01.07.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 5-րդ մասում «հետաքննության մարմինը կամ» բառերը հանել:
i
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի ամբողջ տեքստում «հետաքննության, նախաքննության կամ դատարանի վճռի» բառերը փոխարինել «քննիչի որոշման կամ դատական ակտի» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի և 11-րդ հոդվածի 5-րդ մասի «հետաքննության մարմնի կամ» բառերը հանել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. հունիսի 27 Երևան ՀՕ-175-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 28 հունիսի 2022 թվական: