Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱ ...

23.03.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   23.03.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 23.03.2020 թվականից՝ 23.03.20 թիվ 13 որոշում)

i

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

 

21 մարտի, 2020 թ․ N 9

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով՝

1. Մինչև 14.04.2020 թվականը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելել սույն որոշման հավելվածով սահմանված գործունեության տեսակները՝ սահմանված համաձայն Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի՝ 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի.

2. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ ապահովել սահմանված միջոցառումների իրականացումը.

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 22.03.2020 թ.՝ ժամը 00:01-ից:

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

21.03.2020թ.

 

Հավելված

Պարետի 2020 թ.

Մարտի 21-ի N 9 որոշման

 

ՑԱՆԿ

 

1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության

2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն

3. Կինոֆիլմերի ցուցադրում

4. Խաղատներ

5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ

 


 

 

pin
Պարետ
21.03.2020
N 9
Որոշում