Սեղմել Esc փակելու համար:
ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 22.05.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 84

 

22 մայիսի, 2020 թվական

 

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, և որոշման հավելվածի 20-րդ կետով, ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63 որոշման Հավելված N 8-ով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 5-ի N 1319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի մայիսի 12-ին իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունը`

i

1. Ուժը կորցրած ճանաչել Պարետի` 2020 թվականի մայիսի 19-ի N 78 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը:

i

2. 24 ժամով արգելել «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի կողմից ք. Երևան, Ռոստովյան փող., 17/1 հասցեում իրականացվող գործունեության շրջանակում նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ` անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի:

(2-րդ կետը փոփ. 22.05.20 թիվ 86 որոշում)

3. «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ին` ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումները անհապաղ վերացնելու ուղղությամբ:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսավարողին սույն որոշման մասին տեղեկացումը:

5. Տնտեսվարողի` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին` ապահովել սույն որոշման 2-րդ կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

22.05.2020 թ.

 

 

pin
Պարետ
22.05.2020
N 84
Որոշում