(ուժը կորցրել է 24.12.01 ՆՀ-1005 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՔԻ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով կենտրոնացված կապիտալ ներդրումների սահմանափակ հնարավորությունները, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա (այդ թվում` Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների) ձեռնարկությունների ու քաղաքացիների մասնակցությամբ անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հետագա շինարարությունը իրականացնելու անհրաժեշտությունից, որոշում եմ.
i
1. Թույլատրել պետական կապիտալ շինարարության ծրագրով չնախատեսված անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հիմքի վրա Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների ու քաղաքացիների մասնակցությամբ ձեռնարկությունների ստեղծումը:
2. Սահմանել, որ անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հիմքի վրա ստեղծվող ձեռնարկություններում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների ու քաղաքացիների բաժնեմասը չի սահմանափակվում (ներառյալ նշված օբյեկտների վաճառքը):
/3 կետն ուժը կորցրել է 14.04.95 հրամանագիր/
i
4. Անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հիմքի վրա ստեղծվող ձեռնարկությունների օտարերկրյա մասնակիցները կարող են`
i
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի վճարումից և այլ մուծումներից հետո օտարերկրյա արժույթով արտահանել իրենց ներդրումներից ստացված եկամուտները.
վճարել օբյեկտի արժեքը ազատ փոխարկելի արժույթով կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արժույթով` Հայաստանի Հանրապետության բանկի կողմից սահմանված կարգով:
i
Անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հիմքի վրա ստեղծված ձեռնարկությունները ազատվում են շահութահարկի վճարումից` շահույթ ստանալուն հաջորդող առաջին երկու տարում: Հաջորդ երկու տարում աղետի գոտում գործող նման ձեռնարկությունների օտարերկրյա մասնակիցները շահութահարկ են վճարում 50 տոկոսի չափով:
/փոփ. 14.04.95 հրամանագիր/
i
5. Անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հիմքի վրա ստեղծված ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով օգտվում են սեփականության իրավունքի պաշտպանության բոլոր երաշխիքներից: Նրանց ունեցվածքը չի կարող անհատույց ազգայնացվել կամ բռնագրավվել:
6. Անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների տարածքային հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հողային օրենսգրքով և հողային հարաբերությունները կարգավորող օրենսդրական այլ ակտերով:
i
7. Անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտի նախնական արժեքը որոշվում է ելնելով փաստացի կատարված ծախսերի ինդեքսավորման չափից, իսկ վերջնական արժեքը` աճուրդի կամ մրցույթի միջոցով:
8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) մեկամսյա ժամկետում սահմանել անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հիմքի վրա Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների ու քաղաքացիների մասնակցությամբ ձեռնարկությունների ստեղծման կարգը.
բ) 10-օրյա ժամկետում հաստատել անավարտ շինարարության արտադրական նշանակության այն օբյեկտների ցանկը, որոնց հիմքի վրա Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների ու քաղաքացիների մասնակցությամբ կարող են ստեղծվել ձեռնարկություններ:
3 մարտի 1992 թվականի
ՆՀ-81