ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 93
27 մայիսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 22-ի N 508-Ա և 2020 թվականի մայիսի 23-ի N 506-Ա, N 510-Ա, N 512-Ա, N 516-Ա, N 518-Ա, N 520-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 25-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) Ա/Ձ «Շիրվան Շիրվանյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր Ջիվանու 5/15 (ՀՎՀՀ 49582929).
2) Ա/Ձ «Մխիթար Աղեկյան», Արմավիրի մարզ, գ․Թաիրով, Մայրաքաղաքային 117 (ՀՎՀՀ 49593511).
3) «Նուռ հաուս» ՍՊԸ, Արմավիրի մարզ, գ. Թաիրով Մայրաքաղաքային 109 (ՀՎՀՀ 52130645).
4) Ա/Ձ «Մարատ Թորոսյան» Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ Տ.Մեծի 18 (ՀՎՀՀ 54668774).
5) Ա/Ձ «Նարեկ Պալեզյան», Արարատի մարզ, ք. Մասիս Դպրոցականների 9, (ՀՎՀՀ 47801042).
6) Ա/Ձ «Էթերի Աղաջանյան», Սյունիքի մարզ, ք. Մեղրի Զորավար Անդրանիկի 36/25, (ՀՎՀՀ 78671615).
7) Ա/Ձ «Կարապետ Կարապետյան», Շիրակի մարզ ք. Գյումրի, Գարեգին Նժդեհ 20/2.
8) «Ռաֆայել Եղիազարյան», Շիրակի մարզ, ք. Գյումրի, Համլետ Սարգսյան փող. 8/10.
9) Ա/Ձ «Գևորգ Միրզոյան», Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սայաթ-Նովա փող. 9/9,
10) Ա/Ձ «Արամ Դանիելյան», Տավուշի մարզ, ք Իջևան, Երևանյան փող., 224/6 ՀՎՀՀ` 70927009).
11) Ա/Ձ «Աշոտ Հակոբջանյան», Տավուշի մարզ, ք. Իջևան Երևանյան խճուղի (ՀՎՀՀ` 70920772).
12) Ա/Ձ «Նորիկ Շահբազյան», Վայոց ձորի մարզ, գ. Մալիշկա (ՀՎՀՀ 87367978):
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
27.05.2020 թ.