05.03.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի փետրվարի 11-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը.»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Կառավարությունը սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված որոշումն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մարտի 4 Երևան ՀՕ-74-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2021 թվական: