ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 80
21 մայիսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 18-ի N 472-Ա N 473-Ա, N 477-Ա, N 479-Ա, N 481-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 19-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Պաուլաներ» ՍՊԸ, ք. Երևան, Թամանյան 6/7-16 և Թամանյան 3-140, (ՀՎՀՀ 02694241).
2) Ա/Ձ «Տիգրան Հարությունյան», Երևան-Սիսիան-Գորիս միջպետական ճանապարհ, (ՀՎՀՀ 77941577).
3) Ա/Ձ «Լուիզա Հովհաննիսյան», Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճ. 22 ա, (ՀՎՀՀ 32538745).
4) Ա/Ձ «Սոնիկ Հակոբյան» Վայոց ձորի մարզ, ք. Վայք,Ազատության 1.
5) Ա/Ձ «Ստեփան Շահումյան», Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճ. 69/3, (ՀՎՀՀ 76850927).
6) Ա/Ձ «Տիգրան Ավետիսյան», Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ազատության փող. (ՀՎՀՀ 76836816).
7) Ա/Ձ «Օֆելյա Հարությունյան», Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճ. 71.
8) Ա/Ձ «Արսեն Վարդանյան», Արմավիրի մարզ, գ. Մյասնիկյան, Երևանյան 23. (ՀՎՀՀ 85399973).
9) «Վան Վասպուրական» ՍՊԸ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 32/1, (ՀՎՀՀ 04406654):
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ.Ավինյանի կողմից
21.05.2020 թ.