030.1055.210202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի մասին» ՆՀ-32 հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-566 հրամանագրի 1-ին կետով հաստատված հանձնաժողովի կազմում ընդգրկել Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Արևիկ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
21 փետրվարի 2002 թ.
ՆՀ-1055