01.07.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում`
1) հանել «օգտակար մոդելի,» բառերը.
2) «արդյունաբերական նմուշի» բառերը փոխարինել «արդյունաբերական դիզայնի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մարտի 30 Երևան ՀՕ-115-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2021 թվական: