2. Սահմանել, որ Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներում, ծառայության առանձնահատկություններից ելնելով, սույն որոշման N 2 հավելվածի համաձայն պարտադիր զինվորական հանդերձանք չկրող սպաներին և ենթասպաներին տրվում է դրամական փոխհատուցում` տվյալ տարվա ձեռքբերման գների հաշվարկով, ըստ կրման ժամկետների:
i
2.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման 1.1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ծառայողների իրային ապահովությանն ուղղվող դրամական միջոցները, որպես դրամական փոխհատուցում, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի կողմից սահմանված համամասնությամբ տրամադրվում են սույն կետում նշված ծառայողներին:
(2.1-ին կետը լրաց. 21.02.2019 թիվ 137-Ն, 22.09.2023 թիվ 1611-Ն / գործողությունը` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության
մասով, տարածվում է 2023 թվականի հունիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)
i
2.2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ստորաբաժանումներում, ծառայության առանձնահատկություններից ելնելով, սույն որոշման N 2.1 հավելվածի համաձայն պարտադիր զինվորական հանդերձանք չկրող սպաներին և ենթասպաներին տրվում է դրամական փոխհատուցում` զինվորական հանդերձանքի ձեռքբերման գների հաշվարկով, իսկ զինվորական հանդերձանքի ձեռքբերումների բացակայության դեպքում` մրցակցային կամ շուկայական գների հաշվարկով, ըստ կրման ժամկետների:
(2.2-րդ կետը լրաց. 22.09.2023 թիվ 1611-Ն / գործողությունը` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության մասով, տարածվում է 2023 թվականի հունիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը և նախաբանը փոփ. 14.12.17 թիվ 1674-Ն որոշում)
(վերնագիրը և որոշումը փոփ. 26.09.2019 թիվ 1325-Ն որոշում)
(վերնագիրը փոփ. 22.09.2023 թիվ 1611-Ն / գործողությունը` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության մասով, տարածվում է 2023 թվականի հունիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2015 թվականի դեկտեմբերի 3-ի
N 1457-Ն որոշման
ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ N 1
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Քանակը |Օգտա- |Ծանոթա-|
|ը/կ| | |գործման|գրու- |
| | | |ժամկետը|թյուն |
|_____________________________________________________________________|
| 1. ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ |

|1. |Գլխարկ ձմեռային, ամենօրյա, բնական |1 հատ |5 տարի |1 |
| |կարակուլից | | | |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|2. |Գլխարկ` կիսաբրդյա |1 հատ |5 տարի | |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|3. |Գլխարկ` ամենօրյա, շտաբային |1 հատ |2 տարի |2, 5 |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|4. |Գլխարկ ձմեռային, դաշտային |1 հատ |3 տարի | |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|5. |Կիսավերարկու` կիսաբրդյա, կարակուլե |1 հատ |5 տարի | |
| |օձիքով | | | |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|6. |Բաճկոն` ձմեռային, ամենօրյա, շտաբային |1 հատ |3 տարի |2 |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|7. |Թիկնոց |1 հատ |5 տարի | |

|8. |Կոստյում` կիսաբրդյա, տոնական |1 լ-կ |7 տարի | |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|9. |Կոստյում` կիսաբրդյա, ամենօրյա |1 լ-կ |3 տարի | |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|10.|Բաճկոն և տաբատ` ամենօրյա, գեներալական,|1 լ-կ |2 տարի |2 |
| |շտաբային | | | |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|11.|Բաճկոն կարճաթև և տաբատ` ամենօրյա, |1 լ-կ |2 տարի |2 |
| |գեներալական, շտաբային | | | |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|12.|Ձեռնոց` ձմեռային (տաք), կաշվե |1 զ-գ |3 տարի | |
|_____________________________________________________________________|
| 2. ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ |

|13.|Բաճկոն` ձմեռային, մորթե օձիքով և |1 լ-կ |5 տարի | |
| |ներդիրով | | | |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|14.|Կոստյում` բամբակյա, կեպիով |1 լ-կ |1 տարի | |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|15.|Բաճկոն` սեզոնային, անթև |1 հատ |2 տարի |4 |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|16.|Սվիտեր |1 հատ |2 տարի | |
|_____________________________________________________________________|
| 3. ՍՊԻՏԱԿԵՂԵՆ |

|17.|Վերնաշապիկ` երկարաթև, սպիտակ |1 հատ |3 տարի | |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|18.|Վերնաշապիկ` երկարաթև |2 հատ |1 տարի |3 |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|19.|Վերնաշապիկ` կարճաթև |2 հատ |1 տարի |3 |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|20.|Փողկապ` սև |1 հատ |5 տարի | |

|21.|Փողկապ |1 հատ |1 տարի | |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|22.|Վզպատ (կաշնե) |1 հատ |2 տարի | |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|23.|Շապիկ` բամբակյա, կարճաթև, |2 հատ |2 տարի | |
| |գունաքողարկված | | | |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|24.|Շապիկ` կարճաթև, բամբակյա |2 հատ |2 տարի |2 |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|24.|Պոլո շապիկ` կարճաթև, բամբակյա |1 հատ |2 տարի | |
| 1.| | | | |
|_____________________________________________________________________|
| 4. ԿՈՇԿԵՂԵՆ |

|25.|Կոշիկ` ճտքավոր |1 զ-գ |2 տարի | |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|26.|Կոշիկ` խրոմե |1 զ-գ |1 տարի | |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|27.|Կոշիկ` կարճաճիտ, մորթե ներդիրով |1 զ-գ |5 տարի | |
|_____________________________________________________________________|
| 5. ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ |

|28.|Գոտի` գեներալի, տոնական |1 հատ |10 տարի| |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|29.|Գոտեփոկ |1 հատ |2 տարի | |
|___|_______________________________________|_________|_______|_______|
|30.|Պայուսակ` դաշտային, սպայական |1 հատ |10 տարի| |
._____________________________________________________________________.
1. Ամենօրյա ձմեռային գլխարկի փոխարեն թույլատրվում է հատկացնել ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից:
2. Շտաբային ձմեռային և ամառային երկարաթև ու կարճաթև համազգեստների, գլխարկի ու կարճաթև շապիկի չհատկացնելու դեպքում թույլատրվում է հատկացնել բաճկոն (կուրտկա) և տաբատ կիսաբրդյա` 1 լ-կ` 3 տարի օգտագործման ժամկետով:
3. Թույլատրվում է կարճաթև և երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկները մեկը մյուսով փոխարինել:
4. Ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյումի հատկացման դեպքում սեզոնային անթև բաճկոնը չի հատկացվում:
5. Ամենօրյա շտաբային գլխարկի փոխարեն թույլատրվում է հատկացնել ամենօրյա շտաբային կեպի:
ՉԱՓԱՔԱՆԱԿ N 2 ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Քանակը |Օգտա- |Ծանոթա- |
|ը/կ| | |գործման|գրու- |
| | | |ժամկետը|թյուն |
|_____________________________________________________________________|
| 1. ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|1. |Գլխարկ` ձմեռային, ամենօրյա |1 հատ |5 տարի |2, 3 |
|___|______________________________________|_________|_______|________|
|2. |Գլխարկ` կիսաբրդյա |1 հատ |5 տարի |4 |
|___|______________________________________|_________|_______|________|
|3. |Գլխարկ` ամենօրյա, շտաբային |1 հատ |2 տարի |6, 8, 11|
|___|______________________________________|_________|_______|________|
|4. |Գլխարկ` ձմեռային, դաշտային |1 հատ |3 տարի |4 |
|___|______________________________________|_________|_______|________|
|5. |Բերետ` բրդյա |1 հատ |2 տարի |7 |
|___|______________________________________|_________|_______|________|
|6. |Կիսավերարկու` կիսաբրդյա, մորթե օձիքով |1 հատ |5 տարի |3, 4 |
|___|______________________________________|_________|_______|________|
|7. |Բաճկոն` ձմեռային, ամենօրյա, շտաբային |1 հատ |3 տարի |6, 8 |
|___|______________________________________|_________|_______|________|
|8. |Թիկնոց |1 հատ |5 տարի | |
|___|______________________________________|_________|_______|________|
|9. |Կոստյում` կիսաբրդյա, տոնական |1 լ-կ |7 տարի | |
|___|______________________________________|_________|_______|________|
|10.|Կոստյում` կիսաբրդյա, ամենօրյա |1 լ-կ |4 տարի |4, 6 |
|___|______________________________________|_________|_______|________|
|11.|Բաճկոն և տաբատ` ամենօրյա, շտաբային |1 լ-կ |2 տարի |6, 8 |
|___|______________________________________|_________|_______|________|
|12.|Բաճկոն կարճաթև և տաբատ` ամենօրյա, |1 լ-կ |2 տարի |6, 8 |
| |շտաբային | | | |
|_____________________________________________________________________|
| 2. ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ |
|_____________________________________________________________________|
|13.|Կոստյում` ձմեռային դաշտային |1 լ-կ |2 տարի |4, 5, 6,|
| | | | |9, 10 |
|___|______________________________________|_________|_______|________|
|14.|Կոստյում` բամբակյա, կեպիով |1 լ-կ |1 տարի |4, 5, 6 |
|___|______________________________________|_________|_______|________|
|15.|Բաճկոն` սեզոնային, անթև |1 հատ |2 տարի |4, 9 |
|___|______________________________________|_________|_______|________|
|16.|Սվիտեր |1 հատ |2 տարի | |
|_____________________________________________________________________|
| 3. ՍՊԻՏԱԿԵՂԵՆ |
|_____________________________________________________________________|
|17.|Վերնաշապիկ` երկարաթև, սպիտակ |1 հատ |5 տարի | |
|___|______________________________________|_________|_______|________|
|18.|Վերնաշապիկ` երկարաթև |2 հատ |3 տարի |4 |
|___|______________________________________|_________|_______|________|
|19.|Վերնաշապիկ` կարճաթև |2 հատ |3 տարի |4 |
|___|______________________________________|_________|_______|________|
|20.|Փողկապ` սև |1 հատ |5 տարի | |
|___|______________________________________|_________|_______|________|
|21.|Փողկապ |1 հատ |2 տարի |4, 6 |
|___|______________________________________|_________|_______|________|
|22.|Շապիկ` բամբակյա, կարճաթև, |2 հատ |2 տարի |4, 6 |
| |գունաքողարկված | | | |
|___|______________________________________|_________|_______|________|
|23.|Շապիկ` կարճաթև, բամբակյա |2 հատ |2 տարի |6, 8 |
|___|______________________________________|_________|_______|________|
|23.|Պոլո շապիկ` կարճաթև, բամբակյա |1 հատ |2 տարի |6 |
| 1.| | | | |
|_____________________________________________________________________|
| 4. ԿՈՇԿԵՂԵՆ |
|_____________________________________________________________________|
|24.|Կոշիկ` ճտքավոր |1 զ-գ |1 տարի |4, 6 |
|___|______________________________________|_________|_______|________|
|25.|Կոշիկ` խրոմե |1 զ-գ |2 տարի |4 |
|___|______________________________________|_________|_______|________|
|26.|Կոշիկ` կարճաճիտ, խրոմե |1 զ-գ |3 տարի |4, 6 |
|_____________________________________________________________________|
| 5. ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|27.|Գոտի` տոնական |1 հատ |15 տարի| |
|___|______________________________________|_________|_______|________|
|28.|Գոտեփոկ |1 հատ |2 տարի |4 |
|___|______________________________________|_________|_______|________|
|29.|Պայուսակ` դաշտային, սպայական |1 հատ |10 տարի|4 |
._____________________________________________________________________.
1. Ռազմական ոստիկանության համակարգի սպաները և ավագ ենթասպաները ապահովվում են N 3 չափաքանակով:
2. Ամենօրյա ձմեռային գլխարկի փոխարեն թույլատրվում է հատկացնել ականջակալներով գլխարկ` բնական մորթուց:
3. Գնդապետներին ձմեռային ամենօրյա գլխարկը և կիսավերարկուի օձիքը հատկացվում է կարակուլից:
4. ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների, զորամիավորումների վարչությունների, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության և տարածքային ստորաբաժանումների, ռազմաուսումնական հաստատությունների դասախոսական կազմի սպաներին և ավագ ենթասպաներին իրային ունեցվածք է հատկացվում օգտագործման հետևյալ ժամկետներով`
1) գլխարկ` կիսաբրդյա - 1 հատ` 3 տարի,
2) գլխարկ` ձմեռային, դաշտային - 1 հատ` 4 տարի,
3) կիսավերարկու` կիսաբրդյա, մորթե օձիքով - 1 հատ` 4 տարի,
4) կոստյում` կիսաբրդյա, ամենօրյա - 1 լ-կ` 3 տարի,
5) կոստյում` ձմեռային դաշտային - 1 լ-կ` 3 տարի,
6) կոստյում` բամբակյա, կեպիով - 1 լ-կ` 2 տարի,
7) բաճկոն` սեզոնային, անթև - 1 հատ` 3 տարի,
8) վերնաշապիկ` երկարաթև - 2 հատ` 2 տարի,
9) վերնաշապիկ` կարճաթև - 2 հատ` 2 տարի,
10) փողկապ - 1 հատ` 1 տարի,
11) շապիկ` բամբակյա, կարճաթև, գունաքողարկված - 2 հատ` 3 տարի,
12) կոշիկ` ճտքավոր - 1 զ-գ` 2 տարի,
13) կոշիկ` խրոմե - 1 զ-գ` 1 տարի,
14) կոշիկ` կարճաճիտ, խրոմե - 1 զ-գ` 2 տարի,
15) գոտեփոկ - 1 հատ` 3 տարի,
16) պայուսակ` դաշտային, սպայական - 1 հատ` 15 տարի:
5. N 24 չափաքանակով ամառային-ձմեռային արտահագուստով ապահովվող սպաների ու ավագ ենթասպաների ամառային և ձմեռային դաշտային համազգեստների օգտագործման ժամկետները ավելանում են 1 տարով, իսկ N 9 և 10 չափաքանակներով ամառային-ձմեռային հատուկ համազգեստով ապահովվող ինժեներատեխնիկական կազմի ամառային և ձմեռային դաշտային համազգեստների օգտագործման ժամկետները ավելանում են 6 ամսով:
6. Առաջին շարակազմի զորամասերի հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող հրաձգային (մոտոհրաձգային) վաշտերի սպաներին և ավագ ենթասպաներին համազգեստ և կոշկեղեն են հատկացնում հետևյալ ժամկետներով`
1) գլխարկ` ամենօրյա, շտաբային - 1 հատ` 3 տարի,
2) բաճկոն` ձմեռային, ամենօրյա, շտաբային - 1 հատ` 4 տարի,
3) կոստյում` կիսաբրդյա, ամենօրյա - 1 լ-կ` 5 տարի,
4) բաճկոն և տաբատ` ամենօրյա, շտաբային - 1 լ-կ` 3 տարի,
5) բաճկոն կարճաթև և տաբատ` ամենօրյա, շտաբային - 1 լ-կ` 3 տարի,
6) կոստյում` ձմեռային դաշտային - 1 լ-կ` 18 ամիս,
7) կոստյում` բամբակյա, կեպիով - 1 լ-կ` 6 ամիս,
8) փողկապ - 1 հատ` 3 տարի,
9) շապիկ` բամբակյա, կարճաթև, գունաքողարկված - 2 հատ` 1 տարի,
10) շապիկ` կարճաթև, բամբակյա - 2 հատ` 3 տարի,
11) կոշիկ` ճտքավոր - 1 զ-գ` 6 ամիս,
12) կոշիկ` կարճաճիտ, խրոմե - 1 զ-գ` 4 տարի,
13) պոլո շապիկ` կարճաթև, բամբակյա - 1 հատ` 3 տարի:
7. Բրդյա բերետը հատկացվում է հատուկ նշանակության և խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամասերին և ստորաբաժանումներին:
8. Շտաբային ձմեռային և ամառային համազգեստների, գլխարկի ու կարճաթև շապիկի չհատկացնելու դեպքում թույլատրվում է հատկացնել բաճկոն (կուրտկա) և տաբատ կիսաբրդյա` 1 լ-կ` 3 տարի օգտագործման ժամկետով:
9. Ձմեռային դաշտային կոստյումի փոխարեն թույլատրվում է հատկացնել ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյում: Ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյում հատկացնելու դեպքում սեզոնային անթև բաճկոնը չի հատկացվում:
10. Ծովի մակարդակից 2500 մ և ավելի բարձր տեղերում առաջին շարակազմի զորամասերի հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող հրաձգային (մոտոհրաձգային) վաշտերի սպաներին և ավագ ենթասպաներին 1 լրակազմ ձմեռային դաշտային կոստյումը հատկացվում է 1 տարի օգտագործման ժամկետով:
11. Ամենօրյա շտաբային գլխարկի փոխարեն թույլատրվում է հատկացնել ամենօրյա շտաբային կեպի:
ՉԱՓԱՔԱՆԱԿ N 3 ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՆԵՐԻՆ, ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻՆ, ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Քանակը |Օգտա- |Ծանոթա- |
|ը/կ| | |գործման|գրություն |
| | | |ժամկետը| |
|_____________________________________________________________________|
| 1. ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|1. |Գլխարկ` ձմեռային, ամենօրյա |1 հատ |3 տարի |2, 3, 5, |
| | | | |8, 9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|2. |Գլխարկ` կիսաբրդյա |1 հատ |3 տարի |8, 9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|3. |Գլխարկ` ամենօրյա, շտաբային |1 հատ |2 տարի |5, 7, 11 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|4. |Գլխարկ` ձմեռային, դաշտային |1 հատ |4 տարի |5, 8, 9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|5. |Կիսավերարկու` կիսաբրդյա, մորթե |1 հատ |4 տարի |3, 5, 6, |
| |օձիքով | | |8, 9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|6. |Բաճկոն` ձմեռային, ամենօրյա, |1 հատ |3 տարի |5, 7 |
| |շտաբային | | | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|7. |Թիկնոց |1 հատ |5 տարի |8, 9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|8. |Կոստյում` կիսաբրդյա, տոնական |1 լ-կ |7 տարի |5 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|9. |Կոստյում` կիսաբրդյա, ամենօրյա |1 լ-կ |3 տարի |4, 5, 8, 9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|10.|Կոստյում` ավտոտեսուչների համար |1 լ-կ |1 տարի |4, 8, 9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|11.|Սվիտեր |1 հատ |2 տարի |5, 8, 9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|12.|Բաճկոն և տաբատ` ամենօրյա, շտաբային|1 լ-կ |2 տարի |5, 7 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|13.|Բաճկոն կարճաթև և տաբատ` ամենօրյա,|1 լ-կ |2 տարի |5, 7 |
| |շտաբային | | | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|13.|Բերետ` բրդյա |1 հատ |2 տարի |12 |
|1. | | | | |
|_____________________________________________________________________|
| 2. ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ |
|_____________________________________________________________________|
|14.|Բաճկոն` ձմեռային |1 լ-կ |2 տարի |5, 8, 9, 10|
|___|___________________________________|_________|_______|___________|
|15.|Կոստյում` բամբակյա, կեպիով |1 լ-կ |1 տարի |5, 8, 9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|16.|Բաճկոն` սեզոնային, անթև |1 հատ |4 տարի |5, 8, 9, 10|
|_____________________________________________________________________|
| 3. ՍՊԻՏԱԿԵՂԵՆ |
|_____________________________________________________________________|
|17.|Վերնաշապիկ` երկարաթև, սպիտակ |2 հատ |2 տարի | 5, 8, 9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|18.|Պոլո շապիկ` կարճաթև, սպիտակ |2 հատ |2 տարի | 5, 8, 9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|19.|Վերնաշապիկ` երկարաթև, սև |2 հատ |2 տարի | 5, 8, 9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|20.|Պոլո շապիկ` կարճաթև, սև |2 հատ |2 տարի | 5, 8, 9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|21.|Փողկապ` սև |1 հատ |1 տարի | 5, 8, 9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|22.|(22-րդ կետն ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 967-Ն որոշում) |
|___|___________________________________|_________|_______|___________|
|23.|Շապիկ` կարճաթև, բամբակյա |3 հատ |2 տարի | 5, 7 |
|_____________________________________________________________________|
| 4. ԿՈՇԿԵՂԵՆ |
|_____________________________________________________________________|
|24.|Կոշիկ` ճտքավոր |1 զ-գ |3 տարի |5, 8, 9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|25.|Կոշիկ` խրոմե |1 զ-գ |1 տարի |5, 8, 9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|26.|Կոշիկ` կարճաճիտ, խրոմե |1 զ-գ |2 տարի | |
|_____________________________________________________________________|
| 5. ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|27.|Գոտի` տոնական |1 հատ |15 տարի| |
|___|___________________________________|_________|_______|___________|
|28.|Գոտեփոկ |1 հատ |5 տարի |5, 8, 9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|29.|Մահակի պատյան |1 հատ |5 տարի |12 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|30.|Արցունքաբեր գազի պատյան |1 հատ |5 տարի |12 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|31.|Ձեռնաշղթայի պատյան |1 հատ |5 տարի |12 |
._____________________________________________________________________.
1. Ռազմական ոստիկանության համակարգի զինծառայողներին ամենօրյա, շտաբային և դաշտային համազգեստի լրակազմը հատկացվում է սև գույնի:
2. Ամենօրյա ձմեռային գլխարկի փոխարեն թույլատրվում է հատկացնել ականջակալներով գլխարկ` բնական մորթուց:
3. Գնդապետներին ձմեռային ամենօրյա գլխարկը և կիսավերարկուի օձիքը հատկացվում է կարակուլից:
4. Ավտոտեսուչներին տրվող ամենօրյա կիսաբրդյա կոստյումի օգտագործման ժամկետն ավելանում է 1 տարով, իսկ ավտոտեսուչի համար նախատեսված կոստյումը հատկացվում է որպես մասնագիտական համազգեստ:
5. Ռազմական ոստիկանության կին զինծառայողներին հատկացվում է հետևյալ իրային ունեցվածքը`
1) գլխարկ` ձմեռային, ամենօրյա - 1 հատ` 5 տարի,
2) գլխարկ` ձմեռային, դաշտային - 1 հատ` 5 տարի,
3) պիլոտկա` կիսաբրդյա - 1 հատ` 3 տարի,
4) կեպի` ամենօրյա, շտաբային - 2 հատ` 3 տարի,
5) կիսավերարկու` կիսաբրդյա - 1 հատ` 5 տարի,
6) բաճկոն` ձմեռային, ամենօրյա, շտաբային - 1 հատ` 4 տարի,
7) կիտել և կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, տոնական - 1 լ-կ` 8 տարի,
8) կիտել և կիսաշրջազգեստ` կիսաբրդյա,
ամենօրյա - 1 լ-կ` 4 տարի,
9) կիտել և տաբատ` ամենօրյա, շտաբային - 1 լ-կ` 3 տարի,
10) բաճկոն և կիսաշրջազգեստ` ամենօրյա,
շտաբային - 1 լ-կ` 3 տարի,
11) սվիտեր - 1 հատ` 3 տարի,
12) բաճկոն` ձմեռային - 1 լ-կ` 4 տարի,
13) կոստյում` բամբակյա, կեպիով - 1 լ-կ` 2 տարի,
14) բաճկոն` սեզոնային, անթև - 1 հատ` 4 տարի,
15) վերնաշապիկ` երկարաթև, սպիտակ - 2 հատ` 3 տարի,
16) պոլո շապիկ` կարճաթև, սպիտակ - 2 հատ` 3 տարի,
17) վերնաշապիկ` երկարաթև, սև - 2 հատ` 3 տարի,
18) պոլո շապիկ` կարճաթև, սև - 2 հատ` 3 տարի,
19) վերնաշապիկ` երկարաթև, ազատթող, շտաբային - 2 հատ` 3 տարի,
20) (20-րդ ենթակետն ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 967-Ն որոշում)
21) վերնաշապիկ` կարճաթև, ազատթող, շտաբային - 2 հատ` 3 տարի,
22) վերնաշապիկ` կարճաթև, շտաբային - 2 հատ` 3 տարի,
23) փողկապ` սև - 1 հատ` 2 տարի,
24) շապիկ` կարճաթև, բամբակյա - 2 հատ` 3 տարի,
25) շապիկ` կարճաթև, բամբակյա, գունաքողարկված - 1 հատ` 2 տարի,
26) կոշիկ` ճտքավոր - 1 զույգ` 3 տարի,
27) կոշիկ` խրոմե, կանացի - 1 զույգ` 2 տարի,
28) կոշիկ` շտաբային, կանացի - 1 զույգ` 1 տարի,
29) գոտեփոկ - 1 հատ` 5 տարի:
6. Ռազմական ոստիկանության սպայական և ավագ ենթասպայական կազմերի կին զինծառայողներին կիսաբրդյա կիսավերարկուի հետ հատկացվում է մորթե օձիք:
7. Սպաներին և ավագ ենթասպաներին շտաբային ձմեռային և ամառային համազգեստների, գլխարկի ու կարճաթև շապիկի չհատկացնելու դեպքում թույլատրվում է հատկացնել բաճկոն (կուրտկա) և տաբատ կիսաբրդյա` 1 լ-կ` 3 տարի օգտագործման ժամկետով:
8. Ռազմական ոստիկանության համակարգի կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողներին հատկացվում է հետևյալ իրային ունեցվածքը`
1) գլխարկ` ձմեռային, ամենօրյա - 1 հատ` 3 տարի,
2) գլխարկ` կիսաբրդյա - 1 հատ` 3 տարի,
3) գլխարկ` ձմեռային, դաշտային - 1 հատ` 3 տարի,
4) կոստյում` կիսաբրդյա, ամենօրյա - 1 լ-կ` 3 տարի,
5) կոստյում` ավտոտեսուչների համար - 1 լ-կ` 1 տարի,
6) սվիտեր - 1 հատ` 2 տարի,
7) թիկնոց - 1 հատ` 5 տարի,
8) կիսավերարկու` կիսաբրդյա - 1 հատ` 5 տարի,
9) բաճկոն` ձմեռային - 1 լ-կ` 2 տարի,
10) կոստյում` բամբակյա, կեպիով - 1 լ-կ` 1 տարի,
11) բաճկոն` սեզոնային, անթև - 1 հատ` 4 տարի,
12) վերնաշապիկ` երկարաթև, սպիտակ - 2 հատ` 2 տարի,
13) Պոլո շապիկ` կարճաթև, սպիտակ - 2 հատ` 2 տարի,
14) վերնաշապիկ` երկարաթև, սև - 2 հատ` 2 տարի,
15) Պոլո շապիկ` կարճաթև, սև - 2 հատ` 2 տարի,
16) փողկապ` սև - 1 հատ` 1 տարի,
17) շապիկ` բամբակյա, կարճաթև, գունաքողարկված - 3 հատ` 2 տարի,
18) կոշիկ` ճտքավոր - 1 զ-գ` 3 տարի,
19) կոշիկ` խրոմե - 1 զ-գ` 1 տարի,
20) գոտեփոկ - 1 հատ` 5 տարի,
21) մահակի պատյան - 1 հատ` 5 տարի,
22) արցունքաբեր գազի պատյան - 1 հատ` 5 տարի.
23) ձեռնաշղթայի պատյան - 1 հատ` 5 տարի:
9. Իրային ունեցվածքի օգտագործման ժամկետները պահպանելու նպատակով, առաջին պայմանագիրը լրանալուց հետո, կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողներին իրային ունեցվածքով ապահովել միայն հաջորդ պայմանագիրը առնվազն 8-12 ամիս ժամկետով կնքելու դեպքում, ընդ որում 8-12 ամիս ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում ապահովել միայն մինչև 1 տարի օգտագործման ժամկետ ունեցող իրային ունեցվածքով: Երկու կամ երեք կամ չորս կամ հինգ տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում ապահովումն իրականացնել սույն չափաքանակի համաձայն: Սույն կետի պահանջները չի տարածվում սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ զինվորական ծառայության նոր պայմանագիր կնքած զինծառայողների վրա:
10. (10-րդ կետն ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 967-Ն որոշում)
11. Ամենօրյա շտաբային գլխարկի փոխարեն թույլատրվում է հատկացնել ամենօրյա շտաբային կեպի:
12. Բրդյա բերետը, ինչպես նաև մահակի, արցունքաբեր գազի և ձեռնաշղթայի պատյանները հատկացվում են պահակային ծառայություն իրականացնող զինծառայողներին:
ՉԱՓԱՔԱՆԱԿ N 4 ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Թվաքանակը|Օգտա- |Ծանոթա- |
|ը/կ| | |գործման|գրություն |
| | | |ժամկետը| |
|_____________________________________________________________________|
| 1. ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|1. |Գլխարկ` ձմեռային, ամենօրյա |1 հատ |5 տարի |2, 3 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|2. |Գլխարկ` ձմեռային, դաշտային |1 հատ |3 տարի |5, 6 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|3. |Պիլոտկա` կիսաբրդյա |1 հատ |3 տարի | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|4. |Կեպի` ամենօրյա, շտաբային |2 հատ |3 տարի | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|5. |Կիսավերարկու` կիսաբրդյա, մորթե |1 հատ |5 տարի |3, 5, 6, 9 |
| |օձիքով | | | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|6. |Բաճկոն` ձմեռային, ամենօրյա, |1 հատ |3 տարի | |
| |շտաբային | | | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|7. |Թիկնոց |1 հատ |5 տարի | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|8. |Կիտել և կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, |1 լրակազմ|7 տարի |4 |
| |տոնական | | | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|9. |Կիտել և կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, |1 լրակազմ|3 տարի |5, 6 |
| |ամենօրյա | | | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|10.|Կիտել և տաբատ` ամենօրյա, շտաբային |1 լրակազմ|3 տարի | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|11.|Բաճկոն և կիսաշրջազգեստ` ամենօրյա, |1 լրակազմ|3 տարի | |
| |շտաբային | | | |
|_____________________________________________________________________|
| 2. ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ |
|_____________________________________________________________________|
|12.|Կոստյում` ձմեռային, դաշտային |1 լրակազմ|3 տարի |5, 6, 7 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|13.|Կոստյում` բամբակյա, կեպիով |1 լրակազմ|1 տարի |5, 6 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|14.|Բաճկոն` սեզոնային, անթև |1 հատ |3 տարի |5, 7 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|15.|Սվիտեր |1 հատ |2 տարի | |
|_____________________________________________________________________|
| 3. ՍՊԻՏԱԿԵՂԵՆ |
|_____________________________________________________________________|
|16.|Վերնաշապիկ` երկարաթև, սպիտակ |1 հատ |5 տարի |4 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|17.|Վերնաշապիկ` երկարաթև |2 հատ |3 տարի | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|18.|Վերնաշապիկ` կարճաթև |2 հատ |3 տարի | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|19.|Վերնաշապիկ` երկարաթև, ազատթող, |2 հատ |3 տարի | |
| |շտաբային | | | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|20.|Վերնաշապիկ` երկարաթև, շտաբային |2 հատ |3 տարի | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|21.|Վերնաշապիկ` կարճաթև, ազատթող, |2 հատ |3 տարի | |
| |շտաբային | | | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|22.|Վերնաշապիկ` կարճաթև, շտաբային |2 հատ |3 տարի | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|23.|Փողկապ` սև |1 հատ |5 տարի |4 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|24.|Փողկապ |1 հատ |2 տարի |6 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|25.|Պոլո շապիկ` կարճաթև, բամբակյա |1 հատ |3 տարի | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|26.|Շապիկ` կարճաթև, բամբակյա |2 հատ |3 տարի | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|27.|Շապիկ` կարճաթև, բամբակյա |2 հատ |3 տարի |5,6 |
| |գունաքողարկված | | | |
|_____________________________________________________________________|
| 4. ԿՈՇԿԵՂԵՆ |
|_____________________________________________________________________|
|28.|Կոշիկ` ճտքավոր |1 զույգ |1 տարի |5, 6 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|29.|Կոշիկ` խրոմե, կանացի |1 զույգ |2 տարի |5, 6 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|30.|Կոշիկ` շտաբային, կանացի |1 զույգ |1 տարի | |
|_____________________________________________________________________|
| 5. ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|31.|Գոտեփոկ |1 հատ |2 տարի | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|32.|Պայուսակ` դաշտային, սպայական |1 հատ |10 տարի|8 |
._____________________________________________________________________.
1. Ռազմական ոստիկանության համակարգի կին զինծառայողները ապահովվում են N 3 չափաքանակով:
2. Ամենօրյա ձմեռային գլխարկի փոխարեն թույլատրվում է հատկացնել ականջակալներով գլխարկ:
3. Գնդապետներին ձմեռային ամենօրյա գլխարկը և կիսավերարկուի օձիքը հատկացվում է կարակուլից:
4. Նշված իրային ունեցվածքը կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի կին զինծառայողներին չի հատկացվում:
5. ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության և տարածքային ստորաբաժանումների, ռազմաուսումնական հաստատությունների դասախոսական կազմի կին զինծառայողներին իրային ունեցվածք է հատկացվում օգտագործման հետևյալ ժամկետներով`
1) գլխարկ` ձմեռային, դաշտային - 1 հատ` 4 տարի,
2) կիսավերարկու` կիսաբրդյա, մորթե օձիքով - 1 հատ` 4 տարի,
3) կիտել և կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, ամենօրյա - 1 լ-կ` 2 տարի,
4) կոստյում` ձմեռային, դաշտային - 1 լ-կ` 4 տարի,
5) կոստյում` բամբակյա, կեպիով - 1 լ-կ` 2 տարի,
6) բաճկոն` սեզոնային, անթև - 1 հատ` 4 տարի,
7) կոշիկ` ճտքավոր - 1 զ-գ` 2 տարի,
8) կոշիկ` խրոմե, կանացի - 1 զ-գ` 2 տարի,
9) շապիկ` բամբակյա, կարճաթև, գունաքողարկված - 2 հատ` 3 տարի,
6. Մարտական հերթապահություն իրականացնող կին զինծառայողներին իրային ունեցվածք է հատկացվում օգտագործման հետևյալ ժամկետներով`
1) գլխարկ` ձմեռային, դաշտային - 1 հատ` 2 տարի,
2) կիսավերարկու` կիսաբրդյա, մորթե օձիքով - 1 հատ` 6 տարի,
3) կիտել և կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, ամենօրյա - 1 լ-կ` 4 տարի,
4) կոստյում` ձմեռային դաշտային - 1 լ-կ` 2 տարի,
5) կոստյում` բամբակյա, կեպիով - 1 լ-կ` 8 ամիս,
6) կոշիկ` ճտքավոր - 1 զ-գ` 8 ամիս,
7) կոշիկ` խրոմե - 1 զ-գ` 3 տարի,
8) փողկապ - 1 հատ` 3 տարի,
9) շապիկ` բամբակյա, կարճաթև, գունաքողարկված - 2 հատ` 1 տարի,
7. Ձմեռային դաշտային կոստյումի փոխարեն թույլատրվում է հատկացնել ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյում: Ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյում հատկացնելու դեպքում սեզոնային անթև բաճկոնը չի հատկացվում:
8. Դաշտային սպայական պայուսակը հատկացվում է միայն հրամանատարական կազմի կին սպաներին:
9. Կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի կին զինծառայողներին կիսաբրդյա կիսավերարկուի հետ մորթե օձիք չի հատկացվում:
ՉԱՓԱՔԱՆԱԿ N 5 ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Քանակը |Օգտա- |Ծանոթա- |
|ը/կ| | |գործման|գրություն |
| | | |ժամկետը| |
|_____________________________________________________________________|
| 1. ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|1. |Գլխարկ` ձմեռային, ամենօրյա |1 հատ |5 տարի |3 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|2. |Գլխարկ` կիսաբրդյա |1 հատ |3 տարի |3 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|3. |Գլխարկ` ամենօրյա, շտաբային |1 հատ |3 տարի |6 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|4. |Գլխարկ` ձմեռային, դաշտային |1 հատ |3 տարի |4, 5 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|5. |Բերետ` բրդյա |1 հատ |3 տարի |10 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|6. |Ենթասաղավարտ` տաք |1 հատ |3 տարի |5 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|7. |Կոստյում` կիսաբրդյա, ամենօրյա |1 լ-կ |3 տարի |3 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|8. |Կիսավերարկու` կիսաբրդյա |1 հատ |5 տարի |3 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|9. |Բաճկոն` ձմեռային, ամենօրյա, |1 հատ |3 տարի |6 |
| |շտաբային | | | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|10.|Բաճկոն և տաբատ` ամենօրյա, |1 լ-կ |3 տարի |6 |
| |շտաբային | | | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|11.|Բաճկոն կարճաթև և տաբատ` ամենօրյա,|1 լ-կ |3 տարի |6 |
| |շտաբային | | | |
|_____________________________________________________________________|
| 2. ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ |
|_____________________________________________________________________|
|12.|Կոստյում` ձմեռային, դաշտային |1 լ-կ |3 տարի |6, 7, 8, 11|
|___|___________________________________|_________|_______|___________|
|13.|Կոստյում` բամբակյա, կեպիով |1 լ-կ |1 տարի |6, 7 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|14.|Բաճկոն` սեզոնային, անթև |1 հատ |3 տարի |9, 11 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|15.|Սվիտեր |1 հատ |3 տարի |9 |
|_____________________________________________________________________|
| 3. ՍՊԻՏԱԿԵՂԵՆ |
|_____________________________________________________________________|
|16.|Վերնաշապիկ` երկարաթև |2 հատ |3 տարի |3 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|17.|Վերնաշապիկ` կարճաթև |2 հատ |3 տարի |3 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|18.|Փողկապ |1 հատ |3 տարի |3 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|19.|Ներքնաշոր` տաք |2 լ-կ |3 տարի |9, 12 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|20.|Շապիկ` բամբակյա |2 հատ |1 տարի | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|21.|Շապիկ` կարճաթև, բամբակյա |2 հատ |3 տարի |6 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|22.|Գուլպա` բամբակյա |8 զ-գ |1 տարի |9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|23.|Գուլպա` կիսաբրդյա |4 զ-գ |1 տարի |8, 9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|24.|Ձեռնոց` տաք |1 զ-գ |1 տարի |9 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|24.|Պոլո շապիկ` կարճաթև, բամբակյա |1 հատ |2 տարի |6 |
| 1.| | | | |
|_____________________________________________________________________|
| 4. ԿՈՇԿԵՂԵՆ |
|_____________________________________________________________________|
|25.|Կոշիկ` ճտքավոր |1 զ-գ |1 տարի |7 |
|___|___________________________________|_________|_______|___________|
|26.|Կոշիկ` խրոմե |1 զ-գ |1 տարի |3 |
|_____________________________________________________________________|
| 5. ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|27.|Գոտեփոկ |1 հատ |3 տարի | |
|___|___________________________________|_________|_______|___________|
|28.|Գոտի` տաբատի |1 հատ |3 տարի |9 |
._____________________________________________________________________.
1. Իրային ունեցվածքի օգտագործման ժամկետները պահպանելու նպատակով, առաջին պայմանագիրը լրանալուց հետո, կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողներին իրային ունեցվածքով ապահովել միայն հաջորդ պայմանագիրը առնվազն 8-12 ամիս ժամկետով կնքելու դեպքում, ընդ որում 8-12 ամիս ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում ապահովել միայն մինչև 1 տարի օգտագործման ժամկետ ունեցող իրային ունեցվածքով: Երկու կամ երեք կամ չորս կամ հինգ տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում ապահովումն իրականացնել սույն չափաքանակի համաձայն: Սույն կետի պահանջները չի տարածվում սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ զինվորական ծառայության նոր պայմանագիր կնքած զինծառայողների վրա:
2. Ռազմական ոստիկանության համակարգի կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողները ապահովվում են N 3 չափաքանակով:
3. Նշված իրային ունեցվածքը հատկացվում է առանձին կատեգորիաների կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողներին` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի որոշմամբ:
4. Ձմեռային դաշտային գլխարկի փոխարեն թույլատրվում է հատկացնել ականջակալներով գլխարկ արհեստական մորթուց:
5. Տրիկոտաժե հյուսվածքով ձմեռային դաշտային գլխարկ հատկացնելու դեպքում ենթասաղավարտ չի հատկացվում:
6. Շտաբային համազգեստի լրակազմը հատկացվում է առանձին կատեգորիաների կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողներին` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի որոշմամբ: Շտաբային համազգեստի լրակազմի հատկացման դեպքում N 3 ծանոթագրությունում նշված ամենօրյա համազգեստի լրակազմը չի հատկացվում, իսկ դաշտային ձմեռային համազգեստը հատկացվում է 1 լրակազմը` 4 տարի, դաշտային ամառային համազգեստը` 1 լրակազմը` 2 տարի օգտագործման ժամկետով:
7. Առաջին շարակազմի զորամասերի հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող հրաձգային (մոտոհրաձգային) վաշտերի զինծառայողներին համազգեստ և կոշկեղեն են հատկացնում հետևյալ ժամկետներով`
1) կոստյում` ձմեռային դաշտային - 1 լ-կ` 2 տարի,
2) կոստյում` բամբակյա, կեպիով - 1 լ-կ` 6 ամիս,
3) կոշիկ` ճտքավոր - 1 զ-գ` 6 ամիս:
8. Ծովի մակարդակից 2500 մ և ավելի բարձր տեղերում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին 1 լրակազմ ձմեռային դաշտային կոստյումը հատկացվում է 18 ամիս օգտագործման ժամկետով, իսկ կիսաբրդյա գուլպաների փոխարեն թույլատրվում է հատկացնել բրդյա գուլպաներ:
9. Նշված իրային ունեցվածքը հատկացվում է միայն հետախուզական, հատուկ նշանակության ստորաբաժանումների և առաջին շարակազմի զորամասերի հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող հրաձգային (մոտոհրաձգային) վաշտերի զինծառայողներին:
10. Բրդյա բերետը հատկացվում է հատուկ նշանակության և խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամասերին և ստորաբաժանումներին:
11. Ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյումի հատկացման դեպքում սեզոնային անթև բաճկոնը չի հատկացվում:
12. Տաք ներքնաշապիկի ու վարտիքի փոխարեն թույլատրվում է հատկացնել ամառային ներքնաշապիկ ու վարտիք` 2 լրակազմը` 1 տարի օգտագործման ժամկետով:
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում