Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

01.01.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 27-ին

 

 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 201-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելը, առանց «Օտարերկրացիների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի, բացառությամբ առանց նման փաստաթղթի Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիների`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելը, առանց «Օտարերկրացիների մասին» օրենքով նախատեսված օտարերկրացի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակն օգտագործելու, բացառությամբ առանց կացության կարգավիճակի աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիների`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի «և 201-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «հոդվածներով և 201-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի «3-րդ մասով» բառերը փոխարինել «3-5-րդ մասերով» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. հունիսի 18
Երևան
ՀՕ-268-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հունիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 27.05.2021
N ՀՕ-268-Ն օրենք