20.02.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 132-րդ հոդվածի 6-րդ մասում «իրավագիտության դոկտորի գիտական աստիճանի» բառերը փոխարինել «իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի» բառերով։
i
Հոդված 2. Օրենքի 134-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «տվյալ դատարանում» բառերը.
2) 2-րդ մասի «Վճռաբեկ դատարանում դատավորի» բառերը փոխարինել «Դատավորի» բառով և նույն մասի «նախատեսված ցուցակը կազմելիս դատավորի» բառերից հետո հանել «` Վճռաբեկ դատարանում» բառերը։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. փետրվարի 9 Երևան ՀՕ-22-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 10 փետրվարի 2021 թվական: