ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 67
6 մայիսի, 2020 թվական
ՊԱՐԵՏԻ` 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 66 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով`
i
1. Պարետի` 2020 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 66 որոշման 3-րդ կետի «2020 թվականի մայիսի 16-ը» բառերը փոխարինել «2020 թվականի մայիսի 13-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ.Ավինյանի կողմից
06.05.2020 թ.