Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 169.18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 169.18. Հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը կամ թերի հրապարակելը

 

1. Հիմնադրամների կողմից հաշվետվությունը թերի հրապարակելը կամ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը`

առաջացնում է նախազգուշացում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացման նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. ապրիլի 8
Երևան
ՀՕ-177-Ն

 

pin
ՀՀ 25.03.2020
N ՀՕ-177-Ն օրենք