01.05.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 սեպտեմբերի 2020 թվականի N 1514-Ն
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հաշվի առնելով այն, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020 թվականի մարտին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համավարակ, և ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, այն, որ Հայաստանի Հանրապետությունում ևս հիվանդությունը ստացել է լայնածավալ տարածում, և երկրում առաջացել է համաճարակ` հիմք հանդիսանալով արտակարգ իրավիճակի առաջացման, հաշվի առնելով նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացումը համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին, կարևորելով բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, հաշվի առնելով առողջապահության ոլորտի լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) համապատասխան առաջարկությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 20.3-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «թ» և «ժ» կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կարանտին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում` 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2022 թվականի հունիսի 20-ը ներառյալ: ↩
(1-ին կետը փոփ. 11.01.21 թիվ 1-Ն, 09.07.21 թիվ 1127-Ն, 11.11.21 1834-Ն որոշումներ)
2. Սահմանել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները` համաձայն հավելվածի:
i
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցառումները և սահմանափակումները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով` այդ օրենքներով նախատեսված մարմինների կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. սեպտեմբերի 11 Երևան
|
|
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի սեպտեմբերի 11-ի
N 1514-Ն որոշման
ԿԱՐԱՆՏԻՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1.
ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ
1. (1-ին կետն ուժը կորցրել է 12.01.2021 թվականից` 11.01.21 թիվ 1-Ն որոշում)↩
2. Հայաստանի Հանրապետության տարածք պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղակայված անցման կետերով մուտք գործող անձանց նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացում)` վարակի ախտանշանների բացահայտման նպատակով: Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ: ↩
(2-րդ կետը փոփ. 31.10.20 թիվ 1756-Ն, 06.05.21 թիվ 727-Ն, 27.08.21 թիվ 1384-Ն, 08.09.21 թիվ 1454-Ն, 11.11.21 թիվ 1834-Ն, 06.12.21 թիվ 1986-Ն , 07.04.22 թիվ 434-Ն, 28.04.22 թիվ 568-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)
2.1. (2.1-ին կետն ուժը կորցրել է 01.05.2022 թվականից` 28.04.22 թիվ 568-Ն որոշում) ↩
(2.1-րդ կետը լրաց. 06.05.21 թիվ 727-Ն, խմբ. 09.07.21 թիվ 1127-Ն, 27.08.21 թիվ 1384-Ն, 28.04.22 թիվ 568-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 01.05.2022 թվականից` 28.04.22 թիվ 568-Ն որոշում) ↩
(3-րդ կետը փոփ. 31.10.20 թիվ 1756-Ն, 06.05.21 թիվ 727-Ն, 11.11.21 թիվ 1834-Ն, 06.12.21 թիվ 1986-Ն, 07.04.22 թիվ 434-Ն, 28.04.22 թիվ 568-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 01.05.2022 թվականից` 28.04.22 թիվ 568-Ն որոշում) ↩
(4-րդ կետը փոփ. 31.10.20 թիվ 1756-Ն, 07.04.22 թիվ 434-Ն, 28.04.22 թիվ 568-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 01.05.2022 թվականից` 28.04.22 թիվ 568-Ն որոշում) ↩
(5-րդ կետը փոփ. 31.10.20 թիվ 1756-Ն, 06.05.21 թիվ 727-Ն, 31.01.22 թիվ 101-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), 07.04.22 թիվ 434-Ն, 28.04.22 թիվ 568-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 01.05.2022 թվականից` 28.04.22 թիվ 568-Ն որոշում) ↩
(6-րդ կետը փոփ. 31.10.20 թիվ 1756-Ն, 06.05.21 թիվ 727-Ն, 11.11.21 թիվ 1834-Ն, 06.12.21 թիվ 1986-Ն, 28.04.22 թիվ 568-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)
7. Անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո սույն հավելվածի 2-րդ կետի հիմքով հոսպիտալացման կիրառման դեպքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ և ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ անձն ուղեկցվում է մինչև շտապ օգնության մեքենա և տեղափոխվում համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն: ↩
(7-րդ կետը փոփ. 31.10.20 թիվ 1756-Ն, 06.05.21 թիվ 727-Ն, 07.04.22 թիվ 434-Ն, 28.04.22 թիվ 568-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն միջոցներ են ձեռնարկում ապահովելու արտահասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու ցանկություն ունեցող անձանց սույն գլխով սահմանված կանոնների վերաբերյալ նախապես իրազեկելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն բոլոր կոմերցիոն ավիափոխադրողներին տրամադրում է ծանուցման թերթիկներ` չվերթի ժամանակ ուղևորների կողմից լրացվելու համար:
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 01.05.2022 թվականից` 28.04.22 թիվ 568-Ն որոշում) ↩
(9-րդ կետը փոփ. 18.09.20 թիվ 1548-Ն, 11.0121 թիվ 1-Ն , 31.10.21 թիվ 1756-Ն, 06.05.21 թիվ 727-Ն, 09.07.21 թիվ 1127-Ն, 07.04.22 թիվ 434-Ն, 28.04.22 թիվ 568-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)
ԳԼՈՒԽ 2.
ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈԻՄ
i
10. Անձին ինքնամեկուսացման հրահանգ տրվում է անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատման դեպքում, եթե վերջինս ենթակա չէ հոսպիտալացման: Պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ կամ ՀԾ ԱԱԹ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրով: Չպատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ կամ ՀԾ ԱԱԹ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրով: Ինքնամեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ կամ ՀԾ ԱԱԹ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը չպատվաստված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի հուլիսի 16-ի N 2322-Լ հրամանի համաձայն գնահատված և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման համար ՊՇՌ հետազոտության մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու թույլտվություն ունեցող, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում` www.moh.am հրապարակված ցանկում ներառված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից: ↩ ↩
(10-րդ կետը խմբ. 11.01.21 թիվ 1-Ն, 31.01.22 թիվ 101-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), 07.04.22 թիվ 434-Ն որոշումներ)
11. (11-րդ կետն ուժը կորցրել է 12.01.2021 թվականից` 11.01.21 թիվ 1-Ն որոշում)↩
12. Ինքնամեկուսացված անձի նկատմամբ իրականացվում է օբսերվացիա:
ԳԼՈՒԽ 3.
ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
13. (13-րդ կետն ուժը կորցրել է 12.01.2021 թվականից` 11.01.21 թիվ 1-Ն որոշում)↩
13.1. (13.1-ին կետն ուժը կորցրել է 12.01.2021 թվականից` 11.01.21 թիվ 1-Ն որոշում)↩
14. (14-րդ կետն ուժը կորցրել է 12.01.2021 թվականից` 11.01.21 թիվ 1-Ն որոշում)↩
ԳԼՈՒԽ 4.
ԱՌԱՆՁԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
15. (15-րդ կետն ուժը կորցրել է 20.02.2021 թվականից` 18.02.21 թիվ 204-Ն որոշում)↩
15.1. (15.1-ին կետն ուժը կորցրել է 01.05.2022 թվականից` 28.04.22 թիվ 568-Ն որոշում) ↩
(15.1-ին կետը լրաց. 29.10.20 թիվ 1743-Ն, 28.04.22 թիվ 568-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)
15.2. (15.2-րդ կետն ուժը կորցրել է 01.05.2022 թվականից` 28.04.22 թիվ 568-Ն որոշում) ↩
(15.2-րդ կետը լրաց. 11.11.21 թիվ 1834-Ն, 20.01.22 թիվ 52-Ն, 07.04.22 թիվ 434-Ն, 28.04.22 թիվ 568-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)
16. Երկարատև խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:
17. (17-րդ կետն ուժը կորցրել է 10.07.2021 թվականից` 09.07.21 թիվ 1127-Ն որոշում)↩
(17-րդ կետը փոփ. 09.07.21 թիվ 1127-Ն որոշում)
17.1. (17.1-ին կետն ուժը կորցրել է 01.05.2022 թվականից` 28.04.22 թիվ 568-Ն որոշում) ↩
(17.1-ին կետը լրաց. 11.11.21 թիվ 1834-Ն, 20.01.22 թիվ 52-Ն, 07.04.22 թիվ 434-Ն, 28.04.22 թիվ 568-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)
ԳԼՈՒԽ 5.
ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
18. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կիրառվում են անհատական պաշտպանության միջոցներ` համաձայն լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկի, կիրառման դեպքերի և կարգի:
19. Հանրային իշխանության մարմինները, տնտեսական գործունեության առանձին տեսակներ իրականացնող, ծառայություններ մատուցող և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում ապահովում են լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը: Սույն կանոնի պահպանման նկատմամբ սահմանվում է վերահսկողություն` օրենքով սահմանված կարգով:↩
(19-րդ կետը փոփ. 27.08.21 թիվ 1384-Ն, 16.09.21 թիվ 1490-Ն որոշումներ)
20. Բոլոր ուսումնական հաստատություններում և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող կազմակերպություններում ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում:
21. Հավաքներ կազմակերպել, անցկացնել և հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում:
22. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի կամ դրա պատճենի (այդ թվում` էլեկտրոնային պատճենը) առկայությունը պարտադիր է:Անձը հաստատող փաստաթղթի պատճենը (այդ թվում` էլեկտրոնային պատճենը) պետք է լինի տեսանելի, իսկ դրանում առկա տվյալները` բավարար չափով պարզ և ընթեռնելի` անձի նույնականացումն ապահովելու համար:↩
(22-րդ կետը փոփ. 29.10.2020 թիվ 1743-Ն որոշում)
ԳԼՈՒԽ. 6
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄ
23. Առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմինները, կազմակերպությունները և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները (այսուհետ` առողջապահական կազմակերպություններ) Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգ են մուտքագրում իրենց հայտնի` ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանիշներ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած (կոնտակտավոր), ինչպես նաև ինքնամեկուսացված կամ օբսերվացիայի ենթակա անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները` անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման վայրի հասցեն, բնակության վայրի հասցեն, ինքնամեկուսացման վայրի հասցեն, ինքնամեկուսացում սկսելու ամսաթիվը, բուժում անցնելու վայրի հասցեն, հեռախոսահամարները, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը:
24. Սույն հավելվածի 23-րդ կետով նախատեսված տվյալները էլեկտրոնային առողջապահության համակարգի միասնական օպերատորը փոխանցում է Տեսչական մարմին և ոստիկանություն:
(հավելվածը փոփ. 18.09.20 թիվ 1548-Ն, 18.02.21 թիվ 204-Ն, 08.09.21 թիվ 1454-Ն որոշումներ)
Պաշտոնական հրապարակման օրը` 11 սեպտեմբերի 2020 թվական: