06.05.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
21 ապրիլի, 2020 N 48
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով`
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները.
ա) Սահմանել Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը` բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ու «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի` Սոթքի ոսկու հանքավայրի, «Էկոկաթ» ընկերության աշխատակիցների և Վարդենիս համայնքից Ակունք համայնքում գտնվող «ԱՐԱՔՍ-2» ԱԿ-ի կաթի մթերման կետ կաթ մթերողների տեղաշարժի, Մ11 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության.↩
բ) Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Վարդենիս համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի ապրիլի 22-ը` ժամը 08:00-ն, Վարդենիս համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.
գ) Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր` Վարդենիս համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.
դ) Սույն կետի «ա» ենթակետով սահմանված գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու և Վարդենիս համայնքից Ակունք համայնքում գտնվող «ԱՐԱՔՍ-2» ԱԿ-ի կաթի մթերման կետ կաթի մթերման նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրել միայն Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցչի կողմից ստորագրված` սույն որոշման հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում.
i
ե) Սույն կետի «ա» ենթակետով սահմանված` «Էկոկաթ» ընկերության և «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի` Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների ելքն ու մուտքը թույլատրել միայն Պարետի` 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշմամբ սահմանված գործատուի տեղեկանքի առկայության դեպքում.
զ) Սույն կետի «ա» ենթակետով սահմանված` Մ11 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից Վարդենիս համայնքի ներսում սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Վարդենիս համայնքի վարչական սահմաններում:
(1-ին կետը փոփ. 22.04.20 թիվ 50 որոշում)
2. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին` ապահովել սույն որոշման իրականացումը.
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և գործում է մինչև 2020 թվականի մայիսի 9-ը` ժամը 23:59-ը:↩
(3-րդ կետը փոփ. 28.04.20 թիվ 59, 03.05.20 թիվ 64, 06.05.20 թիվ 68 որոշումներ)
Ստորագրվել է Տ.Ավինյանի կողմից
18.04.2020 թ.
Հավելված
Պարետի
2020 թվականի ապրիլի 21-ի
N 48 որոշման
Ձևանմուշ Պարետի` 2020 թվականի ապրիլի 18-ի N 45 որոշման |
Գեղարքունիքի մարզպետարանի կողմից տրամադրված տեղեկանք
Տրված` «..... » ապրիլի, 2020 թ. Անձի անուն, ազգանուն____________________________________________________ Անձը հաստատող փաստաթղթի համար_____________________________________ Այգեգործական կամ գյուղատնտեսական նշանակության հողակտորի հասցեն __________________________________________________________________________________ __________________________________________________________________________________ Այցելությունների օրեր և ժամեր______________________________________________________ Տեղեկանքի գործողության ժամկետը (օր)______________________________________________ Մարզպետարանի ներկայացուցչի անուն, ազգանուն____________________________________ __________________________________________________________________________________ Մարզպետարանի ներկայացուցչի ստորագրություն` ____________________________________ |
(հավելվածը լրաց. 22.04.20 թիվ 50 որոշում)