Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱ ...

 

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 75

 

15 մայիսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 5-ի N 1333-Ա, N 1322-Ա, N 1325-Ա, N 1347-Ա, N 1346-Ա, 2020 թվականի մայիսի 7-ի 1359-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 11-14-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) «Սիթի»  ՍՊԸ, ք. Երևան, Տիգրան մեծի 10.

2) «Խաչիկ Խաչատրյան»  Ա/Ձ, ք. Երևան, Ագաթանգեղոսի փողոց 7 շենք, թիվ 285 տարածք.

3) «Արսեն Ավետիսյան»  Ա/Ձ, ք. Երևան, Շենգավիթ թաղամաս բագրատունյաց 13 112.

4) «Արմինե և Անի»  ԱԿ, Արարտի մարզ, գ. Հայանիստ, Բժշկյանց 2.

5) «Գոլդեն ֆլոր»  ՍՊԸ, ք. Վաղարշապատ, Աշտարակի խճուղի.

6) «Քլարիսա Ամիրխանյան»  Ա/Ձ, ք. Վաղարշապատ, Բաղրամյան 57.

7) «Զոյա Սարգսյան»  Ա/Ձ, ք. Վեդի Գայի 2/3/.

8) «Արմեն Շահինյան»  Ա/Ձ, ք. Արմավիր, 5-րդ փողոց, 1-ին շենք.

9) «Չիմեգ»  ՍՊԸ, ք. Արտաշատ, փողոց Օգոստոսի 23, շ. 74/7.

10) «Լև-քինգ»  ՍՊԸ, ք. Արտաշատ փողոց Օգոստոսի 23, շ. 23/49ա.

11) «Շուշան Հովհաննիսյան»  Ա/Ձ, ք. Արտաշատ փողոց Օգոստոսի 23, շ. 15/1.

12) «Մարինե Հակոբյան»  Ա/Ձ, ք. Արտաշատ փողոց Օգոստոսի 23, շ. 23/2:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ.Ավինյանի կողմից

15.05.2020 թ.

 

pin
Պարետ
15.05.2020
N 75
Որոշում