ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է.
i
1. «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1994 թվականի ապրիլի 1-ից:
2. Սահմանել, որ`
ա) մինչև սույն օրենքի կիրարկումը պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների, կոլտնտեսությունների, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, գյուղատնտեսական նպատակներով մյուս հողօգտագործողների, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների համար պահպանվում է շահութահարկի (եկամտահարկի) հաստատագրված վճարումների 1993 թվականի գործող կարգը.
i
բ) սույն օրենքի 7 հոդվածում նշված գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական գործունեությունների տարբերակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.
գ) սույն օրենքի 10 հոդվածի «բ» կետով սահմանված արտոնությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքի կիրարկումը ստեղծված գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների վրա.
դ) սույն օրենքի 10 հոդվածի «գ» կետով սահմանված արտոնությունը վերապահվում է նաև այն դեպքում, երբ հողերի տրամադրումը կատարվել է մինչև սույն օրենքի կիրարկումը:
3.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
i
ա) մեկամսյա ժամկետում հաստատել օրենքի 7 հոդվածով և 11 հոդվածի «ա» կետով նախատեսված ցանկերը.
բ) մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված կարգը.
գ) երեք ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին և առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում սույն օրենքից բխող փոփոխություններ կատարելու մասին:
4. Սույն օրենքի կիրարկման պահից Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցնել.
ա) ՍՍՀՄ Գերագույն Սովետի Նախագահության 1981 թվականի հունվարի 26-ի հ. 3819 հրամանագրով հաստատված «Տեղական հարկերի մասին» կանոնադրության հողային հարկին վերաբերող դրույթների գործողությունը.
բ) «Գյուղատնտեսական հարկի մասին» 1953 թվականի օգոստոսի 8-ի ՍՍՀՄ օրենքի գործողությունը: