Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի ապրիլի 29-ին

 

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և ուժերի միասնական ղեկավարումն իրականացնող և կիրառվող միջոցառումների իրականացումը և սահմանափակումների կիրառումը համակարգող` սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված մարմինները և նրանց իրավասության շրջանակը.».

2) 7-րդ կետը «իրականացման» բառից հետո լրացնել «և սահմանափակումների կիրառման» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում` անձնական ազատության իրավունքի սահմանափակում` հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդության տարածումը կանխելու նպատակով.»,

բ. 3-րդ կետը «սահմանափակումներ» բառից հետո լրացնել «, ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման պայմանով սահմանափակումներ» բառերով,

գ. 5-րդ կետը «իրականացնելու» բառից հետո լրացնել «և դրանց մասնակցելու» բառերով,

դ. 7-րդ կետը «իրականացում» բառից հետո լրացնել «, տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ուղևորների քանակի նորմավորում» բառերով,

ե. 9-րդ կետը «լիազորությունների» բառից հետո լրացնել «և գործառույթների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության» բառերով, իսկ «կասեցում» բառից հետո` «, ինչպես նաև սույն կետում նշված մարմինների և կազմակերպությունների գործառույթների իրականացման ձևերի և եղանակների ժամանակավոր փոփոխություն» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 8. Արտակարգ դրության տարածքում պետական կառավարման առանձնահատկությունները

 

1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և արտակարգ դրությամբ պայմանավորված այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել, որ վարչապետը կամ այդ որոշմամբ սահմանված փոխվարչապետը արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե հանդես է գալիս որպես արտակարգ դրության տարածքի պարետ (այսուհետ` պարետ):

2. Պարետն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը, ինչպես նաև համակարգում է արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացումը և սահմանափակումների կիրառումը։ Սույն մասով սահմանված լիազորությունների իրականացման համար պարետը կարող է ընդունել համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

3. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել արտակարգ դրության տարածքի պարետատուն (այսուհետ` պարետատուն)` որպես համապատասխանաբար վարչապետին կամ փոխվարչապետին կից խորհրդակցական մարմին: Պարետատունը ղեկավարում է պարետը: Պարետատան կազմը սահմանվում է արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ գործունեության կարգը կարող է սահմանել պարետը:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում`

 1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ այդ որոշմամբ նախատեսված դեպքերում` պարետի որոշմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացման համար կարող են ներգրավվել պետական կառավարման համակարգի այլ մարմիններ և Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված կամ 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ կազմակերպությունները (մարմինների և կազմակերպությունների միջոցները և ուժերը), ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները` միջոցառումներն իրականացնելով որպես պատվիրակված լիազորություն:».

2) 2-րդ մասի 5-րդ կետի «5-րդ կետով» բառերը փոխարինել «1.1-ին և 5-րդ կետերով» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված սահմանափակումները և միջոցառումները կարող են կիրառվել նաև որպես սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված` իրավունքների և ազատությունների պայմանով սահմանափակում կամ միջոցառումների պայմանով կիրառում: Սույն մասով սահմանված դեպքերում սահմանափակումների և միջոցառումների կիրառման պայմանները սահմանվում են արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ պարետի կողմից:»:

 

i

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով սահմանված դեպքում անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված մարմինների կողմից տրված գրավոր կարգադրությամբ, իսկ տվյալ պահին այն գրավոր ձևակերպելու անհնարինության դեպքում` բանավոր կարգադրությամբ, որը հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է հետագա գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջը ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին: Անձնական ազատության սահմանափակման ենթարկված անձի պահանջով սահմանափակումը կիրառող մարմինը պարտավոր է անձի սահմանափակման մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին:

5. Արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքների արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների և տնտեսական հետևանքների հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցությանն ուղղված միջոցառումներ:»:

 

Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշմամբ ստեղծված պարետատունը շարունակում է գործել որպես պարետին կից խորհրդակցական մարմին` նույն որոշմամբ սահմանված կազմով և կարգով, իսկ պարետը շարունակում է գործել որպես սույն օրենքի իմաստով հանդես եկող պարետ:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պարետի ընդունած ակտերը շարունակում են գործել որպես փոխվարչապետի ենթաօրենսդրական ակտեր:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. մայիսի 5
Երևան
ՀՕ-238-Ն

 

pin
ՀՀ 29.04.2020
N ՀՕ-238-Ն օրենք